Լրագրությունը` ակումբային գործունեության հենակետ, որպես սովորողների օժտվածության բացահայտման ուսուցողական միջավայր

Կարևորելով սովորողի նախասիրություններն ու հետաքրքրությունները` համալիրի կրթական ծրագիրը հնարավորություն է ընձեռել յուրաքանչյուր սովորողին ընտրելու իր սիրած առարկան և շաբաթական 3 ժամ ուսումնասիրել այն: Լինելով ընտրությամբ գործունեության ձևերից մեկը` այն տարբերվում է մյուսներից և չի սահմանափակվում ժամանակի և տարածության մեջ: Լրագրությունն ինքնին չէ. այն ազատ է ու անկախ, այն լայն տարածք է անչափելի ժամանակի մեջ, որն էլ օգնում է /ավելի շուտ` սատար է կանգնում/ սովորողին լինել ազատ, անկաշկանդ, համարձակ, ինքնավստահ, մտածող, յուրօրինակ ու փնտրտող-հետազոտող: Լրագրությունը բազմաձև է ու բազմաբովանդակ: Այն շատ մոտ է կանգնած ակումբային գործունեությանը. նրա առանցքային կետն է, նրա ամբողջական տեսքն ու գործունեության արտացոլումը: Լրագրությունը միանձնյա չէ`մի առարկա չէ. այն սերտաճած է հանրակրթական բոլոր առարկաների հետ: Լրագրությունը սահմաններ չի ճանաչում. այն գրականություն է և հայրենագիտություն, արվեստ է և արհեստ,  երաժշտություն է և ճարտարապետություն: Լրագրությունը ճամփորդություն է` տեսնելու, լսելու, զգալու, ճանաչելու, գնահատելու և արժևորելու տեսածն ու զգացածը: Լրագրությունը ճանաչողություն է` ինքնակրթվելու, հարստանալու,  հաստատվելու, դիրքորոշման համար:  Լրագրությունը ճաշակ է` գեղեցիկն ըմբռնելու, վեհանալու և սքանչանալու: Եվ, վերջապես, մարդկային փոխհարաբերությունների շփման մեծ ոլորտ է: Դե` տեսնում եք, ինչ միջավայրում և ինչպիսի պայմաններում է սովորում, ստեղծագործում, մտմտում սովորող-լրագրողը:  Հենց այստեղ են արտահայտվում նրա ընդունակություններն ու կարողությունները, ձևավորվում հմտություններ /մեդիահմտություններ/, որոնք պետք են գալու նրան ամբողջ կյանքի ընթացքում: Որակյալ կրթություն ապահովելու համար շատ կարևոր են  թվային տեխնիկական միջոցները, որոնց  արդյունավետ կիրառմամբ էլ պայմանավորված է մեր վաղվա օրը: Թվային միջոցների կիրառումը, նրանց միջոցով ստեղծված /ստեղծվող/ նյութերը խոսում են արդեն մեր փորձի, նոր ձեռքբերումների մասին:

Ինչ խնդիրներ է լուծում`

  • Բանավոր և գրավոր խոսքի փոխադրում /ճշգրիտ տեղեկությունների հաղորդում/
  • Հետաքրքիր, ինքնատիպ և գրավիչ խոսքի կառուցում
  • Խոսքային հմտությունների զարգացում
  • Մասնագիտական /ռեպորտաժ, լուր, ռադիոլուր, հոդված/ կարողությունների ձևավորում, հղկում, զարգացում
  • Ստեղծագործ, ազատ անձնավորության դաստիարակում

Աշխատանքային գործիքներ`

  • Ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգիչ, համացանց և շատ ծրագրեր:

2012թիվ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: