Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով

Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ դասը և առարկան չեն բավականացնում երեխային: Թող կոպիտ չհնչի, օրեցօր երեխային հետաքրքիր չէր դառնում դասը: Հարկավոր էր կազմակերպել երեխայի առօրյան: Դպրոցում սկսեց գործել ակումբ, որի նպատակն էր խթանել աշակերտի հետաքրքրությունը դպրոցի նկատմամբ, զարգացնել երեխայի ինքնուրույնությունն ու ակտիվությունը: Դառնալով իր ժամանակի և գործի տերը` երեխան դառնում է անկաշկանդ, իր խոսքն ունեցող, իր որոշումներն կայացող անհատ: Իսկ եթե կա ասելիք, ուրեմն հարկավոր են արտահայտվելու ձևեր և միջոցներ:

Լրագրությունն այն խթանն է, որը օգնում է սովորողին ինքնարտահայտվելու, տեսածն ու լսածը գրի առնելու, լավն ու վատը տարբերակելու, կարևորն անկարևորից առանձնացնելու, դրվատելու և քննադատելու: Լրագրությունը լայն հնարավորություններ է ընձեռում ինքնահաստատվելու և շարունակ զարգանալու համար: Սկսվեցին աշխատանքները: Պատմում էինք դպրոցի, մեր դասերի, ուսուցիչների, առարկաների, կատարած աշխատանքների մասին: Ստեղծագործում էինք, հորինում հեքիաթներ, հանելուկներ, կազմում խաչբառեր, անոտացիաներ գրում մեր կարդացած գրքերի վերաբերյալ: Համակարգչով հավաքում էինք, թվային ֆոտոխցիկով նկարում, նկարները տեղադրում, ձևավորում և ստանում մեր դպրոցի թերթը:

Թերթի ստեղծումը շարունակական ու հետաքրքիր ուսումնական գործընթաց է: Սկզբնական շրջանում, թվում էր, թե այնքան էլ դժվար չէ: Բայց դժվար էր: Թեև ավարտել եմ պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը, համակարգչով կարողանում էի հավաքել, այսինքն` օպերատորական գործին քչից-շատից տիրապետում էի, ասեմ` այստեղ եմ սովորել համակարգիչ, բայց թերթի համար սովորել էր պետք: Սկսեցինք սովորել:

Աշակերտներս ավելի հեշտ էին սովորում, քան ես: Օգնում էին ինձ ետ չմնալ իրենցից:   Հիմա ինչքան սովորում եմ, տեսնում եմ` ինչքան բան կա սովորելու: Տեխնիկայի այս հզոր թափին դժվար է դիմակայել. հարկավոր է քայլել նրան համընթաց, թե չէ կուշանաս և կհայտնվես տորիչելյան դատարկության մեջ` մեն-մենակ: Ուսուցիչը չի կարող դոփել նույն տեղում, կենդանի երեխան այդ թույլ չի տա: Կյանքը առաջ է շարժվում` իր հետ բերելով  նոր խնդիրներ: Երեխան այդ կյանքի մի մասնիկ է, որն ուզում է տեսնել, շոշափել, լսել, շփվել, հաղորդակցվել և վերջապես ապրել: Պիտի օգնել նրան, չխանգարել նրա բնականոն զարգացումը, թույլ տալ ապրելու իր ինքնուրույն կյանքով:

Մեզ պետք են ակտիվ աշակերտներ, պասսիվ, ուղղորդող ուսուցիչներ:  Պատերի ներսում դժվար կլինի ունենալ ազատ, առողջ մտածող: Այս տարվա մեր առաջարկած ակումբը, որը անիվների վրա է, թույլ կտա  ունենալ որոնող, պրպտող, հետազոտող, հայտնաբերող, ոչինչ բացարձակ ճշմարտություն չընդունող, կյանքի առօրյա խնդիրները գլուխ բերող(ճարպիկ), վեհ ու ազնիվ մարդ: Մարդ, որը այո է ասում բոլորին: Մարդ, որը վաղը դառնալու է աշխարհի տերը: Ուսումնական ճամփորդություններր, հանրօգուտ աշխատանքները, փոխանակման ծրագրերը, փոքրիկ զբոսավարը, թատրոնն ու երգչախումբը, ծնողների հետ  համագործակցելը կապահովվեն լիարժեք շփում, կբավարարեն աշակերտի ուսումնական պահանջմունքները, կզարգանան նրա հմտություններն ու կարողությունները: Եթե կա լիարժեք շփում, կա զարգացող մանկավարժություն: Մեր առաջարկածը` կրթություն է ողջ կյանքի համար:

Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: