Անտոնինա Մահարու հուշերից

6Գուրգեն Մահարու ինքնահոսը

Անտոնի՛նա, ես քեզ հազար անգամ ասել եմ՝ ձեռք մի՛ տուր իմ ինքնահոսին, թե չէ կփչացնես: Չհամարձակվես վերցնել…

Չէ՞ որ ես քեզ տվել եմ նորը, լավը, դրանով էլ գրիր, իսկ իմը հանգիստ թող: Բառացիորեն դու առանց իմ իրերի չես կարողանում. մեկ իմ բաճկոնն ես հագնում, մեկ իմ գրչով ես գրում…
Ահա այսպիսի դասախոսություններ ես հաճախ էի լսում Գուրգենից: Եվ, իսկապես, նա ճիշտ էր ասում: Ես շատ էի սիրում գրել նրա ինքնահոսով, հագնել նրա բաճկոնը, նույնիսկ կոստյումները: Ահա այդպիսի «վայրենի» էի ես…Ես հիմա փոխվել եմ: Իմ Գուրգենի ինքնահոսով ես չեմ համարձակվում նույնիսկ մի թիվ գրել: Այն՝ նրա ինքնահոսը, դրված է նրա գրասեղանին, ամենապատվավոր տեղում, և ես խնամքով պահպանում եմ այն…Գալիս են գրողներ, դիտում են թանգարանը, նրա գրասեղանը…Ես աչքս չեմ հեռացնում նրա ինքնահոսից. անընդհատ վախենում եմ, որ այն հանկարծ կչքանա սեղանի վրայից: Եվ մինչ այցելուները մեզ մոտ են, ես շատ անհանգիստ եմ, վախենում եմ Գուրգենի ինքնահոսի համար: Երբ այցելուները գնում են, ես կրկին ու կրկին ստուգում եմ,թե այն տեղո՞ւմ է արդյոք, չի գնացել նրանց հետ և ուրախ զարմանքով տեսնում եմ,որ նրա լեգենդար գրիչը դեռևս այստեղ է: Ես շատ կասկածամիտ և անդուր եմ դարձել…Այո,ես շատ եմ փոխվել:
Հիմա ես գրում եմ այն ինքնահոսով,որ Գուրգենն է նվիրել, և չեմ համարձակվում ձեռք տալ նրա սուրբ գրիչին, բայց, որպես գաղտնիք ասեմ, որ Գուրգենի բաճկոնը ես այսօր էլ հագնում եմ:
Իհարկե, մենք չենք ուզում հիշել այն մասին, թե այդ գրիչը քանի անգամ է անհետացել…և ես, կրկին այն գտել եմ մեր գրողի ձեռքում, մեկ նրա ատեղծագործությունների մեջ, մերթ գիշերազգեստի գրպանում կամ պարզապես գորգին ընկած… Եվ շատ-շատ անգամ եմ ես սև թանաք լցրել դրա մեջ…
Տխրությամբ նայում եմ նրան, և ինձ համար արցունքոտվելու աստիճան ցավալի է, որ այլևս երբեք նրա մեջ սև թանաք չեմ լցնի, և նիհար, նուրբ ձեռքը չի գրի բանաստեղծություններ,արձակ,ամանորյա պիեսներ, պատմվածքներ և քննադատական հոդվածներ՝ գրական անտաղանդ խաբեբաներին ոչնչացնող: Հավերժ համրացավ այլևս…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: