Ուսումնական նախագծերը 5-6-րդ դասարաններում

2013-14 ուստարի

Քանի որ դասերը այսուհետ անցկացվելու են անհատական համակարգիչներով ապահովված դասարաններում և նախագծերով, փոխվում են նաև դասավանդման և ուսուցման եղանակերը: Համացանցն ու ծրագրերը ենթադրում են նոր ուղիներ ու  լայն հնարավորություններ գիտելիքներ ստանալու և, ամենակարևորը, ինքնուրույն աշխատելու, ինքնարտահայտվելու, ստեղծագործ-հետազոտական աշխատանք կատարելու համար:

 Սեպտեմբերի 18. Վիկտոր Համբարձումյան

Նպատակը՝

  • Վիկտոր Համբարձումյանն  աստղագետ, մանկավարժ, հասարակական գործիչ, հայրենասեր, մարդ (ծանոթացում- ճանաչում-արժևորում)
  • Մեդիափաթեթի ստեղծում (ուսումնական ֆիլմեր)
  • Ուսումնասիրություններ՝ ի՞նչ գիտենք (հարցազրույցներ, ռադիոհաղորդումներ)
  • Համարձումյանի ջանքերով ստեղծված Բյուրականի աստղադիտարանը (հայրենագիտական՝ ճանաչենք, գնահատենք)


Նախագծի հիմքում՝

  • Վիկտոր Համբարձումյանի կյանքը, ժամանակակիցները
  • Համբարձումյանի հուշերը. կյանքի դրվագներ
  • Համբարձումյանի «Կտակը» և «Խոսք ուսուցիչներին»
  • Բյուրականի աստղադիտարանը

Աշխատանքի ուղղությունները՝

  • Տեղեկություններ Վ. Համբարձումյանի  կյանքից (ուսումնական նյութեր)
  • Վ. Համբարձումյանի մասին մենք և աշխարհը (լրագրողական ուսումնասիրություն՝ հարցազրույցներ, տեսանյութեր)
  • Համբարձումյանի «Կտակը» (առցանց քննարկում, վերլուծություն)
  • «Խոսք ուսուցիչներին». Ի՞նչն է այսօր արդիական, ի՞նչն եմ կարևորում. Իմ խոսքը ուսուցիչներին
  • Այցելել Բյուրականի աստղադիտարան /լրագրողական ուսւմնասիրություն/

Վիկտոր ՀամբարձումյանիԿտակը”:

  1. Ընթերցել
  2. Թարգմանել անգլերեն և ռուսերեն
  3.  Ձայնագրել եռալեզու
  4.  Գտնել այլ հանճարների կտակներ, նամակներ, խրատներ
  5. Այցելել Բյուրականի աստղադիտարան /լրագրողական ուսւմնասիրություն/

 Բյուրականի աստղադիտարանի Էքսկուրսիան բաղկացած է երեք մասից:

Առաջին մաս`  սովորողները ծանոթանում են աստղադիտարանի գեղատեսիլ տարածքին, աստղադիտարանի գլխավոր լաբորատոր շենքին, որի առջև տեղադրված է Վիկտոր Համբարձումյանի արձանը: Գլխավոր շենքի մոտակայքում են գտնվում նաև աստղադիտարանի երկու փոքր դիտակների աշտարակները:

Երկրորդ մաս`  այցելում են Վ. Համբարձումյանի տուն- թանգարան:

Էքսկուրսիայի վերջում՝ երրորդ մասում կատարվում է այցելություն աստղադիտարանի ամենամեծ՝ 2,6 մետրանոց աստղադիտակի աշտարակ: Այնտեղ դիտակը տեսնելուց բացի ցուցադրվում է ուսումնական- ճանաչողական նյութ պրոեկտորի միջոցով:

Ավելացնենք, որ Բյուրականի աստղադիտարանը 2013 թ-ից համարվում է ՀՀ ազգային արժեք:

Արդյունքում`հարցազրույցներ /ռադիոլուր/, ֆիլմ

Արդյունքում կլուծվեն ուսումնական խնդիրներ`

  • Հարգանքի տուրք մեր երախտավորներին
  • Հայրենիքը ճանաչել-արժևորելու
  • ՏՀՏ-ներին ավելի լավ տիրապետելու

Սեպտեմբերի 18-ին ծնվել է Վիկտոր Համբարձումյանը

Սեպտեմբերի 19-25  Կոմիտասյան օրեր

Նպատակը

  • Հոգևոր/երաժշտական/ մշակույթի դաստիարակում
  • Հայ ժողովրդական Երգ ու Բանին հաղորդակից դարձնել սովորողներին
  • Անտիվիրուս Կոմիտասը որպես կենսակերպ

Խնդիրները

  • Հայ մեծ երաժշտագետի մասին գիտելիքների ձեռքբերում
  • Նոթբուքն ինձ դասընկեր ծրագրով սովորողների բավարար հմտությունների և կարողությունների զարգացում
  • Բարձրաոճ երաժշտության միջոցով գեղագիտական ճաշակի դաստիարակում
  • Կոմիտաս-բանաստեղծը

Աշխատանքը

Աշխատանքային գործիքներ `

Ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նոթբուք` միացած համացանցին

Արդյունքում ` /տեսանյութեր, ռադիոլուր, ֆիլմեր/

  • Հայ ազգային երգը գնահատող անհատի ձևավորում
  • Հայրենիքը ճանաչող, սիրող և արժեքները գնահատող, սրտացավ վերաբերմունք ունեցող և ունեցածը պահող-պահպանող, ավելի լավը դարձնելու ցանկությամբ  հայի  ձևավորում

Սեպտեմբեր 21-23 — Անկախության տոն.
Հայաստան-բարձունք

«Բարձունքների հաղթահարում» նախագծով առաջարկում եմ նոր երթուղի` դեպի Ալավերդու շրջանի Արդվի գյուղ`հաղթահարելու Շեկաղբյուր սարի գագաթը: Նպատակը`

  • շնորհավորում ենք մեր տոնը` հաղթահարելով բարձունքը,
  • հայրենագիտական`Ճանաչենք մեր հայրենիքը,
  • տեղեկատվական` Արդվի, Մղարթ, Ծաթեր գյուղերը իրենց հուշարձաններով,
  • Սովորողների փոխանակման ծրագրով`ծանոթացում դպրոցին, ընկերների ձեռքբերում, «Մեդիակրթություն» հեղինակային կրթական ծրագրի տարածում:
  • Քանի որ պատրաստվում եմ հոկտեմբերյան բաց հավաքին ներկայացնել Հրանտ Մաթևոսյան նախագիծը, առաջարկում եմ ճամփորդություն դեպի Ահնիձոր:

Ճամփորդությունը եռօրյա է, ունեմ նախնական պայմանավորվածություն գյուղի Ակտիվ խմբի անդամ Այուզաննա Մամաջանյանի հետ: Ծրագիրը` հետո:
Հոկտեմբերի 5-15 Թարգմանչաց տոն 
Թարգմանաչական նախագիծ
Նախագծի հիմքում՝
Թարգմանություններ

 

Հոկտեմբերի 15-19  Մահարիական օրեր
Նախագծի հիմքում՝

Մանկությունը
Բանաստեղծությունները

Աշխատանքի ուղղությունները՝
Ուսումնասիրություններ, ուսումնական նյութեր, ֆիլմեր, տեսանյութեր, ռադիոհաղորդումներ,  Ճամփորդություններ, հաշվետվություններ, առցանց քննարկումներ

 

Հոկտեմբերի 15 – Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրը

Նպատակը

  • Ճանաչել մեր կողքին ապրող հանճարեղ մարդուն
  • Գրիգոր Գուրզադյանը որպես գրող էսսեիստ
  • Սովորողի աշխարհընկալման տիեզերքի, մոլորակների, տիեզերանավերի, հրթիռների ձևավորում

Աշխատանքը

Ուսումնական ճամփորդություն Պտղնի /Համացանցի օգնությամբ գծել Երևան- Պտղնի ավտոճանապարհային քարտեզը/

Գրականություն

  • Գր. Գուրզադյան /Հոգին տիեզերքում սավառնող/
  • Գր. Գուրզադյան-Կոսմիկական կատաստրոֆա /Պտղնու կամարը/

Արդյունքում հարցազրույցներ, ֆիլմեր, ուսումնական նյութեր

Աշխատանքային գործիքներ

  • Տեսախցիկ, ձայնագրիչ, համակարգիչ, համացանց

Վիլյամ Սարոյան նախագիծ

 

«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:

Վիլյամ Սարոյան

 Ես գիտեմ`որն է ճշմարտությունը, բայց ավելի լավ բան եմ փնտրում

 Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Ճառ մարդկային քթի մասին

 Առակներ և զրույցներ

Հյուսնի պատմությունը

Հյուսնի պատմությունը, տեսահղում

Սրամիտ երիտասարդը

Ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Երկու արաբների պատմությունը

Վիրավոր առյուծի պատմությունը

Առաջադրանքների փաթեթ

Լուսանկարը՝  http://granish.org/william-saroyan/

Առաջարկում  է «Տիգրան  Հայրապետյան» գրադարանը

Պատմում է Վիլյամ Սարոյանը: Մտքեր և խոհեր

Ուսումնական ճամփորդություն պանթեոն

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: