Վիկտոր Համբարձումյան նախագիծ

SAM_6123Քանի որ դասերը այսուհետ անցկացվելու են անհատական համակարգիչներով ապահովված դասարաններում և նախագծերով, փոխվում են նաև դասավանդման ձևերն ու ուսուցման եղանակերը: Համացանցն ու ծրագրերը ենթադրում են նոր ուղիներ ու  լայն հնարավորություններ գիտելիքներ ստանալու և, ամենակարևորը, ինքնուրույն աշխատելու, ինքնարտահայտվելու, ստեղծագործհետազոտական աշխատանք կատարելու համար:

Նպատակը՝

  • Վիկտոր Համբարձումյանն  աստղագետ, մանկավարժ, հասարակական գործիչ, հայրենասեր, մարդ (ծանոթացում- ճանաչում-արժևորում)
  • Մեդիափաթեթի ստեղծում (ուսումնական ֆիլմեր)
  • Ուսումնասիրություններ՝ ի՞նչ գիտենք (հարցազրույցներ, ռադիոհաղորդումներ)
  • Համարձումյանի ջանքերով ստեղծված Բյուրականի աստղադիտարանը, տուն-թանգարանը, շրջակա տարածքը (հայրենագիտական՝ ճանաչենք, սիրենք, պահպանենք)

Նախագծի հիմքում՝

  • Վիկտոր Համբարձումյանի կյանքը, գործունեությունը
  • Համբարձումյանի հուշերը. Կյանքի դրվագներ
  • Համբարձումյանի «Կտակը» և «Խոսք ուսուցիչներին»
  • Բյուրականի աստղադիտարանը, տուն-թանգարանը, շրջակա տարածքը
  • Վիկտոր Համբարձումյանի անվան փողոցը
  • Վիկտոր Համբարձումյանի հետքերով (վայրեր, որտեղ եղել է նա)
  • Վիկտոր Համբարձումյանի արձանը, կիսանդրին

Աշխատանքի ուղղությունները՝

  • Տեղեկություններ Վ. Համբարձումյանի  կյանքից (ուսումնական նյութեր)
  • Վ. Համբարձումյանի մասին (լրագրողական ուսումնասիրություն Բյուրականում, նրա անունը կրող փողոցում, մեր շրջապատում՝ հարցազրույցներ, տեսանյութեր)
  • Համբարձումյանի «Կտակը» (առցանց քննարկում, վերլուծություն)
  • Կյանքի դրվագներ հուշագրության վերլուծություն, տեսագրում
  • Այցելություն Բյուրականի աստղադիտարան, տուն-թանգարան (լրագրողական ուսւմնասիրություն)

Գործիքներ`  ձայնագրիչ, ֆոտոխցիկ, նոթբուք` համացանցով

Արդյունքում կլուծվեն ուսումնական խնդիրներ`

  • Հարգանքի տուրք մեր երախտավորներին
  • Հայրենիքը ճանաչել-արժևորե
  • ՏՀՏ-ներին ավելի լավ տիրապետել
  • Գրավոր խոսքի մշակում
  • Հասկանալով կարդալու տեխնիկայի մշակում
  • Բառարաններից օգտվելու կուլտուրա
  • Մարդկային ընկերական հարաբերությունների հաստատում /փոխզիջում, փոխօգնություն, անկաշառ նվիրվածություն/

Աշխատանքի ձևերը՝

Անհատական, խմբովի, զույգ-զույգ

Նախ՝ դասարանում փորձեցինք հասկանալ, թե ինչ է նախագիծը, երբ են նախագիծ անում և վերջում ինչ, ինչպիսի արդյունք կարող ենք ունենալ /ինչ ենք ակնկալում/: Սովորողներին ծանոթացրեցի ուսումնական օրացույցին, առանձնացրեցինք ՎիլյամՍարոյանին և Վիկտոր Համբարձումյանին, քանի որ երկուսն էլ ծնվել են սեպտեմբերին: Զրույցի միջոցով ճշտեցինք՝ որչափով են ճանաչում նրան: Կարդացի Զորի Բալայանի Մեծ երրորդություն հոդվածից այն մասը, որտեղ երևում էր մեծ հայրենասեր աստղագետը: Ոգևորվեցին, ուրախացան ու…

Ուզում ենք ավելին իմանալ:

Համացանցը քչփորելուց հետո, որոշակի տեղեկություններ հավաքելով և ուսումնական նյութեր /1, 2, 3, 4, 5, 6, 7/ պատրաստելուց հետո, իբր պատահաբար կանգ առանք Կյանքի դրվագներ գործի վրա: Հանձնարարվեց կարդալ, թվարկել դեպքերի հաջորդականությունը /մյուս դասարանում նյութը բաժանեցինք հատվածների, վերնագրեցինք՝ պատճառաբանելով յուրաքանչյուր վերնագիրը/: Հաջորդ դասին սովորողները բաժանվեցին խմբերի /2-3հոգանոց/ և ըստ ցանկության՝ ամեն մի խումբ ընտրեց իր խմբի համար մի մաս: Խմբերը պարտավորվեցին իրենց հասանելիք տեքստը համառոտել և ստացված նյութը իրար մեջ բաժանելով՝ լավ սովորել: Ասեմ, որ նրբորեն էր կատարվում այդ աշխատանքը. թույլ սովորողին, առանց նեղացնելու, ծույլին էլ՝ համոզելով, հանձնարարվում էր համեմատաբար փոքր մաս: Դեռ ոչ այսքանը: Ընկերոջ մասը կարդում էր խմբի ուժեղը, բացատրում, կրկնել տալիս այնպես քնքուշ, այնպես անուշ/Չէիր ասի, որ հենց այս նույն սովորողները դեռ դասամիջոցին գզվռտվում էին/: Սովորեցինք, կարդացինք ու անցանք ձայնագրության:Մեդիադաս

Հետաքրքիր աշխատանք էր Վայրեր, որտեղ եղել էր աստղագետը: Ասեմ, որ այս աշխատանքը սովորողին ստիպեց ևս մեկ անգամ ուշադիր ընթերցել նյութը: Դուրս հանվեցին այդ վայրերի անունները և սկսեցինք տեղեկություններ, հետաքրքիր դեպքեր հավաքել այդ վայրերի մասին: Քարտեզի վրա գտանք գյուղերն ու քաղաքները, աշխարհագրական դիրքը…Ովքեր եղել էին այդ վայրերում, պատմեցին իրենց տեսածի ու լսածի մասին, որից հետո անցանք որոնողական աշխատանքի: Թեև արդյունքում եղան տարբեր որակի նյութեր /1, 2, 3/, բայց սովորողները շատ աշխատեցին ու բնականաբար շատ ու շատ բան իմացան:

Աշխատանք՝ Կտակով:

Նախ՝ ինչ է կտակը: Փոքր զրույցից հետո բառարանի օգնությամբ դուրս հանվեց բառի բացատրությունը: Կարդացինք կտակը, անծանոթ բառերը բացատրեցինք, որից հետո Առցանց դասի միջոցով փորձեցինք պարզել, թե ինչու է մեծ աստղագետը կտակել հենց հայոց լեզուն: Գնացինք դեպի Մաշտոց՝ գրերի գյուտ, Հայաստանի քաղաքական վիճակ, անհանգստացում, Վռամշապուհ թագավոր, Սահակ Պարթև: Համեմատեցինք 4-5 դարերը այժմյան քաղաքական դրության հետ. համադրեցինք ու դարձավ ակնհայտ, թե ինչու էր հայոց լեզուն կտակում մեր մեծ աստղագետ հայրենասերը:

Հետո կարդացինք, քննարկեցինք հայոց լեզվի մասին հայազգի մեծերի խոսքերը:

Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. Այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։                 ՂազարոսԱղայան

Ձայնագրվեցին շատերը, բայց պատրաստեցինք մեկ նյութ:

Բյուրականի աստղադիտարանը

Ճամփորդության մեկնելուց առաջ գծեցինք երթուղին: http://www.findarmenia.com/ սայթով ուսումնասիրեցինք Հայաստանի մարզերը, գտանք՝ որ մարզերով է անցնում Երևան-Բյուրական ավտոճանապարհը: Խորհրդակցեցինք ընկեր Իվետայիհ ետ, որից հետո smart ծրագրով բացատրեցինք մեր անցնելիք ճանապարհը և քարտեզագրեցինք:

Սկսվեցին քննարկումները: Հստակեցվեց, որ՝

Բյուրականի աստղադիտարանի ճամփորդությունը բաղկացածէ լինելու երեք մասից:

Առաջին մաս`սովորողները ծանոթանում են աստղադիտարանի գեղատեսիլ տարածքին, աստղադիտարանի գլխավոր լաբորատոր շենքին, որի առջև տեղադրված է Վիկտոր Համբարձումյանի արձանը: Գլխավոր շենքի մոտակայքում են գտնվում նաև աստղադիտարանի երկու փոքր դիտակների աշտարակները:

Երկրորդ մաս` այցելում են Վ. Համբարձումյանի տուն- թանգարան:

Էքսկուրսիայի վերջում՝ երրորդ մասում կատարվում է այցելություն աստղադիտարանի ամենամեծ՝ 2,6 մետրանոց աստղադիտակի աշտարակ: Այնտեղ դիտակը տեսնելուց բացի ցուցադրվում է ուսումնական- ճանաչողական նյութ պրոեկտորի միջոցով:

Ասեմ, որ ճամփորդությունը հաջող կատարվեց, կետ առ կետ կատարվեցին բոլոր խնդիրները: Դեռ ավելին՝ եղանք Ամբերդում:

Ով էր մարդ Վիկտոր Համբարձումյանը: Հարցազրույցներ վերցրեցինք տեղի բնակիչներից. շատ էին սիրում նրան, բոլորը սիրով էին խոսում նրա մասին: Ճամփորդության մասին շատ աշխատանքներ /1, 2, 3 /ներկայացրեցին սովորողները, իսկ առանձին ֆիլմերով ներկայացրեցին աստղադիտարանը, և տուն-թանգարանը: Տեղեկություններ հավաքեցինք կիսանդրու և նրա քանդակագործ Տարիել Հակոբյանի մասին:

Ավելացնենք, որ Բյուրականի աստղադիտարանը 2013 թ-ից համարվում է ՀՀ ազգային արժեք:

Ծննդյան օրը շտապեցինք Վիկտոր Համբարձումյանի փողոց: Ուզում էինք աշխարհահռչակ մարդու անունը կրող փողոցում բնակվող մարդկանց շնորհավորել ու հիշեցնել նրանց աստղագետի ծննդյան օրը: Ակնկալում էինք նաև նրա ժամանակակիցներից հետաքրքիր պատմություններ լսել: Պատկերացրեք, որ հարցազրույցներից փախչողներ գրեթե չեղան, իսկ որքան ջերմ, որքան սիրով ու կարոտով էին խոսում նրա մասին: Բոլորնէին նրան ճանաչում: Հպարտանում էին 5րդցիները. չէ որ սա նրանց առաջին լուրջ նախագիծն էր, լուրջ, կարևոր գործ էին կատարում: Հարցազրույցները /1, 2, 3, 4/ հետաքրքիր ու որակյալ ստացվեցին:

Ըստ իս՝ նախագիծը հաջողված է: Կարելի էր ավելին անել, բայց… Մյուս տարի կլրացնենք:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: