Հայրենագիտության ծրագիր

Հայրենասիրությունն սկսվում է հայրենագիտությունից: Ուսումնասիրենք, հետազոտենք, ճանաչենք այն, ճանաչենք ու սիրենք: Սիրենք իր աշխարհագրական դիրքով, տեսարժան վայրերով, այսօրվա բնակչությամբ՝  իր բառ ու բանով, բարբառով, մշակույթով /հանճարեղ մարդկանցով/, իր զբաղմունքով: Իսկ որն է, բաբո, իմ հայրենիք: Մեր տունը, որտեղ ապրում ենք, սովորում, աշխատում, ստեղծում /արարում/ և ստեղծագործում:  Դե՝  գնացինք: Մեր առջև է այսօրվա ՀՀ-ի քարտեզը՝  իր մարզերով, մարզկենտրոններով, քաղաքներով ու գյուղերով, գետերով ու մշակութային կոթողներով: Ուր գնալ և ինչպես գնալ: Նախօրոք երեխաները պատմում են իրենց թաղամասի, քաղաքի, գյուղի, տատիկ-պապիկների ծննդավայրի մասին կամ գնում ենք մեր հանճարեղ մարդկանց հետքերով: Քարտեզի վրա գտնում ենք այդ վայրը, գծում  ավտոճանապարհային քարտեզը՝  նշելով կանգառները, ապա անցնում ուսումնասիրության: Համացանցի միջոցով տեղեկանում ենք այդ վայրերի մասին, կապ հաստատում  մեզ հյուրընկալության սպասող մարդկանց հետ /գյուղապետ, դպրոցի տնօրեն, հարազատ-ծանոթ/ և ուղևորվում դեպի  նշանակետ: Իսկ գյուղում սկսում ենք մեր ուսումնա-հետազոտական աշխատանքները: Շրջայց գյուղում, ծանոթացում բնակիչների հետ, բանահավաքություն, հարցազրույցներ, տեսարժան վայրեր, հանդիպում սովորողների ու ուսուցիչների հետ /դպրոցում/, այցելություն գյուղապետարան, իսկ երեկոյան ամեն մի երեխա իրեն հյուրընկալող տանը ապրում է իր հասակակցի հետ, տեսնում և զրույցի միջոցով շատ բան իմանում գյուղի մասին:Եվ ամենամեծ ձեռքբերումը՝  ընկերներ, մտերիմ-ծանոթներ:

Արդյունքում՝

Հաշվետու շնորհանդեսներ /ֆիլմեր, տեսանյութեր, ռադիո-ակնարկ/

Հայրենագիտական ճամփորդությունների փաթեթ

Աշխատանքային գործիքներ՝

Ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նեթբուք-նոթբուք, ինտերնետ-ֆլեշ

Կատարված աշխատանքներ

Արագածոտնի մարզ /նոյեմբեր 2013/

Լոռու մարզ /հոկտեմբեր 2013/

Սյունիքի մարզ /մայիս 2013/

Տավուշի մարզ /նոյեմբեր 2013/

Վիլյամ Սարոյան /սեպտեմբեր2013/

Վիլյամ Սարոյան

Վիկտոր Համբարձումյան /սեպտեմբեր 2013/

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: