Ամառային ընթերցանություն

Բարև, իմ սիրելի 5րդցի: Խոստովանեմ՝ քեզ շատ եմ կարոտել: Ինչպե՞ս  ես: Հուսով եմ՝ լավ ես, լավ հանգստացել ես, խաղացել ես բակում, այցելել ես ընկերներիդ, բարեկամներիդ, քաղաքից դուրս եք եկել:  Իսկ ինչո՞ւ չես պատմում, ինչո՞ւ կայքում չեն երևում քո պատումները: Շտապիր, գրիր, թե ինչպես ես անցկացնում օրդ, պատմիր հետաքրքիր, դիմացինիդ  հաճելի  մի դիպված: Հավանաբար գիրք էլ ես կարդում: Զարմացրու մեզ քո կարդացած գրքով, գովազդիր այն: Մի՛ ծուլացիր, մի՛ ալարիր, շատ պատմիր, թե՛ բանավոր, թե՛ գրավոր, տեսածիդ, լսածիդ, զգացածիդ մասին: Հիշիր՝ ծուլությունն ու անտարբերությունը մարդու ոխերիմ թշնամիներն են: Գրածներդ տեղավորիր Նոր դպրոցի ենթակայքում. դրանք կլինեն մեզ նվեր. չէ՞ որ սեպտեմբերից դու կլինես Միջին դպրոցի սովորող, իմ լավ ընկեր ու բարեկամ: Ես քեզ շատ եմ սիրում: Հարցերի դեպքում, դու գիտես, կարող ես զանգել կամ էլ գրել. ես ուրախ կլինեմ:

Եթե դժվարանում ես ընտրել՝ ինչ կարդալ, ասեմ՝

  • Վ. Սարոյան  Մարդկային կատակերգություն
  • Էքզյուպերի Փոքրիկ իշխանը
  • Հր. Մաթևոսյան Կանաչ դաշտը
  • Ստիվենսոն Գանձերի կղզին
  • Ստ. Զորյան  Պատմվածքներ

Դե՝ պատրաստվիր: Ասեմ, որ այս գրքերի էլեկտրոնային տարբերակները կարող ես գտնել մեր գրադարանում /գրքերն էլ կան, կարող ես վերցնել/: Քեզ՝ հաջողություն:

Սիրով՝ տիկին Հարությունյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: