Համո Սահյան. Մայրամուտ

Համո Սահյան Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Կարդա բանաստեղծությունը

2.Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:

3. Նկարիր այդ պատկերներից մեկը:
4. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:

5. Դիտիր տեսանյութը՝
https://www.youtube.com/watch?v=mxq0L_bhyCU#t=33

6.2-3 նախադասությամբ նկարագրիր ֆիլմի մայրամուտը:

7. Համեմատիր Սահյանի նկարագրած մայրամուտը ֆիլմի մայրամուտի հետ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: