Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

(առաջադրանքների կատարում)

Կրթության իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներից է: Կրթության իրավունքի մասին հիմնարար դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածում, ըստ որի Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Իսկ2009 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Հանրա­կրթության մասին» ՀՀ օրենքը:

  1. Կրթվելն անհատի զարգացման գործընթացն է` ուղղված գիտելիքների, հմտությունների, ստեղծագործության տիրապետմանը, աշխարհի նկատմամբ  արժեքային վերաբերմունքի ձևավորմանը: Կրթության հիմնական ուղիներն են ուսուցումը և ինքնակրթությունը:

Եթե Կրթության մասին օրենքում կրթության բնագավառի զարգացումը դիտվում է որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն, ապա Հանրակրթության մասին օրենքում այն դիտվում է որպե սանհատիև հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք: Կրթության մասին օրենքում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, և այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին, մինչդեռ Հանրակրթության մասին օրենքում հանված է եկեղեցու դերը և կարևորված է կրթության ժողովրդական և աշխարհի կբնույթը: Դրանից էլ ելնելով ՝ավելացվել է, հավանաբար, 8-րդ կետը՝

Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնե լքաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն ուսումնական հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Ավելացել է նաև  12-ամյա միջնակարգ կրթության իրականացման կետը: Ավելի ուշ են մտել Լեզվի մասին կետերը՝

9. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

10. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերեն պարտադի րուսուցմամբ:

Իմ կարծիքով Հանրակրթության մասին օրենքից դուրս է մղվել եկեղեցին՝ Խղճի ազատության դրույթից ելնելով: Ամեն ոք իրավունք ունի պաշտպանելու կրոնական իր հայացքները:

  1. ՀՀ առաջի օրենքներից մեկը 1993 թվականին ընդունված «Լեզվիմասին» ՀՀ օրենքն է: Այդ փաստն ինքնին վկայում է խնդրի կարևորության մասին:

Իսկ լեզվի մասին օրենքը հրատապ էր, կարևոր, հարկավոր էր ամուր երկիր կառուցել՝ իր լեզվով և իր տարածքով:

Հանրակրթության ոլորտում իրականացվում են միջազգայի նծրագրեր, որոն քսահմանվում են Հանրակրթության մասին ՀՀօրենքով։ Ողջունելի է, քանի որ այն աշխատատեղեր է բացում, համ էլ հնարավորություն է ընձեռում դեպի միջազգայի ասպարեզ:

«ՀՀ տարածքու մօտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն հիմնելը և օտար լեզվով կրթությունն իրականացնելը ունեն և դրական, և բացասական կողմերը: Ով չի հասկանում, որ առանց օտար լեզվի իմացության չես կարող միջազգային ծրագրերում ներառվել, բայց մյուս կողմից էլ կա անհանգստություն, որ օտարալեզու դպրոցներն ազդում են երեխաների հայեցի դաստիարակման և նրանց լեզվամտածողության վրա: Կարծում եմ՝ ճիշտ է դպրոցներում պարզապես ուժեղացնել օտար լեզվի ուսուցումը, դնել ամուր հիմքերի վրա, բայց հիմնական կրթության պարտադիր լեզուն պետք է լինի հայերենը:

3. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլուխն ամբողջությամ բվերաբերում է ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներին, նրանց իրավունքների ու պարտականությունների սահմանմանը:

Եթե ուշադիր նայենք այս կետին, ապա կտեսնենք՝ սովորողների պարտականությունները ընդամենը 4-ն են, իսկ իրավունքներըը՝ 9-ը: Ինձ թվում է՝ ծնողի պարտականությունների 3, 4, 7 կետերը պետք է դառանան նաև սովորողի պարտականությունների կետեր: Ծնողներին երբեմն-երբեմն պետք է հիշեցնել իրենց պարտականությունների մասին, թե չէ իրենց իրավունքների մասին շատ լավ գիտեն, դեռ ավելին: Խախտվում է հաճախ 5-րդ կետը, երբ սովորողի ծնողը հարգանք չի դաստիարակում ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Դրանից էլ բխում են չհասկացվածություն, ոչ հանդուրժողականություն, տհաճ միջադեպեր, վեճեր: Մեր կրթահամալիրում էլ պատահել եև, պատահում են այսպիսի դեպքեր: Այսօրվա ուսուցչի իրավունքները պիտի հարգվեն: Արձանագրվել է դեպք, երբ ծնողը անհարգալից վերաբերմունք է արտահայտել ուսումնական հաստատության, նրանում իրականացվող ծրագրերի մասին, վիրավորել է ուսուցչին՝ դրանով իսկ ոտնահարելով օրենքի համապատասխան կետը:

4.Օրենքի և «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման կարգի» համաձայն ուսուցչի մասնակցությունը վերապատրաստումներին և իրավունք է, և պարտավորություն, քանի որ «մանկավարժական աշխատողը պարտավոր է հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ» (հոդված 27, կետ 15):

Ուսուցիչները շատ հաճախ հիշում են իրենց իրավունքների մասին՝ մոռանալով իրենց պարտականությունները: Ատեստավորման դասընթացին մասնակցում են դժգոհելով, մինչդեռ նրանք պարտավոր են, ըստ օրենքի, հետևողականորեն զարգացնել իրենց առարկայական գիտելիքներն ու հմտությւնները: Մինչդեռ կան ուսուցիչներ, ովքեր տարվա ընթացքում քիչ կամ ընդհանրապես չեն իրականացնում ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ:

Երդումը պատասխանատվություն է և կատարվելիք գործի հաստատում, և ինձ չի թվում, որ մարդը, տվյալ դեպքում՝ ուսւոցիչը, անպայման պիտի երդում տա, որ կատարի այդ գործը: Եթե մարդն օժտված է պատասխանատվությամբ, ապա կանի առանց երդման արարոոթյան և, հակառակը, եթե մարդն բնույթով անպատասխանատու է, մեկ է, չի կատարելու: Իմ կարծիքով, եթե երդման արարողությունը անհրաժեշտություն դառնա և սողոսկի դպրոց, այդ դեպքում պիտիերդվեն նաև ծնողը, սովորողը և տնօրենը /հակառակ դեպքում՝ չի հասկացվի/:

5. Երեխայի իրավունքները մեր կրթահմալիրում չափից ավելի են պաշտպանված. մեր սովորողներն լավ գիտեն իրենց իրավունքները: Նրանք իենց լավ են զգում կրթահամալիրում, որովհետև թե՛ ուսուցիչների, և՛ թե տնօրինության կողմից պաշտպանված են:

Քանի որ կրթահամալիրում իրականացվում է հեղինակային, այլընտրանքային մանկավարժություն, դասավանդողները մշտապես անցնում են վերապատրաստումներ, ուստի և հատուկ կարիքով սովորողների համար կան բոլոր այն նպաստավոր պայմանները` լիարժեք ընդգրկվելու, ներառվելու հանրակրթության մեջ: Ներառական կրթությունը կրթահամալիրում լավ հիմքերի վրա է դրված նաև ի շնորհիվ մասնագետների: Ներառման բացերից կարող եմ նշել , որ դեռևս չկան այն բոլոր շենքային, ֆինանսական անհրաժեշտ պայմանները, որոնց միջոցով ներառումը կդառնա ավելի արդյունավետ ու մատչելի:

Մարգարիտ Հարությունյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: