Ուսումնական պարապմունքի կազմակերպում

Մայրենի լեզվի ուսումնական պարապմունքի կազմակերպումը 4-5դասարաններում

Բաղկացուցիչներ՝

  • Նախագծային ուսուցում
  • Ընթերցանության նյութեր
  • Քննարկումներ
  • Առցանց դասեր
  • Գործնական վարժություններ
  • Լրագրողական աշխատանքներ

Քանի որ 21 դարը անհատի դար է /այսպես հայտարարեց  պարոն Խզմալյանը իր ելույթում, երբ մեր կրթահամալիրում վարպետության դաս էր անցկացնում/, հասկացա, որ եկել է պահը մի քիչ ավելի ուշադիր լինելու մեր անհատի նկատմամբ: Չեմ մերժում խմբային աշխատանքները, բայց ուզում եմ կարևորել անհատին, նրա գործունեությունը: 

Մայրենի լեզվի ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում՝ հիմնականում նախագծերի միջոցով:Ուսումնական օրացույցի և առարկայական ծրագրի հենքի վրա նախապես կազմվում են առաջադրանքներ և ուղարկվում սովորողին, որպեսզի թե՛ սովորողը, թե՛ ծնողը նախապես տեղեկանան կատարվելիք աշխատանքի ծավալին և բովանդակությանը: Ինչ խոսք, նախապատվությունը տալիս եմ դասարանում կատարվող աշխատանքին: Աշխատանքը կազմակերպվում է անհատական և խմբային:Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է  իմ կողմից:

Դասարանում որպես ընթերցանության նյութ օգտվում եմ 4-6 դասարանների ընթերցարաններից, կարդում-քննարկում ենք կայքի, ենթակայքերի, բլոգների նյութերը: Քննարկման նյութ կարող են դառմնալ կրթահամալիրի անցուդարձը, նորությունները և այն ամենը, ինչ հետաքրքիր և հասու է մեր սովորողին:

Առցանց դասերը մայրենի լեզվի ուսուցման մոբիլ ձևեր են: Սովորողները ստանում են այս կամ այն առաջադրանքը և առցանց արտահայտում իրենց վերաբերմունք ու կարծիքը քննարկվող նյութի մասին:

Մայրենի լեզվի ուսուցման արդյունավետ միջոցը լրագրությունն է: Այն միտված է բանավոր և գրավոր խոսքի զարգացմանն ու հղկմանը, մեդիահմտությունների դրսևորմանը:

Մայրենի լեզվի ուսումնական պարապմունքի կազմակերպման նմուշ

Թեմա՝ Համո Սահյան. «Մայրամուտ»

1.Պարապմունքի սկզբում սովորողները ստանում են իմ բլոգի համապատասխան հղումը: Մինչ համակարգիչների միացումն ու հղման բացումը՝ բանավոր զրույցի միջոցով առանձնացնում ենք օրվա պահերը. յուրաքանչյուր սովորող պատմում է իր սիրած պահի մասին (հարց 1-ին, 5 րոպե): Այս աշխատանքը կարելի է նաև առցանց կատարել, բայց այս դեպքում կպահանջվի 10 րոպե:

2. Դասարանում կարդում են Համո Սահյանի «Մայրամուտը» ուսկսումկատարել առաջադրանքները: Նշվում է առաջադրանքի կատարման ժամանակը, անցնում են աշխատանքի: Աշխատանքային պայմաններն ու ժամանակը ցուցադրվում են (պրոյեկտորով): Միջամտում եմ այն դեպքում, երբ սովորողն առաջադրանքը չի հասկանում, դժվարանում է սկսել (ուղղորդում եմ): Կարևորվում է աշխատանքային կարգապահությունը (գրադարանային ձայնի պահպանումը):

Դասարանում սովորողն անհատաբար է աշխատում ընթերցանության (լուռ, բարձրաձայն) ժամանակ: Բարձրաձայնընթերցանությանընթացքումուշադրությունէդարձվումարտահայտչականության, արտասանականառոգանությանվրա: (10 րոպե)

3. 3-րդև 4-րդառաջադրանքներըկատարելուցհետո, սովորողներըկարդումենիրենցդուրեկածպատկերները՝հիմնավորելովիրենցընտրությունը: (15-20 րոպե)

3. 25 րոպեից սկսած՝սովորողները փակում են համակարգիչները:

4. Ֆիլմի դիտում, քննարկում (10 րոպե):

5. Անդրադարձ (5 րոպե):

Մարգարիտ Հարությունյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: