Հովհաննես Թումանյան. նախագիծ

Հովհաննես Թումանյան /նախագիծ/

Ընթերցարան 4

Ընթերցարան 5-6

Նամակներ, հոդվածներ

Հովհ. Թումանյան. մեդիափաթեթ

 Հովհաննես Թումանյան, «Իմ երգը»

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծննդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տվածն եմ տալիս իրեն։

1918թ.

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ գանձերի մասին է խոսում բանաստեղծը. ո՞վ է նվիրել նրան /ներկիր կարմիր գույնով/:
  2. Պատմիր քնարական հերոսի մասին. բնութագրիր նրան:
  3. Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:
  4. Բացատրիր ծով բարություն մակդիրը:
  5. Ըստ բանաստեղծության՝ լրացրու բառակապակցությունները

……………, …………….. գանձեր

…………… պարգև

………….., ………………., …………… սիրտ

……………. սեր

……………… բարի

  1. Իմ բարի, բարի … /գրավոր պատմիր /:
  2. Քանդիր վերուստ բառը, ընդգծիր ածանցը. այդ ածանցով գրիր ուրիշ բառեր:
  3. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը՝ ընդգծելով ածանցները: Բացատրիր ածանցների իմաստները:

Ինքնակենսագրություն

Թմբկաբերդի առումը

  1. Համառոտ պատմիր պոեմը:
  2. Ո՞ր հերոսն է ավելի մանրամասն ներկայացված: Կարմիր գույնով նշիր համապատասխան տողերը :
  3. Կապույտ գույնով նշիր Թմբկա տիրուհուն նկարագրող տողերը:
  4. Ի՞նչ է ասում այս ստեղծագործությունը՝

ա. կյանքի մասին,

բ. գործի մասին:

Քո կարծիքով՝  դրանցից ո՞րն է պոեմի հիմնական ասելիքը:

  1. Համեմատիր նախերգանքն ու վերջին գլուխը: Ո՞րն է դրանց դերը:

Թմբկաբերդի առումը—կարդում է Սուրեն Քոչարյանը

Ինչպես է գրվել <<Ալմաստ>> օպերան:

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։

Զրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թվում է, թե կգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գնացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել…

Հարցեր և առաջադրանքներ՝՝

  1. Բացատրիր պատրանք, կուսական, թև բառերը:
  2. Ո՞րն է, ըստ քեզ, <<խոր>> բառի տեղը զրնգում են խոր, թե՞ խոր անտառում: Պատճառաբանիր պատասխանդ:
  3. Բացատրիր վերնագիրը: Փորձիր փոխել վերնագիրը:
  4. Ո՞րն է վերնագրին ամենից մոտ բառը:
  5. <<Հիշում եմ>>՝ շարադրիր մտքերդ:

 

ՀԱՄԵՐԳ

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մտքի
Ետևից ընկած լսում է նրան։

<<Սասունցի Դավիթ>>

<<Չախչախ թագավորը>>

<<Քեֆ անողին քեֆ չի պակսիլ>>

Հարցեր և առաջադրանքներ՝

  1.  Ըստ հետևյալ վերնագրերի համառոտ պատմիր

ա. Փինաչի հասանը,

բ. Ջրավաճառ Հասանը,

գ. Հասանը պալատում,

դ. Վերջին փորձություն:

  1. Բնութագրիր Հասանին՝ ասածներդ հաստատելով հեքիաթի համապատասխան տողերով:
  2. Բացատրիր հեքիաթի վերնագիրը:
  3. Հորինիր նոր վերնագիր այս հեքիաթի համար և պատճառաբանիր:

<<Մոծակն ու մրջյունը>>

<<Համերգ>>

Քառյակները

Երկու սև ամպ

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Արձակ շարադրիր բանաստեղծությունը /գրավոր/;
  2. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց;
  3. Ի՞նչ հակադրություն ես տեսնում ա. հերոսների միջև բ. ամպերի նախկին և ներկա վիճակների միջև
  4. Ո՞րն է բանաստեղծության հիմնական իմաստն արտահայտող տող. նշիր;
  5. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞յնը, թե՞ շարժումը. պատճառաբանիր;
  6. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը;

Ահմադը /ընթերցարան 5-6, էջ 245/

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Վերնագրիր պատմվածքի մասերը:
  2. Ներկայացրու հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները:
  3. Դուրս գրիր օրհնանքները: Ավելացրու այդ շարքը:
  4. Ըստ հնչերանգի նախադասությունները լինում են՝ պատմողական, հրամայական, հարցական, բացականչական: Պատմվածքից դուրս գրիր յուրաքանչյուրից մեկ նախադասություն:

Լոռեցի Սաքոն /Ընթերցարան 5-6, էջ153/

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Կարմիր գույնով ներկիր ժայռերը պատկերող հատվածը, կանաչ գույնով՝ Դևբեդը, կապույտով՝ քաջքերին, ձորը՝ դեղին գույնով:
  3. Վարժ, սահուն կարդալ, որևէ հատված սովորել անգիր:

Ա՜Խ, Ի՜ՆՉ ԼԱՎ Է ՍԱՐԻ ՎՐԱ

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:Հիմնավորիր պատասխանդ:
  2. Դուրս գրիր բնության պատկերները:
  3. Բացատրիր հետևյալ պատկերը.

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդ է թափում սարին, քարին:

4. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ զգացմո՞ւնքը, թե՞ մտածմունքը:

Նախագծի վերջում՝

  1.  Ուսումնական նյութերի ստեղծում /ռադիոլուր, ֆիլմ/:
  2. Բլոգում ունենալ Հովհաննես Թումանյան թղթապանակը՝ համապատասխան նյութերով:
  3. 2-3 բանաստեղծություն անգիր սովորել:
  4. 2 քառյակ իմանալ անգիր. նկարել կամ ձևավորել յուրաքանչյուր քառյակի էջը:

 Ուսումնական նյութեր՝

  1. Երկու սև ամպ
  2. Քառյակներ /1, 2, 3,4
  3. Սասունցի Դավիթ /1, 2
  4. Չաղչաղ թագավորը
  5. Մոծակն ու մրջյունը /1, 2, 3
  6. Քառյակներ
  7. Քառյակներ
  8. Հուշեր Թումանյանից                                                                                                                                         9. Համերգ /1                                                                                                                                                        10. Բոլորն են նրան ճանաչում                                                                                                                       11. Սիրում են նրան                                                                                                                                     12. Պարծենում ենք մեր Հովհաննես Թումանյանով                                                                                                       13. Է՜հ, բախտի տերը թաղեմ

 14. Համերգ

15. Հուշեր Թումանյանից

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: