Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյան

«Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է»:

Ալեքսանդր Թամանյան

Մարտի 16-ին ծնվել է հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը:

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թ.-ին Եկատերինոդարում (այժմ՝  Կրասնոդար)։

1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝  նկարիչ-ճարտարապետի կոչումով։

1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։

1923-ին հրավիրվել է Հայաստան։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝  պետպլանի փոխնախագահ:

1934 թվականին սկսել է մշակել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 000 բնակչի համար։

1925-1933 թվականներին նախագծել է Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի, Ստեփանակերտի, Կամոյի (Նոր Բայազետ, Գավառ), Հրազդանի, Լուկաշինի, Նուբարաշենի և այլ բնակավայրերի հատակագծեր:

Օպերայի և բալետի թատրոնի, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի կառուցապատման  նախագծի համար 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Թամանյանին հետմահու շնորհվել է Մեծ ոսկե մեդալ:

Մահացել է 58 տարեկանում՝ 1936 թ.-ի փետրվարի 20-ին, Երևանում:

Երեք օր անց «Խորհրդային Հայաստան» թերթը տպագրեց Եղիշե Չարենցի` Թամանյանի հիշատակին նվիրված «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը,  որի չորրորդ` «Նա տեսել է երևի արևային մի քաղաք» տողը դրոշմված է Երևանի կենտրոնում քանդակագործ Արտաշես Հովսեփյանի՝ 1974-ին կերտած Թամանյանի բազալտակուռ հուշարձանին:

Եղիշե Չարենց, «Մահվան տեսիլ»

Ակադեմիկոս Թամանյանի անմահ հիշատակին

Նա տեսել է երևի արևային մի քաղաք…

Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած

Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,—

Պողոտանե՛ր, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,

Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին1։

Ակնթարթում մի վսեմ, որ երկարում է դարեր,

Փողփողում են ուղեղում — սիրտ պայթելու չափ պայծառ —

Սյունաշարքե՜ր, տերրասնե՜ր, աստիճաննե՜ր մարմարե,

Եվ պարտեզնե՜ր ոսկեզօծ, շատրվաննե՜ր երգաձայն…

Աշտարակնե՜ր երկնահաս և կամարնե՜ր կորանիստ,

Քանդակազօծ կարնիզներ, պատուհաններ նուրբ հատած.

Եվ մարմարիոն մարմնագույն, և գանգրահեր գրանիտ

Եվ վարդաբույր տուֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ…

  1. 20-21

Հիշողություններ Երևանի մասին

Մարտիրոս Սարյանը Ալեքսանդր Թամանյանի մասին

Նա այնքան ներողամիտ էր…

Քանի դեռ չէր սկսվել նոր Երևանի կառուցումը, քաղաքը թողնում էր քայքայված փլատակի տպավորություն: Մի տեսակ տխրություն էր իջել նրա վրա: Բայց երբ աշխույժ ռիթմով մուրճերը զարկեցին, երբ միտքը և ջլապինդ բազուկները գործի անցան, ամեն ինչ փոխվեց: Երևանը հետզհետե պայծառացավ:

Նոր Երևանը սերտորեն կապված է Ալեքսանդր Թամանյանի անվան հետ:

Մեր ժողովուրդը երջանիկ է, որ 20-րդ դարում էլ ունեցավ իր Տրդատը ի դեմս Թամանյանի:

Շատ ընկերներ եմ կորցրել ես, մահն ու պատահարները խլել են նրանց ինձնից: Թամանյանը մեկն է, որի կորուստը մեծ վիշտ է ինձ համար, մեկը որին հիշում եմ անընդհատ՝ այդ համեստագույն ու հանճարեղ հայ շինարարին:

Առաջին անգամ Թամանյանին հանդիպել եմ «Мир искусства» ցուցահանդեսներից մեկում, ուր նա, ինչպես և ես, ցուցադրել էր իր գործերը: Ծանոթացանք և այդ օրվանից էլ սկսվեց մեր բարեկամությունը:

Եկավ օրը: Օտար ափերից հայրենիք վերադարձան հայ ժողովրդի լավագույն զավակները: Փոքրիկ, տխուր Երևանը սկսեց ժպտալ, ապա արևի նման պայծառանալ: Մի րոպե պատկերացրեք, թե ինչի էր նմանվում այս գյուղաքաղաքը, երբ նրա նեղլիկ փողոցներով կողք-կողքի քայլում, իրար հետ զրուցում, ծրագրեր էին կազմում ու նրա տնակներում ժրաջան մեղուների պես օրավուր աշխատում Աճառյանը, Սպենդիարյանը, Մալխասյանցը, Մանանդյանը, Ղափանցյանը, Աբեղյանը, Ռոմանոս Մելիքյանը, Արուս Ոսկանյանը, Փափազյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Չարենցը, Բակունցը, Կոջոյանը…

Աղբյուր՝   blog.mediamall.am

Աղբյուր՝ movsisyannune.com

Մենք հպարտանում ենք

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: