Ղազարոս Աղայան

Մանկական բանստեղծություններ

Թումանյանն ու Աղայանը

Ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են. Հովհաննես Թումանյան և Ղազարոս Աղայան Հետաքրքիր դրվագ Հուշեր /Ստեփան Զորյան/ Տխուր հիշողություն Ղազարոս Աղայանի կոռը Խաչենու Ղազարոս Աղայանը՝  ծնողասեր Առաջ, քան Աղայանի մասին գրելս կպատմեմ մի օրինակ: Անցյալ դարի 70-ական թվականներին Ալեքսանդրապոլում ապրում էր տեղական գավառական ուսումնարանի մի հասարակ ուսուցիչ: Այս պարոնի հայրը մի օր Աշտարակ գյուղից գալիս է Ալեքսանդրապոլ՝ որդուն տեսնելու: Բերում է այնտեղից գինի, չորացրած մրգեղեն: Որդին բերածը ընդունում է, բայց հորը պահում է խոհանոցում և թույլ չի տալիս, մանավանդ հյուր ունեցած ժամանակ, մտնել իր սենյակները կամ երևալ հյուրերին: Մի անգամ ընկերներից մինը, անակնկալ կերպով տեսնելով այդ օտարականին, հարցնում է որդուն՝ իմանալու նրա ով լինելը, որդին պատասխանում է, որ իրենց Աշտարակի տան ծառան է: Հիմա գանք Աղայանին: Սա վերոհիշյալ թվականներին նույնպես ապրում էր Ալեքսանդրապոլում՝ որպես Արղության դպրոցի տեսուչ: Իր հորը գյուղից բերելով քաղաք՝ երկար ժամանակ պահում էր մոտը, տանը հյուր ունեցած ժամանակ հայրը սեղանի գլխին էր լինում նստած, բարեկամների մոտ հյուր գնալիս նրա հորը կնստացնեին, նույնպես սեղանի գլխին: Երբ Աղայանը բաղնիք էր գնում, հորն էլ հետն էր տանում, իր ձեռքով լողացնում, դուրս հանում բաղնիքից ու ապա ինքը լողանում: Ամբողջ Ալեքսանդրապոլը ճանաչում էր այդ դուրեկան, վայելչակազմ և ալեզարդ ծերունուն, հարգում և պատվում էր որպես «Աղայանի հորը»: 1876 թվականն էր՝ ամառվա սկզբին. Աղայանը Ալեքսանդրապոլից եկավ Ջալալօղլի, իջևանեց ինձ մոտ, այնտեղից ձիով միասին դուրս եկանք դեպի Թիֆլիս. նա գնում էր հանգուցյալ Աբգար Հովհաննիսյանի հրավերով նրա սկսած «Փորձ» ամսագրին աշխատակցելու: Մեր ճանապարհի վրա էր Բոլնիս-Խաչեն գյուղը, ուր էր Աղայանի հայրական տունը: Հասանք այնտեղ, ձիերից իջնելուն պես Աղայանը ներս մտավ և շեմքի վրա մորը տեսավ թե չէ, վրա հասավ, փաթաթվեց նրան, գրկեց, գրկախառնվեց, համբուրում է, համբուրում, էլ բաց չի թողնում, խեղճ մայրը՝ մի պառավ, ամոթխած գեղջկուհի, որ օտարականին տեսնելով քնթկալով քիթ ու բերանն էր ծածկում, իմ ներկայությունից ամաչելով՝ ուզում էր դուրս պրծնել որդու գրկից, բայց այն ուժեղ կռների միջից նա կարո՞ղ էր արդյոք պոկ գալ: Խեղճ կինը, ճարը կտրած, դառնալով դեպի ինձ, ասաց. «Էլի էն գիժ Ղազարոսն ա»: Ես ասի՝ մայրիկ, մարդը թեկուզ 60 տարեկան դառնա, իր մորը տեսնելիս էլի երեխա կդառնա և էլ իր գժությունը կանի, քեզ մոտ էլ խոմ վարժապետություն ու փիլիսոփայություն անելու չի: Մի օր, թե ավելին մնացինք Խաչենում, նա իր բոլոր բարեկամներին, ազգականներին այցելություններ արեց, կշտացավ, հետո դուրս եկանք Թիֆլիս:

Ավետիք Իսահակյան

Աղբյուր՝  movsisyannune.com

Տորք Անգեղ /կարդալ Երգ առաջին, Ա գլուխը/ Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կարմիր գույնով ներկիր Տորք Անգեղին նկարագրող տողերը:
  2. Կանաչ գույնով ներկիր նրան բնութագրող տողերը;
  3. Շարադրիր /գրավոր պատմիր/՝ ինչ իմացար Տորք Անգեղի մասին;

Ո՞վ է եղել Տորք Անգեղը

Ղազարոս Աղայան

Մանուկ-խանը

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Գրիր տրված արտահայտությունների ժամանակակից գրական ձևերը՝ չլսելն է դնում, գլուխ էր վայր բերում, հարստությունն իրան է սեփականել:
  3. Նշիր այն հատվածները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի մարդ էր Մանուկ-խանը;
  4. Համառոտ պատմիր, թե Մանուկ-խանն ինչպես բռնեց նախկին ծառայի սուտը;
  5. Ուրիշ ի՞նչ մեղադրանք կարելի է ներկայացնել նախկին ծառային՝ բացի նրանից, որ տիրոջ գոհարը յուրացրել էր:
  6. Համեմատի՛ր «Վաճառականի խիղճը» ստեղծագործության գործակատարին և վաճառական Ավագին:
  7. Համեմատի՛ր «Վաճառականի խիղճը» և «Մանուկ-խանը» ստեղծագործությունների ասելիքները;

Վաճառականի խիղճը

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց մեկ բառով:
  3. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

             ա. խելացի ու հնարամիտ էր,

             բ.  արդարադատ էր, գ.  բարի էր:

  1. ա. Մեղադրի՛ր վաճառականին:

բ.   Արդարացրո՛ւ: գ.   Բնութագրի՛ր նրան:

  1. Բնութագրի՛ր գործակատարի՛ն:
  2. Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Ամփոփում՝

Ուսումնական նյութեր՝

  1. Մանուշակ /1
  2. Լուսնահաչ
  3. Ամիսներ և չորս եղանակ
  4. Սագիկ-սագիկ /1,2
  5. Ատամը փոխած
  6. Ղ. Աղայան
  7. Կատուն
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: