Ուժեղ կամք

Մեր ամբողջ դասարանում միայն Ստրադին կարող էր անել այն, ինչ արել է փոքրիկ ֆլորենտացին: Ո՜ւմ մտքով կանցներ նա կդառնա դասարանի ամենալավ աշակերտը: Երբ հայրն առաջին անգամ  նրան դպրոց բերեց այդ ժամանակ նա հագել էր մի ծիծաղելի կանաչ վերարկու, և նրա հայրն ամբողջ դասարանի առաջ ասաց ուսուցչին.

-Իմ տղայի հետ համբերություն է պետք, որովհետև դժվար է գլխի ընկնում:

Սկզբում բոլորը ծաղրում էին Ստրադիին՝ փայտի գլուխ անվանելով, բայց նա ասաց.

-Կամ կպայթեմ, կամ կհասնեմ  ուզածիս:

Եվ սկսեց կատաղորեն անգիր անել, սովորել գիշեր ու ցերեկ, տանը, դպրոցում, փողոցում, ատամներն ու բռունցքները սեղմած:

Սկզբում դժվար էր հասկանում, շատ սխալներ անում, իսկ այժ լուծում է խնդիրները, ճիշտ գրում և առանց կմկմալու պատասխանում դասերը: Նա կարդում էր աչքով ընկած ամեն ինչ: Արդեն մի փոքրիկ գրադարան է կազմել և մի անգամ, երբ տրամադրությունը լավ էր, ասաց, որ ինձ կտանի իրենց տուն ու ցույց կտա գրադարանը:

Խեղճ Ստրադի, ո՜վ գիտի՝ ինչքան շատ է աշխատել:

Այսօր առավոտյան ուսուցիչը մեդալը նրան հանձնելիս ասաց.

-Կեցցես, Ստրադի՛, ով աշխատում է, նա միշտ հասնում է ուզածին:

Բայց Ստրադին կարծես ամենևին չգոռոզացավ նման հրաշալի պարգև ստանալով, նույնիսկ չժպտաց: Մեդալը ձեռքին բռնած, իր տեղը վերադառնալուն պես, նորից գլուխն առավ բռունցքների մեջ ու սկսեց ավելի անշարժ ու կենտրոնացած, քան առաջ:

Երբ դասերից հետ փողոց դուրս եկանք, այնտեղ իր որդուն էր սպասում նրա հայրը: Նա չէր կարծում, թե իր որդին կարող է մեդալ ստանալ, և սկզբում չէր ուզում հավատալ դրան: Բայց երբ ուսուցիչը հաստատեց, որ իրոք այդպես է, հայրը ծիծաղեց ուրախությունից և բարձրաձայն հայտարարեց.

-Ա՛յ դու իմ կտրիճ, դու իմ սիրելի՜:

Նրանց շուրջը բոլորը ժպտում էին, բոլորը , բացի Ստրադիից, ով մտքում արդեն պատրաստում էր դասը:

Առաջադրանքներ՝

  1.  1.Ինչպիսի տղա էր Ստրադին. պատմիր նրա մասին՝ բնութագրելով նրան /գրավոր/:
  2. Բացատրի՛ր վերնագիրը:
  3. Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքով նախադասություն և այն դարձրու անուղղակի:
  4. Տրված բառերից ընդգծիր հատկանիշ ցույց տվող /ածական/ բառերը:

Ուժեղ, ծիծաղելի, վերարկու, կանաչ, հայր, ամենալավ, հրաշալի, ուրախություն:

  1. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները:

Ուժեղ, փոքրիկ, ամենալավ, դժվար, ամեն ինչ:

  1. Բացատրիր հետևյալ դարձվածքները՝ գլխի ընկնել, գլուխն առնել բռունցքների մեջ . այդ դարձվածքներով կազմիր նախադասություններ:
  2. Բացատրիր փայտե գլուխ մակդիրը : Գլուխ բառով էլ ինչ մակդիրներ գիտես. գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: