Ամեն ինչ արմատների կարիք ունի

Դուք կարող եք փող ունենալ, դուք կարող եք տուն  ունենալ, դուք կարող եք սոցիալապես ապահովված լինել, հնարավոր է՝  բանկային հաշիվ էլ ունենաք, բայց դրանցից և ոչ մեկն էլ ձեզ չի կարող ուժ հաղորդել:

Դրանք միայն փոխարինիչներ են՝  սիրո  աղքատ փոխարինիչներ:

Վերջիններս կարող են ավելի շատ անհանգստության պատճառ դառնալ, որովհետև բավական է, որ  դուք  ֆիզիկական անվտանգ կարգավիճակում հայտնվեք՝   դրամական և սոցիալական ապահովություն ունենաք, ձեզ մոտ ի հայտ կգան բազում վախեր. ամենը կարող են խլել ձեզանից: Կամ էլ դուք կսկսեք անհանգստանալ՝  ունենալ ավելին ու ավելին, քանզի չբավարարված միտքը սահմաններ չի ճանաչում…

Ամեն ինչ արմատների կարիք ունի:

Սերը հող է, որի կարիքը մարդը զգում է, որպեսզի կարողանա արմատներ ձգել: Ճիշտ այնպես, ինչպես ծառերի արմատներն են խրվում հողի մեջ, այնպես էլ մարդկային գոյերն են արմատներ ձգում սիրո հողի մեջ:

Մեր արմատները անտեսանելի են, տեսանելի ոչինչ չի օգնի…

Փողը  միանգամայն տեսանելի է, տունը՝  ևս, սոցիալական դիրքը՝  նույնպես: Բայց մեզ, ծառերի անտեսանելի արմատների նման, հարկավոր է գտնել որևէ անտեսանելի հող. անվանեք դա սեր, անվանեք դա աստված, անվանեք դա աղոթք…նման մի բան՝   անտեսանելի, ոչ նյութեղեն, անհասանելի, խորհրդավոր…

Այնպիսի մի բան, որն անկարելի է բռնել և ձեռքում պահել, ընդհակառակը՝  հարկավոր է նրան թույլ տալ քեզ բռնել և ձեռքում պահել:

Աղբյուր՝  Ошо. Любовь дает вам корни

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր արմատ բառը: Ո՞ր իմաստները դու գիտեիր. ընդգծիր և կազմիր դրանցով նախադսություններ:
  2. Ինչպե՞ս ես հասկանում՝

Սերը հող է, որի կարիքը մարդը զգում է, որպեսզի կարողանա արմատներ ձգել:

  1. Բացատրիր վերնագիրը: Համամի՞տ ես վերնագրի հետ:
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: