Մայրենի լեզու, 4-5-րդ դասարաններ

Ծրագիր (լրամշակված)

Ծրագիր 4-5 դասարաններում

Թվային դասագրքեր՝

Ընթերցարան 4-րդ դասարան

Փոքրիկ իշխանը

Հայոց լեզու 4

Ընթերցարան 5

Ընթերցարան 5-6

Հայոց լեզու 5

 

Սեպրեմբեր ամսվա անելիքներ

  • Նոր ռադիո / Նոր ռադիոն շարունակում է իր աշխատանքները:/
  • ,,Ուսումնական ամառ,, նախագիծ /սեպտեմբերի 1-4/
  1. Իմ կարդացած գրքերը.

Կազմիր քո ընթերցած գրքերի ցանկը /նշիր հեղինակի անունը և գրքի վերնագիրը/:

Ամռան ամենահետաքրքիր գիրքը. գովազդիր այն:

Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը. պատմիր նրա մասին կամ էլ նամակ գրիր նրան:

  1. Իմ ճամփորդությունները.

Քարտեզի վրա նշիր այն վայրերը, որտեղ եղել ես ամառային արձակուրդի օրերին:

Ամենալավ ճամփորդությունը /պատմիր, նկարիր, տեսաֆիլմ, ձայնագրություն, ֆոտոշար պատրաստիր/:

Ի՞նչ  սովորեցիր ճամփորդությունների ընթացքում:

Արդյունքում՝ Նախագծի ամփոփում

Նպատակը՝

  • Հոգևոր/երաժշտական/ մշակույթի դաստիարակում
    Հայ ժողովրդական Երգ ու Բանին հաղորդակից դարձնել սովորողներին
    Կոմիտասը հայ երգի Մեսրոպ Մաշտոց
    Անտիվիրուս Կոմիտասը որպես կենսակերպ
    Կոմիտասյան երգի տարածում

 Գրաբարյան օրեր

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

 
(Գրաբար
Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

(Աշխարհաբար)

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:

picture26Հոկտեմբերի 28.09-15.10 Իսահակյանի օրեր

Ավետիք Իսահակյան «Շատ մի´ տխրիր, շատ մի՝ խնդար, սիրելիս»

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս,
– Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։

Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
– Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։

Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
– Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ։

Ավետիք Իսահակյան, բանաստեղծություններ, պատմվածքներ

<<Նուկիմ քաղաքի խելոքները>>, <<Երջանիկ խրճիթը>> ընթերցարան 4

<<Ուշինարա>>,  <<Ով է ապրում>>, <<Ռավեննայում>>,  <<Քնքուշ լուսնի շուշան փոշին>>, <<Այդ ոչինչը ես եմ>>,   <<Արագածին>>,  ընթերցարան 5-6

Մեկնարկային նյութեր (Ավ. Իսահակյանի մասինԱվ. Իսահակյան. ֆոտոալբոմՎիրտուալ թանգարան)

Ավ. Իսահակյան-Հուշեր 1, 2

Գետակի վրա

Գետակի վրա

Թեքվել է ուռին.

Ու նայում է լուռ

Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում

Ամեն բան հավետ

Գալիս է, գնում

Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`

Նա լաց է լինում.-

Ջրերը ուրախ`

Գալիս են, գնում…

Հին տարիների,
Նուշ հեքիաթներից,
Պատմում էր ուռին,
Այն վառ հուշերից:

Անցած գնացած,
Գարուն օրերին,
Մրմունջն էր կարդում,
Ծերացած ուռին:

Ու լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ,
Գալիս են, գնում…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. ​Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
  2. Ո՞վ է քնարական հերոսը. պատմիր նրա մասին:
  3. Ինչո՞ւ է հեղինակը ընտրել ուռենուն. ուռենու փոխարեն կարո՞ղ ենք ուրիշ ծառ դնել: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ էլի ինչո՞ւ:
  4. Գտի՛ր հավետ և ցնդել բառերի հոմանիշները:

 ***

Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին:
Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի…
Առաջադրանքներ՝
  1. ​Բացատրիր հեգ, վշտատոչոր բառերը:
  2. Գտիր հեզ, ծամ, հուր բառերի հոմանիշները:
  3. Պատմիր ուռենու մասին /գրավոր/:
***
Հեքիաթներ՝

Արդյունքում՝

Վիլյամ Սարոյան

<<Առաջին օրը դպրոցում>>, <<Վիրավոր առյուծն ու կրիան>>, <<Ծիրանի ծառ>>  ընթերցարան 4, կենսագրական պատումներ

<<Յուլիսիս >>, <<Հոմեր >>, <<Ճառ մարդկային քթի մասին >>  ընթերցարան  5, կենսագրական պատումներ

Վ. Սարոյան, մեդիափաթեթ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Ես գիտեմ` որն է ճշմարտությունը, բայց ավելի լավ բան եմ փնտրում

19.10-24.10– «Ուսումնական աշուն» նախագիծ

<<Առաջին օրը դպրոցում>>, <<Վիրավոր առյուծն ու կրիան>>, <<Ծիրանի ծառ>>  ընթերցարան 4, կենսագրական պատումներ

<<Յուլիսիս >>, <<Հոմեր >>, <<Ճառ մարդկային քթի մասին >>  ընթերցարան  5, կենսագրական պատումներ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: