Մխիթար Գոշ

Բարձունքի հաղթահարում/ 19.09-20.09/

Նախագիծ

Մխիթար Գոշ, Գոշավանք

Մասնակիցներ

4-5-րդ դասարանցիներ

Նպատակը՝

Մխիթար Գոշ. առակագիր,  մանկավարժ, օրենսգետ, հայրենասեր մարդ (ծանոթացում- ճանաչում-արժևորում)

Գոշավանքը / հայրենագիտական՝ ճանաչենք, գնահատենք/

Այցելություն Ճամբարակի դպրոց /ներ/ կրթական փոխանակումների ծրագիր/

Ուսումնասիրություններ (հարցազրույցներ, ռադիոհաղորդումներ)

Ընթացքը՝

  • Դասեր, ճամփորդություն

Մխիթար Գոշ՝ Առակներ

Մի անգամ  աստղերը  հավաքվեցին իմի և նրանցից  ամենամեծերն ասացին.

— Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի և լուսնի նման:

— Որովհետև  միաբանությամբ չենք վարվում, — պատասխանեց մեկը:

Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին, բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից ՝ աստղերը ասացին.

— Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ինչ կլինենք, երբ արևը ծագի:

Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր կարմիրով նշված բառերը:
  2. Գրի՛ր կանաչով նշված բառերի հոմանիշները:
  3. Ի՞նչ էին ուզում աստղերը;
  4. Ի՞նչը ստիպեց նրանց հրաժարվել իրենց ցանկությունից;
  5. Ո՞րն է առակի ասելիքը /ի՞նչն է քննադատում հեղինակը, ի՞նչ է սովորեցնում/:

Օգնություն՝

Նախանձ լավի, բարու, մեծության նկատմամբ/պիտանի և արժանավոր/

  • Մեկ կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե; Մարդ կա՝ մարդ ա, մարդ կա՝ զարդ ա:
  • Բարատու ծառին քար գցող շատ կըլի:

Համեստ, խոհեմ…

  • Տասը չափի, մեկ կտրի:
  • Շատ բան շինե, քիչ խոսի՛:

Ինքնահավան, պարծենկոտ, մեծախո:ս, մեծամիտ

  • Հավ չելած՝ թառ ա թռնըմ;
  • Խորոզ չեղած՝ կը կանչե:
  • Մուկը ինքը պուճուր ա, երազները՝ մենծ-մենծ են;
  • Առուն թռիր, նոր քե գովամ;
  • Շունը պառկեր է սելի հովին, գիտե իր հովն է:

Գործն իր վերջնական արդյունքով է գնահատվում:

  • Ճտերը աշնանը կը հաշվեն:
  • Ամեն բանի վերջն է գովելի:
  • Բան արա, հետո պարծեցիր;

6. Ինչպե՞ս ես հասկանում՝

ա. Վերմակիդ չափ ոտքերդ մեկնիր:

բ. Գլխիցդ մեծ գործեր մի բռնիր:

7. Պատմիր առակը:

8. Փորձի՛ր շարունակել՝ փախչել- փախուստ, հաղթել- …, պարտվել- …, որոշել-…: Ընդգծի՛ր ավելացրած ածանցները: Կարո՞ղ ես այդ ածանցներով նոր բառեր ստանալ:

Առակ 2

ԱՆՄԻՏ ՄԱՐԴՆ ՈԻ ՀՈԻՆԱՊԻ ԾԱՌԸ /5-րդ դաս./

Մի անմիտ մարդ, հունապի ծառը դժնիկ կարծելով, հատեց արմատից։ Ծառը զայրանալով ասաց.

— Ո՛վ անագորույն, ծառը պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից։

Առակս վերաբերում է անմիտ դատողներին` թագավորներին, իշխաններին, դատավորներին և եկեղեցու առաջնորդներին, հանդիմանելով, որ անվարժ են դատում, որով և բազում վնաս են գործում՝ բարուն իբրև չարի խոշտանգելով։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր կարմիրով նշված բառերը:
  2. Ո՞ւմ է քննադատում հեղինակը;
  3. Պատմիր առակը;
  4. Ինչպե՞ս ես հասկանում՝

Մարդուն ընկերովը կճանաչեն:

Լավ մարդու որդին փուչ չի դուրս գա:

ՆՌՆԵՆԻՆ ԵՎ ԹԶԵՆԻՆ /4-րդ դաս./

Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.

Առակիս իմաստն այն է, որ սիրողները նախ պետք է փորձեն միմյանց բարքերը, թե բոլոր կողմերով նման են իրար, իսկ եթե ոչ՝ հեշտությամբ կխախտվի սերը։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր կարմիրով նշված բառերը:
  2. Ո՞րն է առակի ասելիքը / ի՞նչ է սովորեցնում/:
  3. Պատմիր առակը:
  4. Ի՞նչպես ես հասկանում հետևյալ առածները՝
  • Կրակն ու բամբակը մեկտեղ չեն կենա:
  • Ընկերը ընկերին թե չգտնի, աշխարհս ախ ու վախով անց կկենա:

ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ /4-րդ դաս./

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:

Ջայլամն ասաց.

— Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում;

Կարծելով,  թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։

Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր կարմիրով նշված բառերի հոմանիշները:
  2. Պատմի՛ր առակը;
  3. Ընդգծիր առակի ասելիքը:
  4. Առակին համապատասխան առածներ գրիր;

ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ  /5-րդ դաս./

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։

Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

Հարցեր և առաջադրանքներ՝

ՈՒՂՏՆ ՈԻ ՆՐԱ ԽՆԱՄՈՂԸ /5-րդ դաս./

Ուղտը հարված ստացավ իր խնամողից և բարկանալով ասաց.

— Տե՛ս, երբ տրտում եմ լինում, ինձ մի խփիր, թե չէ՝ կմեռնես իմ ձեռքով:

Խնամողը հարցրեց.

— Ի՞նչ նշանով է արտահայտվում քո տրտմությունը, իմանամ, որ չխփեմ։

— Երբ տեսնես ներքին շրթունքս կախված,— ասում է ուղտը,— և քայլելուս ժամանակ չլսես ոտքերիս ձայնը, ուրեմն տրտում եմ։

— Դու միշտ այդ ես,— պատասխանեց խնամողը,— էլ ինչպե՞ս իմանամ:

Չարաբարոների մասին է առակս, որոնք միշտ բարկացած են և երբեմն պատրվակում են, թե այդպիսին են տրտմության պատճառով:

Հարցեր և առաջադրանքներ՝

ԾՈՎԻ ԳՈՐՏԵՐԸ /4-րդ դաս./

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

— Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։

Ծերերից մեկն ասում է.

— Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։

Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

Առակիս մեջ իմաստություն կա, նախ պետք է սեփական կարողությունը ճանաչել և ապա տեղը կամ գործը փոխել։

 

ՈՉԽԱՐՆԵՐՆ ՈԻ ԱՅԾԵՐԸ /4-րդ դաս./

Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով.

— Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։

Առակս ուղղված է ընդդեմ նախանձոտների, տեսնելով ուրիշների արժանիքը, բամբասում են, իսկ իրենց, որ զուրկ են դրանից, համարում են պարկեշտ։

ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ /4-րդ դաս./

Ձկները մեղադրվեցին իրենց թագավորից.

— Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։

Համարձակություն ստանալով՝  ձկները պատասխանում են.

— Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։

Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Պատմիր առակը:
  2. Բառարանի օգնությամբ բացատրիր երկրպագել բառը:
  3. Հոմանիշների բառարանի օգնությամբ գտի՛ր հանդուգն, հանդիմանել բառերի հոմանիշները:
  4. Ընդգծի՛ր առակի խրատը:
  5. Ինչպե՞ս ես հասկանում՝

Չարիքն ու բարիքը հատուցվում են ըստ արժանվույն

  • Ինչ որ ասես, էն կլսես:
  • Զուլում/ անիրավություն/ անողը զուլումի կգա;

 

 

ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ /5-րդ դաս./

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը։ Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ ու ասաց.

— Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան հաստ ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում։

Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց, ասելով.

— Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես։ Ո՛չ շինվածքի, ո՛չ պտղաբերության և ո՛չ էլ վառելու համար ես գովելի։ Թանձր ստվեր ունենալով, ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի։ Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար։ Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս։

Այսպես նախատվելով բամբակենուց, սոսին լռեց։

Սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, մյուսներին, որ արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր կարմիրով նշված բառերը;
  2. Բառարանի օգնությամբ գտիր կապույտով նշված բառերի հոմանիշները:
  3. Ընդգծիր առակի ասելիքը:
  4. Պատմիր առակը:

Առակ /5-րդ դաս./

Երկրում կար շատ  բարձր ու անմատչելի մի լեռ : Մարդիկ կամեցան բնակություն  հաստատել նրա վրա, որովհետև  լի էր նա ամենայն բարիքով: Սակայն  շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև  ուներ բազում ճանապարհներ:   Նրանք,  ովքեր  նրա  վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և  ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել,  այլ գավազանի  օգնությանբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա  և  հանգիստ կյանք վայելեցին:

Այսպես թուլակազմները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ գտիր կանաչով նշված բառերի հոմանիշները:
  2. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի հականիշները:
  3. Նպատակին հասնելու համար ի՞նչ է հարկավոր՝

ա, ըստ առակի

բ, ըստ քեզ:

  1. Պատմի՛ր առակը;
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: