Հոկտեմբեր ամսվա անելիքներ

19.10-24.10– «Ուսումնական աշուն» նախագիծ

Ուսումնական ճամփորդություն դեպի Բյուրական /4-5-րդցիներ, տարատարիք սովորողներ, ծնողներ/

Արդյունքում՝ մեդիափաթեթ

Ընթերցանություն՝ «Չիպոլինոյի արկածները» —կարդում ենք:

Առաջադրանքներ՝

  1. Կարգի ենք բերում մեր բլոգները /եթե ունենք մեր անցած նախագծերով չպատրաստված նյութեր, պատրաստում ենք. հիշեցնեմ՝ «Կոմիտաս», «Ավ. Իսահակյան»: «Մխիթար Գոշ» 
  2. «Աշուն»
  3. Առցանց դաս՝ Ուսումնական աշուն
  4. Անձրև է…

Գրաբարյան օրեր

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

 
 Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

(Աշխարհաբար)

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:

picture26Հոկտեմբերի 28.09-9.10Իսահակյանի օրեր

Ավետիք Իսահակյան, բանաստեղծություններ, պատմվածքներ

<<Նուկիմ քաղաքի խելոքները>>, <<Երջանիկ խրճիթը>> ընթերցարան 4

<<Ուշինարա>>,  <<Ով է ապրում>>, <<Ռավեննայում>>,  <<Քնքուշ լուսնի շուշան փոշին>>, <<Այդ ոչինչը ես եմ>>,   <<Արագածին>>,  ընթերցարան 5-6

Մեկնարկային նյութեր (Ավ. Իսահակյանի մասինԱվ. Իսահակյան. ֆոտոալբոմՎիրտուալ թանգարան)

Ավ. Իսահակյան-Հուշեր 1, 2

Գետակի վրա

Գետակի վրա

Թեքվել է ուռին.

Ու նայում է լուռ

Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում

Ամեն բան հավետ

Գալիս է, գնում

Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`

Նա լաց է լինում.-

Ջրերը ուրախ`

Գալիս են, գնում…

Հին տարիների,
Նուշ հեքիաթներից,
Պատմում էր ուռին,
Այն վառ հուշերից:

Անցած գնացած,
Գարուն օրերին,
Մրմունջն էր կարդում,
Ծերացած ուռին:

Ու լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ,
Գալիս են, գնում…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. ​Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
  2. Ո՞վ է քնարական հերոսը. պատմիր նրա մասին:
  3. Ինչո՞ւ է հեղինակը ընտրել ուռենուն. ուռենու փոխարեն կարո՞ղ ենք ուրիշ ծառ դնել: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ էլի ինչո՞ւ:
  4. Գտի՛ր հավետ և ցնդել բառերի հոմանիշները:

 ***

Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին:
Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի…
Առաջադրանքներ՝
  1. ​Բացատրիր հեգ, վշտատոչոր բառերը:
  2. Գտիր հեզ, ծամ, հուր բառերի հոմանիշները:
  3. Պատմիր ուռենու մասին /գրավոր/:
***
Հեքիաթներ՝

Արդյունքում՝ «Ավետիք Իսահակյան» մեդիափաթեթ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: