Առաջադրանքներ

  1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը գրի՛ր: /2մ./   4-րդ դաս.

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

  1. Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը. /2մ./

Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

  1. Նախադասություններն առանձնացրու վերջակետով. /1մ./

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

  1. Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության. /1մ./

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

  1. Շարունակի՛ր միտքը, թե ինչ հնարքով ազատվեց ուլիկը /2-3 նախադասություն/. 3մ.

Արդեն մութ էր, և մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը բռնեց նրան, որ ուտի: Գյուղն արդեն մոտ էր: Ուլիկն ասաց. «Մի խնդրանք ունեմ. սրինգով նվագիր, պարեմ, հետո կեր»…

5-րդ դաս.

  1. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր: /2մ./

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է: Դա սախարոզից հազար անգամ քաղցր է: Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել: Ի պատիվ 16-րդ դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, ով դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «Էրնանդուլցինոմ» էեն անվանել:

  1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: /2մ./

Ագահ, հնամենի, թաքուն, անկուշտ, ինքնահավան, հնօրյա, վրիժառու, մեծամիտ, ծածուկ, գաղտագողի, ոխակալ, հինավուրց, աչքածակ, պարծենկոտ, քինախնդիր, ընչաքաղց, գաղտնի, վաղեմի, գոռոզ, հիշաչար:

  1. Կազմի՛ր բառերի հականիշ զույգերը. /2մ./

Ա. Երախտագետ, խրթին, բարյացկամ, գագաթ, անջրդի, լավատես, արժանիք

Բ. Ստորոտ, ապերախտ, թերություն, ոռոգելի, չարակամ, հոռետես, դյուրին:

  1. Գլուխը խոնարհել դարձվածքով կազմել 2 նախադասություն՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով: /2մ./
  2. Կազմիր բարդ բառեր. /2մ./

Օդ, ինքն, քար, սաղարթ, լույս, այս,

Օր, այր, բաց, թիռ, նավ, խիտ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: