Յուրի Սահակյան

Հանդիպում` Յուրի Սահակյանի հետ.

Սցենար.

  • Այսօր այստեղ ենք հավաքվել ծանոթանալու Յուրի Սահակյանի հետ:
  • Մանկագիր, թարգմանիչ,
  • Շատ հեքիաթների, բանաստեղծությունների
  • Շուտասելուկների, սուտասելուկների, հանելուկների
  • Խաղիկներ-խաղալիքների հեղնակ
  • Ում շատերն են ճանաչում և ընթերցում:
  • Յուրի Սահակյան, մենք՝ Նոր դպրոցի սովորողներս, ձեր լավ ընթերցողն ենք:.
  • Քանի որ մեր կրթահամալիրում իրագործվում է մեդիա կրթություն, որոշեցինք հանդիպումն էլ կազմակերպել մեդիայով:
  • Մենք շատ բան ենք ուզում իմանալ ձեր մասին, նախ՝ ինչպե՞ս եք:
  • ——————————————————————-

Դուք՝ պարոն Սահակյան, մեզ համար առաջին հերթին մանկագիր եք. հետաքրքիր, ծիծաղելի, համով-հոտով են Ձեր բանաստեղծությունները:

Մենք քչփորել ենք Ձեր գրքերը՝ թե՛տպագիր, թե՛ էլեկտրոնային և մեր ընտրությամբ Ձեզ ենք ուզում ներկայացնել մի քանիսը.

————————————————————————————————————

Դուք միայն մանկագիր չեք, գրել եք մեծերի համար, բայց դա հետո: Հիմա մի հարց ենք ուզում Ձեզ ուղղել, պարոն Սահակյան. ինչո՞ւ մանկագիր, ինչու հենց երեխաների համար գրեցիք: Արդյո՞ք կա պատճառ, որ սկսեցիք գրել փոքրերի համար:

Կամ…Կա՞ դրդապատճառ կամ հատուկ ինչ-որ մեկի համար գրե՞լ եք…•———————————————————Պարոն Սահակյան, այստեղ հավաքվել են «Մխիթար սեբաստացի» կ/թ-ի Նոր դպրոցի 4-5-րդցիները: Մենք ծանոթ ենք նաև մեծերի համար գրված բանաստեղծություններին և ունենք մեր ընտրանին.

———————————————————

Պարոն Սահակյան, Դուք ծնվել եք 1937-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել եք գյուղի միջնակարգ դպրոցը։ Կպատմե՞ք որևէ հետաքրիր դեպք Ձեր դպրոցական կյանքից;

———————————————————

Շուտասելուկներ

Տեսնո՞ւմ եք ինչքան շուտասելուկներ գիտենք. Կարո՞ղ եք Դուք էլ ասել:

———————————————————

Ամենալավ ուղեկիցը

Գիրքն է

Ամենալավ խաղալիքը

Միտքն է

Ամենալավ բարեկամը

Կամքը

Ամենալավ օգնականը

Ջանքը:

Խաղով լիքը, խաղով լիքը

Խաղընկեր է խաղալիքը:

Շատերս ենք տխրում, ավա՜ղ,

Երբ ջարդվում է խաղալիքը:

Բայց երբ մի օր խաղալիք են

Դառնում խաղիկն ու տաղիկը,

Վստահ եղի՛ր, էլ մա՜հ չունի

Նման խաղիկ- խաղալիքը:

Իսկապես, եթե խաղալիքները կարող են մաշվել, ջարդվել, կորչել, ապա խաղիկները կարող են հարատևել տասնամյակներ, անգամ դարեր:

—————————————————————————————-

Մենք ուսումնասիրել ենք, կարդացել ենք ,Ռուս մանկագիրներ» ժոովածուն, որտեղ ամփոփված են ռուս մի խումբ մանկագիրների՝ Կորնեյ Չուկովսկուց ու Սամուել Մարշակից մինչև մեր օրերի սիրված հեղինակների ստեղծագործութուններ:

——————————————————————————————————

Հանելուկներ. եկեք գուշակենք.

—————————————————————————————————————

Իսկ Ձեր «Արտուտիկ, նախշուն տոտիկ» ժողովածուն մեր՝ «Մխիթար Սեբաստացի կ/թ-ի , հատկապես նախադպրոցական և կրտսեր դպրոցի սաների ամենա./.., ամենասիրելի գիրքն է:

Մենք անգիր գիտենք գրքի բոլոր բանաստեղծությունները

2 տարեկանից սկսած՝ փոքրիկները արտասանում և երգում են Ձեր հավաքած գործերը:

***

Կը˜ռ, կը˜ռ, կռկռան,

Կռունկները հա թռան.

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան:

***

Փիսոն, իսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախավ Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին` ոչ:

Փիսոն գնաց գողեգող,

Փորը` դատարկ, սիրտը` դող,

Դունչը մեկնեց կովկիթին,

Շերեփն իջավ ճակատին:

***

Հարի΄, հարի΄, խնոցի`,

Մեջդ բարի, խնոցի΄,

Ունկդ բարակ, խնոցի΄,

Մեջդ կարագ, խնոցի΄:

***

Ճոր պար, ճոր պար,

Ոսկե գնդին բարեար,

Մե΄ծ պապ, արի, գողտուկ տար,

Պզտիկ է, չէ΄, չե΄նք տա,

Մեծանա, նոր արի տար:

Ճոր անենք, ճորպար անենք,

Ոսկե գնդին բար անենք,

Կապան կտրենք, շոր կարենք,

Զատիկը գա, նոր շոր կարնք,

Թե որ մաշվեց, մեկն ենք կարենք:

***

Արտւտի΄կ,

Նախշուն տոտի΄կ,

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարր,

Ոտեն կուտիկ,

Կըծըլվլան

Կըլթիկ-կըլթիկ:

***

Արագի΄լ, բարով եկար,

Հա˜յ, արագիլ, բարով եկար,

Դու մեզ գարնան նշան բերիր,

Մեր սրըերը ուրախ արիր:

 

Արագի΄լ, երբ գնացիր,

Դու մեզանից երբ գնացիր,

Հա˜ փչեցին բուք ու բորան,

Ծաղիկները ամեն տարան:

Արագի΄լ, բարո΄վ եկար,

Հա˜յ, արագիլ, բարով եկար,

Բունդ շինիր դու մեր ծառին,

Մեզ մոտ մնա ամբողջ տարին:

***

Բութ մատն ասաց` եկա˜ն, եկա˜ն:

Ցուցամատն ասաց` ավքե՞ր  եկան:

Միջնամատն ասաց` գայլե˜րն եկան:

Մատնեմատն ասաց` դե շու΄տ, դե շու΄տ, ելեք փախչենք:

Ճկույթն ասաց` ճստլի˜կ եմ, պստլի˜կ եմ,

Ոտքր չունեմ,

Թևեր չունեմ,

Ինչպե՞ս փախչեմ…

Բութ մատն ասաց` մենք չենք փախչի,

Գայլերի դեմ չենք նահանջի:

Ուս-ուսի տանք,

Դառնաք բռունցք,

Ջարդենք նրանք քիթ ու մռութ:

***

Արև΄, արև΄, ե΄կ, ե΄կ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպե΄ր, հեռացե΄ք,

Արևին ճամփա տվեք:

 

Թող ելնի ու գա մզ մոտ,

Նրա լյուսին ենք կարոտ.

Կարմի΄ր արև, ե΄կ, ե΄կ,

Նախշուն քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,

Շողքը գցեց սարերին,

Զիզի քաիը տե΄ս, տե΄ս,

Պսպղում է ոսկու պես:

 

Սիրու΄ն արև, միշտ եկ,

Զիզի քարին վեր եկ:

***

Ծիտը ծառին ծլվլում է.

-Ծի˜վ, ծի˜վ, ծի˜վ…

 

Բազն գլխին պտտվում է.

-Վու˜յ, վու˜յ, վու˜յ…

Բազեն, թը˜ռռ, բազե΄, թը˜ռռ,

-Հա˜յ, հա˜յ, հա˜յ…

Բազեն թռավ, բազեն փախավ,

Ի˜նչ լավ եղավ.

-Հե-հե-հե˜…

 

Ծիտիկ-միտիկ, պիծիկ-միծիկ,

Պըտպըտուրիկ, չըլպըտուրիկ,

Դու լավ պրծար չար բազեի

Սուր ճանկերից, հա˜-հա˜-հա˜…

***

Արև΄, արև΄, արի դուրս,

Քեզ բերել ենք աչքի լույս,

Քու քույրիկը` Լուսնակն,

Բերց չամիչ մեկ աման,

Ամպը եկավ մութ արավ,

Զամիչբ աչքերս կորավ.

Բա΄ց երեսդմ արեգա΄կ

Մեկ բուռ չամիչ քեզ կուտանք…

Օ˜խ, արևին խաբեցինք,

Ամպի տակեն հանեցինք:

***

Նուրին, Նուրին եկել է,

Շալե շապիկ հագել է,

Արծաթ գոտիկ կապել է,

Մեր Նուրիի փայլ տվեք,

Ուտենք, խմենք, քեֆ անենք:

Անձրև΄, անձրև΄, ցած արի,

Բուսցրու ցորեն ու գարի:

***

-Գնացեք, տեսեք` ո՞վ ա կերել թուփը:

Գնացինք, տեսանք` էծն ա կերել թուփը:

Էծն ու թուփը

Ձեզ Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ:

<<Լորիկ>>

***

Աղվեսն եկավ լանճիկ-լանճիկ,

Ոտեր ուներ կարճիկ, կարճի,

Շատ կսիրեր հավի քարաճիկ,

Վու˜յ, վու˜յ:

Աղվեսը պառկեց արտի տակին,

Աչքերը ձքեց չալ հավ ձագին,

Նետով կտամ աչքի տակին,

Որ մոտ չգա նա մեր բակին,

Վու˜յ, վու˜յ:

***

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքվ թռավ կանար սարե,

Կանաչ արեն` արի ծերեն

Բարև բերավ ծաղիկներեն,

Սիրունի˜կ, սիրունի˜կ,

Նախշու΄ն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով,

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լցված ցող ու շաով,

Քնս-կելնես երգ ու տաղով.

Սիրունի˜կ, սիրունի˜կ,

Նախշու΄ն կաքավիկ:

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պստիկ, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկնրով,

Կշորորաս ճուտիկներով.

Սիրունի˜կ, սիրունի˜կ,

Նախշու΄ն կաքավիկ:

Երբ կկանգնես մամուռ քարին,

Սաղմս կասես ծաղիկներին,

Սարեր, ձորեր զվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտս կհանես.

Սիրունի˜կ, սիրունի˜կ,

Նախշու΄ն կաքավիկ:

Ձեր ստեղծագործությունների հիման վրա գրվել են երգեր «Արփա Սևան», «Այլ աչեր», «Շարունակիր ժպտալ» և մանկական շատ երգեր: Ամբողջ այս հանդիպման ամանակ հնչում էին Ձեր երգերը: Ի դեպ՝ մեր տատիկներն ու պապիկները երգում են դրանք, դե՛, իհարկե, մենք էլ գիտենք:

Հարցեր՝

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: