Նամակներ

Բարև ձեզ, պարոն Սահակյան: Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան եմ: Անունս Արամ է: Դպրոցում կարդում ենք, ձայնագրում ենք ձեր բանաստեղծություններն ու հանելուկ-շուտասելուկները: Ես առաջ չգիտեի Ձեր մասին, սակայն այժմ շատ ուրախ եմ, որ դպրոցի շնորհիվ՝ ծանոթացա Ձեզ հետ: Դուք հիանալի եք գրում, ես միշտ այն կարծիքին եմ, որ բանաստեղծություն գրելը շատ դժվար է, քան օրինակ՝ հեքիաթը: Սակայն առավել ևս դժվար է բանաստեղծություն թարգմանելը: Դուք և՛ գրել եք, և՛ թարգմանել եք: Դա մեծ գործ է: Կրկին ուրախ եմ, որ իմացա Ձեր մասին ու կարդացի ձեր բանաստեղծությունները, խաղիկները և թարգմանությունները: Շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, 2016-ին լինեք առողջ ու երջանիկ և կատարվեն Ձեր բոլոր իղձերը:

 

Սիրով և հարգանքով՝ Արամ Պետրոսյան

Բարև ձեզ,  ես Գոհար Արղության եմ 5-1 դասարանից: Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, մենք գնացինք միջին դպրոցի գրադարան, որտեղ մենք Skype-ով կապվեցինք Յուրի Սահակյանի հետ: Մենք նրա համար արտասանեցինք նրա բանաստեղծություններից, հանելուկներից, շուտասելուկներից և խաղիկ-խաղալիքներից: Նա էլ մեզ համար մի բանաստեղծություն արտասանեց, բայց կեսից մի փոքր հուզվեց: Մենք նրան հարցրեցինք իր դպրոցական կյանքից, բայց նա չպատմեց, որովհետև չէր ուզում հիշել այդ սարսափելի տարիները: Իսկ ամենավերջում իր երգերից երգեցինք և հրաժեշտ տվեցինք:

Մենք այսօր հանդիպման գնացինք Յուրի Սահակյանի հետ: Հավաքվեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցասրահում: Շատ լավ էինք պատրաստվել: Նրա համար արտասանեցինք և երգեցինք: Քանի որ  պարոն Սահակյանը լավ չէր լսում, մենք բարձր էինք խոսում, իսկ ընկեր Աշխենը՝ նրա աղջիկը, մեր ասածը կրկնում էր պարոն Սահակյանին: Այնտեղ շատ դուր եկավ ինձ: Ես արտասանեցի «Հոպոպը»,  Յուրի Սահակյանին լիքը հարցեր տվեցինք, և նա պատասխանեց: Հարցազրույցի ժամանակ նա մի փոքր հուզվեց: Հուզվեց այն պահին, երբ ինքը արտասանեց: Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ մենք արտասանում էինք, իսկ իմ ամենաչսիրած մասը  այն պահն էր, երբ արդեն պետք է գնայինք դպրոց: Յուրի Սահակյանը արդեն ծերացել է և համարյա չէր կարղանում խոսել.  նա մեկ բառ ասում էր, շունչ էր քաշում և երկրորդ բառը նոր ասում էր և այդպես շարունակ: Նրան, հարցերին պատասխանելու համար, օգնում էր իր  աղջիկը: Մենք այնտեղ շատ ծիծաղեցինք, և շատ լավ անցավ: Ինգա

Ես Մարիամ Հովհաննիսյանն եմ 5-1 դասարանից: Այսօր հանդիպում տեղի ունեցավ թարգմանիչ, մանկագիր Յուրի Սահակյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ« Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Ես  նույնպես մասնակցել եմ այդ հանդիպմանը: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ: Նա մանկագիր է դարձել, երբ արդեն երեխաներ է ունեցել: Մենք Յուրի Սահակյանի համար արտասանեցինք, շուտասելուկներ ասացինք և հանելուկներ ասացինք, որ նա գուշակի: Նա մեզ հետ արտասանեց, երգեց և մի փոքր էլ արտասանեց մեզ համար: Յուրի Սահակյանը շատ համեստ և խելացի մարդ էր: Նրա աղջիկը նույնպես գրող է: Մենք նրան հարցրեցինք, որ նա պատմի իր դպրոցական կյանքից, բայց նա ասաց, որ իր դպրոցական կյանքը տխուր է անցել: Ես չէի պատկերացնում, որ ես կհանդիպեմ այդպիսի մեծ գրողի: Յուրի՛ Սահակյան, ես ձեզ ցանկանում եմ առողջություն և միշտ մեզ համար այդպիսի լավ բանաստեղծություններ գրեք, իսկ մենք հաճույքով կկարդանք: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Մենք հանդիպեցինք մանկագիր, թարգմանիչ, բանաստեղծ Յուրի Սահակյանի հետ: Յուրի Սահակյանը նաև բարի, հոգատար հայր է, պատմում է նրա աղջիկը` Աշխենը: Քանի որ նա ծնվել էր Չայլու գյուղում, գրել է գյուղի համար բանաստեղծություն և մեզ համար նա արտասանեց: Արտասանեց և հուզվեց: Մենք նրան հարցրեցինք, թե որն է եղել նրա առաջին սերը, և այդ պահին Յուրի Սահակյանը ժպտաց: Երբ մենք տեսանք Յուրի Սահակյանի ժպիտը, շատ ուրախացանք, անմիջապես հարցրեցինք նրա ծնողներից: Հարցրեցինք՝ արդյո՞ք նրա ծնողները դեմ են եղել կամ կողմ նրա մասնագիտությանը՝ գրող դառնալուն: Պարզվեց, որ նրա ծնողները շատ շուտ են մահացել, իսկ գրող դարձել է ուշ, երբ արդեն երեխա է ունեցել: Իհարկե, դա մեզ համար էլ է ցավալի, որովհետև մեր սիրած գրողն է Յուրի Սահակյանը: Ինձ դուր եկավ Յուրի Սահակյանի հետ հանդիպումը: Արման

Բարի օր այսօր և ամեն օր…

Մենք ճանաչում ենք Յուրի Սահակյանին, իսկ դուք ճանաչո՞ւմ եք: Իհարկե՝ ճանաչում եք. ինչպես կարելի է չճանաչել այդպիսի խելացի, բայց ոչ այդքան ճանաչված անձնավորությանը: Նրան չեն ճանաչում, որովհետև նա համեստ մարդ է: Այսօր հանդիպումը տեղի ունեցավ «Տիգրան Հայրապետյան» գրադարանում: Նոր դպրոցի  4-5-րդցիները, այսինքն՝ մենք,  և Յուրի Սահակյանը մեդիայով կապվեցինք: Ճիշտ է, հանդիպումը մեդիայով էր, բայց միևնույն է, մենք կարողացանք լիարժեք ծանոթանալ Յուրի Սահակյանի հետ: Յուրի Սահակյանը մեզ հետ արտասանեց, երգեց և մի փոքր էլ մեզ համար ընթերցեց: Հանդիպումը կարելի է համարել կայացած, որովհետև Յուրի Սահակյանը սիրով պատասխանում էր մեզ հետաքրքրող հարցերին: Նաև մեր հարցերին սիրով պատասխանեց Յուրի Սահակյանի աղջիկը՝ ընկեր Աշխենը: Յուրի Սահակյանը պատմեց իր դպրոցական կյանքից, որ ինքը դպրոցական տարիքում  համեստ է եղել, բայց վատ է սովորել: Վատ է սովորել, բայց դարձել է լավ մանկագիր: Մեր այն հարցին, թե կպատմե՞ք դպրոցական կյանքից, նա ասաց, որ վատ է պատմում: Հետաքրքիր է չէ՞, լավ գրող, բայց վատ պատմող: Ի դեպ,  մենք իմացանք, որ նա մանկագիր դարձել է, երբ արդեն ուներ երեխաներ: Պարզեցինք, որ «Խուտուտ-Մուտուտ» երգը գրել է այն ժամանակ, երբ նրա աղջիկը՝ Աշխենը, վազել է իր փոքրիկ եղբոր ետևից և ասել՝ խուտուտն եկավ: Յուրի Սահակյանը պատմեց իր մանկությունից, որ սիրել է լարային գործիք՝ կիթառ: Եվ այսպես ավարտվեց հանդիպումը:

Պարոն Սահակյան, Ձեզ նամակ գրեցին 5-րդ դասարանի Մերին և Սվետլանան: Ձեզ մաղթում ենք երջանկություն և ուրախ օրեր: Եղե՛ք առողջ և շարունակեք գրել բանաստեղծություններ մանուկների համար: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Մերի, Սվետլանա

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: