Փետրվար ամսվա անելիքներ

d0b2d0b0d0b0d0bd_d182d0b5d180d18cd18fd0bd09«Կարդում ենք ՏերյանԹումանյանՉարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

«Կարդում ենք Տերյան» նախագիծ

Խնդիրները

  • Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
  • Տերյանի ստեղծագործությունների տարածում

Թեմաներ

  • Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
  • Տերյան քաղաքացի
  • Տերյանը՝ մարդ
  • Տերյանը՝  բանաստեղծ
  • Տերյանի զգացումների աշխարհը
  • Տերյանից փոխանցված խոհեր
  • Ասելիքս՝ Տերյանի միջոցով
  • Ուսումնասիրություններ՝ Տերյանը մեր օրերում
  • Տերյանը հրատարակչությունների ծրագրում
  • Տերյանը դպրոցում, տանը
  • Տերյանը քաղաքում
  • Տերյանասերներ-տերյանագետներ
  • Տերյանը և երաժշտությունը

Ակնկալվող նյութերը

  • աուդիոնյութ, տեսանյութ, ուսումնասիրություն, վերլուծություն, հարցազրույց, լուսաբանում

Աշխատակարգ

  • Փետրվարի 6. ծիսական «Ղափամա»-ստուգատեսի մեկնարկ
  • Փետրվարի 8-մարտի 13. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
  • Փետրվարի 9-«Ծնունդդ շնորհավոր, Վահան Տերյան». միասնական արտասանություն
  • ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
  • ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում

Նյութերի ներկայացում ըստ անվանակարգերի

  • Գրական թատրոն
  • Ռադիոպոեզիա
  • Կինոպոեզիա
  • Վերլուծություն
  • Հետազոտող
  • Տերյան տարածող

Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկում

Հանդիպում Գևորգ Էմին-Տերյանի հետ

Մարտի 13-18. ստուգատեսի արդյունքների ամփոփում

Մարտի 18. «Կարդում ենք» ստուգատեսի ամփոփում, «Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի մեկնարկ

փետրվարի 1-10

Սիրելի 4-5-րդցիներ,

Փետրվարի 1-ից սկսվում են տերյանական օրերը. մե՛նք էլ մասնակցենք: Շատերը պատրաստեցին նյութեր. ապրեք: Նայեք անվանակարգերը. մտածում եմ՝ գրական թատրոն: Եկեք սկսենք. նյութեր, ընթերցումներ ունենք; Մայրիկի հետ ընտրենք մեկ բանաստեղծություն, սովորենք, հասկանանք, բեմականացնենք՝ չմոռանալով ուղեկցվող երաժշտության մասին: շատ սիրուն է լինելու: Արձագանքեք՝ ովքեր են ուզում:

4-րդ դասարան

4. Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կանաչ գույնով ներկիր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումները:
  2. Դուրս գրիր բառակապակցությունները:
  3. Նկարիր պատկերները և բեմականացրու:
  4. 1-ին քառյակի մեջ առանձնացրու պարզ նախադասությունները: Համառոտիր դրանք:

Առցանց դաս՝ Երբ ես ուրախ եմ

Ի՛նչ է ուրախությունը: Որտե՞ղ է նա ապրում: Ո՞վ է ուրախությունը: Ինչպե՞ս պահպանենք նրան:

Շարունակիր՝

Ուրախանում եմ, երբ………………………………:

Ուրախանում եմ, որ………………………………………:

Ուրախանում եմ, որպեսզի………………………………………:

Ուրախանում եմ, եթե………………………………………:

Ուրախանում եմ, իսկ………………………………………:

Դուրս գրի՛ր այն բառերը, որոնցից առաջ դրվել է ստորոկետ: Կարո՞ղ ես ասել՝ ի՞նչ են անում այդ բառերը: Ինչպե՞ս անվանենք այդ բառերին:

5-րդ դասարան

11. Սարի ետևում շողերը մեռան.

Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Օրվա որ պահն է նկարագրվում:
  2. Տրված մակդիրները բացատրիր: Ինչ տրամադրություն են արտահայտում դրանք: Անուշ դաշտեր, երազուն երկինք, երկնի անհաս ծաղիկներ:
  3. Ինչ տրամադրություն են արտահայտում տրված մակդիրներն ու փոխաբերությունները. Սարի ետևում շողերը մեռան, Տխուր երեկո, Սև տագնապները իմ սիրտը լցրին: Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն:

Վահան Տերյան. բանաստեղծություններ

Վահան Տերյան

Վահան Տերյանի մասին ֆիլմը

Իմ գերեզմանին Դուք չմոտենաք 

Տերյանը՝ հիշողություններում

 

 

 

 

 

Կարդում ենք Տերյան

  1. Անի Արղության
  2. Լիլիթ Գևորգյան
  3. Գարիկ Բարխուդարյան
  4. Յանա Նահապետյան
  5. Վռամ Բաբայան
  6. Արմեն Ղազարյան
  7. Արամ Պետրոսյան
  8. Գոհար Արղության
  9. Ռուզան Մինասյան
  10. Արթենի Ջանիկյան
  11. Վիգեն Հովակիմյան
  12. Հարություն Հարությունյան
  13. Դավիթ Պողոսյան
  14. Լևոն Ղալամքարյան, /1/—4-2
  15. Ինգա Գևորգյան
  16. Շուշան Փաշինյան 4-1—

հունվարի25-29

Քանի որ մոտենում են տերյանական օրերը, ուրեմն՝ պատրաստվենք: Որպես օգնություն՝ իմ բլոգը: Կարող եք ծանոթանալ նաև  «Տերյանական օրեր» կայքէջին:
4-րդ դասարան՝
  1. «Շիրակի դաշտեր»  բանաստեղծությունը սիրուն կարդալ, կատարել առաջադրանքները;
  2. Կարդում ենք Տերյան—պատրաստել նյութ /ցանկալի են ընտանեկան ընթերցումները/:
  3. Թումանյան-Աղայան—կարդալ,  գրել՝ ինչպիսի՞ մարդ էր Աղայանը /Թումանյանը/՝ դուրս գրելով համապատասխան տողերը: Կարո՞ղ ես գրել քո վերաբերմունքը նրանց մասին:

5-րդ դասարան՝

  1. «Գարնան երեկո» բանաստեղծությունը հասկանալով, սահուն կարդալ և կատարել առաջադրանքները:
  2. «Պատմություններ Եզոպոսի մասին—կարդալ, կատարել առաջադրանքները:
  3. Կարդում ենք Տերյան—պատրաստել նյութ /ցանկալի են ընտանեկան ընթերցումները/:

Հեռավոր ուսուցման աշխատանքների ամփոփում

/շարունակելի է/

5-1 դասարան

  1. Արեգ Նշանյան /11-15/, /18-22/
  2. Էդգար Ստեփանյան /18-22/, /25-28/
  3. Մարիամ Հովհաննիսյան /11-15/, /18-22/
  4. Սամվել Մազմանյան /11-15/, /18-22/
  5. Արամ Պետրոսյան /11-15/, /18-22/
  6. Գոհար Արղության /11-15/, /18-22/
  7. Սարգիս Մելիքյան /11-15/, /18-22/
  8. Մանե Թոռունյան /11-15/, /18-22/
  9. Սվետլանա Մելքումյան /11-15/, /18-22/, /25-29/
  10. Համբարձում Մանջոյան /11-15/, /18-22/, /25-28/
  11. Արմեն Ղազարյան /11-15/, /18-22/, /25-28/
  12. Լիլի Ավագյան /25-29/

Չեն աշխատել՝

Արտաշես Գրիգորյան, Կատրին Մինասյան, Արսեն Բաբասյան, Հայկ Չագոյան, Էրիկ Սուքիասյան, Էլեն Միքայելյան, Արման Սիմոնյան, Զավեն Խանբաբյան, Արման Մարտիրոսյան, Գարիկ Կիրակոսյան

5-2 դասարան

  1. Լիա Հարությունյան /11-15/, / Հովը/, /18-22/
  2. Նարե Խաչատրյան /11-15/, /18-22/, /25-29/
  3. Ռուզան Մինասյան /11-15/, /18-22/, /1/, /2/
  4. Արմեն Պողոսյան /11-15/, /18-22/
  5. Անի Արղության /11-15/, /18-22/
  6. Արեգ Նշանյան /11-15/, /18-22/, /25-28/
  7. Լիլիթ Գևորգյան /11-15/+, /18/-22
  8. Էդգար Սարգսյան /11-15/, 18-22//, /25-29/
  9. Առնո Բարզեգար
  10. Մարտին Աթոյան /11-15/, /18-22/
  11. Միքայել Աթալյան /11-15/, /18-22/
  12. Գարիկ Բարխուդարյան /11-15/, /18-22/, /25-28/
  13. Աննա Կոստանյան/11-15/+
  14. Արթուր Կոստանյան/11-15/+
  15. Նարեկ Արշակյան /11-15/+
  16. Յանա Նահապետյան /11-15/, /18-22/, /1/
  17. Դավիթ Պողոսյան /11-15/, /18-22/, /1/ /25-28/

 

4-1 դսարան

  1. Հարություն Հարությունյան /11-15/, /18-22/, /25-29/
  2. Ալինա Արզումանյան /11-15/, /18-22/
  3. Գևորգ Տեր-Թորոսյան /11-15/+, /18-22/
  4. Արտյոմ Յակովլև /11-15/, /18-22/+
  5. Արթենի Ջանիկյան /11-15/, /18-22/, /25-29/
  6. Նինա Մկրտչյան /11-15/, /18-22/
  7. Վաչե Թաթոյան /11-15/+, /18-22/+
  8. Մառա Մկրտչյան/11-15/ /1/, /18-22/
  9. Րաֆֆի Մուրադյան/11-15/, /18-22/
  10. Մարգարիտ Պետրոսյան /11-15/, /18-22/, /25-29/
  11. Գագիկ Մարտիրոսյան /11-15/, /18-22/+
  12. Կարինե Գոմցյան /11-15/, /18-22/, /25-28/
  13. Շուշան Փաշինյան /11-15/, /18-22/
  14. Արման Ներսիսյան /11-15/, /18-22/, /25-29/, /1/
  15. Ալեքսանսր Մեղրյան /18-22/
  16. Տիգրան Այվազյան /11-15/, /18-22/, /25-29/
  17. Ալեն Կակոյան /11-15/, /18-22/, /25-29/

 

4-2 դասարան

  1. Ռուբեն Մովսիսյան /11-15/, /18-22/
  2. Արշակ Առուստամյան /11-15/, /18-22/
  3. Էրիկա Նահապետյան/11-15/, /18-22/
  4. Վիգեն Հովակիմյան/11-15/+, /18-22/
  5. Գևորգ Հովհաննիսյան /11-15/, /18-22/,
  6. Արտաշես Նախշիկյան /11-15+/, /18-22/
  7. Վռամ Բաբայան /11-15/, /18-22/, /25-28/+
  8. Գայանե Համբարձումյան /11-15/, /18-22/
  9. Վահան Մանուչարյան /11-15/, /18-22/,
  10. Ինգա Գևորգյան /11-15/, /18-22/
  11. Մուշեղ Պապիկյան /11-15/, /18-22/
  12. Հայկ Արշակյան /11-15/+/18=22/. /25-28/
  13. Սմբատ Դանիելյան /11-15/+
  14. Նարեկ Գրիգորյան /11-15/
  15. Անահիտ Հովսեփյան /11-15/, /18-22/
  16. Էլեն Կարապետյան /11-15/

Առցանց ուսուցման առաջադրանքներ

/18.01-22.01/

5-րդ դասարան

Հայոց լեզու՝

Գոյականի տեսակները. առ.179-183

Գոյականի թիվը. առ.190,191

Վահան Տերյան

«Գարնան քաղաքում» /կարդալ, կատարել առաջադրանքները/

Ընտրել 1 կամ 2 բանաստեղծություն, սովորել անգիր:

4-րդ դասարան

Ընթերցարան 4 ——Հովհ. Թումանյան՝ «Սասունցի Դավիթ» /կարդալ/

  • Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
  • Թվարկի՛ր հերոսներին:
  • Դուրս գրի՛ր Դավթին նկարագրող և բնութագրող բառերը, բառակապակցություններն ու տողերը:
  • Դուրս գրի՛ր դարձվածքները:
  • 1-ին մասը սովորի՛ր անգիր:

Թեստ 1

Առցանց ուսուցման առաջադրանքներ

  • Հունվարի 1-10

Հունվարյան ֆլեշմոբ հայերենի

         Հունվարի 11-15

https://margarith.wordpress.com/2016/01/07/հունվար-ամսվա-անելիքներ/

Անանուն/4-րդ դաս./

Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…:
Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…:

մազտաքե -բուրումնավետ խեժ

պարիկ -փերի

ցայտք -ցայտ, շիթ

վետվետ -ծփացող

քովեդ -մոտիցդ

քամակեն -թիկունքից, ետևից

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տրված բառերն ու արտահայտություններն արևելահայերեն դարձրու. ցայտք մը, քիչ մը գեթ, ըսե՛, չես դողար, զոր քեզ տվավ հովիկ, զիս կը կանչե:
  2. Բացատրի՛ր հետևյալ մակդիրները.

վայրի ծաղիկ, հպարտ ծաղիկ, կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ:

Պատմի՛ր քնարական հերոսի մասին /ինչպե՞ս է տեսնում շրջապատող աշխարհը, ինչպե՞ս է պատմում այդ մասին/:

Սիրելի հինգերորդցի, հունվարի 11-ից աշխատելու ենք առցանց: Հղումը դրված է, ծանոթացիր հունվար ամսվա անելիքներին, ընտրիր 5-րդ դասարանի առաջադրանքները և սկսիր աշխատել: Հիշեցնում եմ՝ «Հովը» բանաստեղծությունը իր առաջադրանքներով և Հայոց լեզվի առաջադրանքները /ուշադրություն դարձրեք խոսքի մասերի անվանումներին/: Աշխատում ենք բլոգներում: 

Հայոց լեզու /5-րդ դաս./

 Առ. 152, 154-157, 160-162, 166-171

Հունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով։

՝Հով ը / 5-րդ դասարան/

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,

Հովն հերաձակ աշունին.
Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես
Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված`
Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին:

Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած.
Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս
Պարապնդումն է դատարկ.
Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի,
Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած:

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ.
Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.
Թուփին, ջուրին, տերևին.
Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնես
Ծառին կատարն է թառած:

Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ
Մայր թուփերու քըղանցքին.
Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած`
Կը քրքըջա զինք անդին:
Շա՛չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,
Նույն վայրկյանին կը փախչի,
Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն,

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ…

Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ,
Կըռնակես վե՜ր կը մագլի,
Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծ
Ուժգին մեջքիս կը փարի:

Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ`
Վաղո՜ւց փախեր է արդեն,
Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդեն
Կ’առնե անոր սակավարյուն շափրակներ.
Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ`
Կըռնակես վե՜ր կը մագլի…

պարապնդում -ամրափակում

քղանցք -փեշ

սրդողած -նեղացած

շափրակ -ծաղկի պսակ

կպլլվի -փաթաթվում է

կիյնա -ընկնում է

կմագլի -մագլցում է

կավրշտկե -ավերում է, քարուքանդ է անում

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տրված բառերն ու արտահայտություններն արևելահայերեն դարձրու. կփարի, խույս կու տա, կրնա, դրան ետին մոռցված, ծառի կատարն է թառած, նորեն ետիս ես դառնամ:
  2. Տրված բառերի կազմությանն ուշադրություն դարձրու և դրանց իմաստները բացատրիր. մատնահարել, շնչահատ, թիկնադարձ, հուսահատ:
  3. Տրված մակդիրները/ փոխաբերական իմաստով / բացատրիր. հերարձակ աշուն, մայր թփեր, սրդողած կանչել, շվարուն վազել, սակավարյուն շափրակներ:
  4. Ինչպե՞ս է ներկայացված հովը. պատասխաններից մեկը ընտրիր և պատճառաբանիր՝

ա. Պարզապես իբրև բնության երևույթ:

բ. Շնչավորված՝ իբրև անձ:

5. Ո՞ւմ է նմանեցվում հովը. համեմատությունները դուրս գրիր և բացատրիր:

6. Բնութագրիր քնարական հերոսներին՝

ա. հովին,

բ. նրա ընկերոջը՝ պատանուն:

 

 

Հունվար ամսվա անելիքներ

  1. Առարկայական ծրագրի իրականացումը առաջին չորս ամիսների ընթացքում. խնդիրներ, ցուցանիշներ, ձեռքբերումներ.

Հունվարի 1-10

  • Հունվարյան ֆլեշմոբ հայերենից
  • «Նոր ռադիոն», «Սեբաստացի» ռադիոն շարունակում են իրենց աշխատանքները
  • Հունվարի 11-15Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանքՀայոց լեզու /5-րդ դաս./
  • Առ. 152, 154-157, 160-162, 166-171

թեստ /4-րդ դասարան/

  • Գրականություն
  • Միսաք Մեծարենց
  • Կարդա Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը և լսիր դրա ընթերցումըարևմտահայերեն արտասանությամբ։ Ինչո՞վ է այն տարբերվում քո ընթերցանությունից։ Արևմտահայերենի աղյուսակ կազմիր տարբեր կերպ արտասանվող հնչյունների համար։
  • «Անանուն»,
  • «Հովը»/Պատուհանըս մատնահարեց ու անցավ,/ բանաստեղծությունները հասկանալով կարդալ
  • Մեկնարկային մեդիանյութեր
  • Վերջաբան, Դպրոցական հանրագիտարան
  • Միսաք Մեծարենց, կենսագրական տեղեկություններՀունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով։
  • Դասեր՝Հով ը / 5-րդ դասարան/

ՀՈՎԸ

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին.
Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես
Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված`
Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին:

Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած.
Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս
Պարապնդումն է դատարկ.
Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի,
Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած:

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ.
Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.
Թուփին, ջուրին, տերևին.
Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնես
Ծառին կատարն է թառած:

Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ
Մայր թուփերու քըղանցքին.
Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած`
Կը քրքըջա զինք անդին:
Շա՛չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,
Նույն վայրկյանին կը փախչի,
Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն,

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ…

Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ,
Կըռնակես վե՜ր կը մագլի,
Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծ
Ուժգին մեջքիս կը փարի:

Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ`
Վաղո՜ւց փախեր է արդեն,
Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդեն
Կ’առնե անոր սակավարյուն շափրակներ.
Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ`
Կըռնակես վե՜ր կը մագլի…

 

պարապնդում -ամրափակում

քղանցք -փեշ

սրդողած -նեղացած

շափրակ -ծաղկի պսակ

կպլլվի -փաթաթվում է

կիյնա -ընկնում է

կմագլի -մագլցում է

կավրշտկե -ավերում է, քարուքանդ է անում

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տրված բառերն ու արտահայտություններն արևելահայերեն դարձրու. կփարի, խույս կու տա, կրնա, դրան ետին մոռցված, ծառի կատարն է թառած, նորեն ետիս ես դառնամ:
  2. Տրված բառերի կազմությանն ուշադրություն դարձրու և դրանց իմաստները բացատրիր. մատնահարել, շնչահատ, թիկնադարձ, հուսահատ:
  3. Տրված մակդիրները/ փոխաբերական իմաստով / բացատրիր. հերարձակ աշուն, մայր թփեր, սրդողած կանչել, շվարուն վազել, սակավարյուն շափրակներ:
  4. Ինչպե՞ս է ներկայացված հովը. պատասխաններից մեկը ընտրիր և պատճառաբանիր՝

ա. Պարզապես իբրև բնության երևույթ:

բ. Շնչավորվախ՝ իբրև անձ:

5. Ո՞ւմ է նմանեցվում հովը. համեմատությունները դուրս գրիր և բացատրիր:

6. Բնութագրիր քնարական հերոսներին՝

ա. հովին,

բ. նրա ընկերոջը՝ պատանուն:

Անանուն/4-րդ դաս./

Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…:
Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…:

մազտաքե -բուրումնավետ խեժ

պարիկ -փերի

ցայտք -ցայտ, շիթ

վետվետ -ծփացող

քովեդ -մոտիցդ

քամակեն -թիկունքից, ետևից

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տրված բառերն ու արտահայտություններն արևելահայերեն դարձրու. ցայտք մը, քիչ մը գեթ, ըսե՛, չես դողար, զոր քեզ տվավ հովիկ, զիս կը կանչե:
  2. Բացատրի՛ր հետևյալ մակդիրները.

վայրի ծաղիկ, հպարտ ծաղիկ, կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ:

Պատմի՛ր քնարական հերոսի մասին /ինչպե՞ս է տեսնում շրջապատող աշխարհը, ինչպե՞ս է պատմում այդ մասին/:

Շարունակել կարդալ