Հունվար ամսվա անելիքներ

  1. Առարկայական ծրագրի իրականացումը առաջին չորս ամիսների ընթացքում. խնդիրներ, ցուցանիշներ, ձեռքբերումներ.

Հունվարի 1-10

  • Հունվարյան ֆլեշմոբ հայերենից
  • «Նոր ռադիոն», «Սեբաստացի» ռադիոն շարունակում են իրենց աշխատանքները
  • Հունվարի 11-15Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանքՀայոց լեզու /5-րդ դաս./
  • Առ. 152, 154-157, 160-162, 166-171

թեստ /4-րդ դասարան/

  • Գրականություն
  • Միսաք Մեծարենց
  • Կարդա Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը և լսիր դրա ընթերցումըարևմտահայերեն արտասանությամբ։ Ինչո՞վ է այն տարբերվում քո ընթերցանությունից։ Արևմտահայերենի աղյուսակ կազմիր տարբեր կերպ արտասանվող հնչյունների համար։
  • «Անանուն»,
  • «Հովը»/Պատուհանըս մատնահարեց ու անցավ,/ բանաստեղծությունները հասկանալով կարդալ
  • Մեկնարկային մեդիանյութեր
  • Վերջաբան, Դպրոցական հանրագիտարան
  • Միսաք Մեծարենց, կենսագրական տեղեկություններՀունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով։
  • Դասեր՝Հով ը / 5-րդ դասարան/

ՀՈՎԸ

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին.
Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես
Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված`
Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին:

Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած.
Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս
Պարապնդումն է դատարկ.
Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի,
Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած:

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ.
Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.
Թուփին, ջուրին, տերևին.
Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնես
Ծառին կատարն է թառած:

Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ
Մայր թուփերու քըղանցքին.
Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած`
Կը քրքըջա զինք անդին:
Շա՛չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,
Նույն վայրկյանին կը փախչի,
Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն,

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ…

Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ,
Կըռնակես վե՜ր կը մագլի,
Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծ
Ուժգին մեջքիս կը փարի:

Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ`
Վաղո՜ւց փախեր է արդեն,
Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդեն
Կ’առնե անոր սակավարյուն շափրակներ.
Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ`
Կըռնակես վե՜ր կը մագլի…

 

պարապնդում -ամրափակում

քղանցք -փեշ

սրդողած -նեղացած

շափրակ -ծաղկի պսակ

կպլլվի -փաթաթվում է

կիյնա -ընկնում է

կմագլի -մագլցում է

կավրշտկե -ավերում է, քարուքանդ է անում

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տրված բառերն ու արտահայտություններն արևելահայերեն դարձրու. կփարի, խույս կու տա, կրնա, դրան ետին մոռցված, ծառի կատարն է թառած, նորեն ետիս ես դառնամ:
  2. Տրված բառերի կազմությանն ուշադրություն դարձրու և դրանց իմաստները բացատրիր. մատնահարել, շնչահատ, թիկնադարձ, հուսահատ:
  3. Տրված մակդիրները/ փոխաբերական իմաստով / բացատրիր. հերարձակ աշուն, մայր թփեր, սրդողած կանչել, շվարուն վազել, սակավարյուն շափրակներ:
  4. Ինչպե՞ս է ներկայացված հովը. պատասխաններից մեկը ընտրիր և պատճառաբանիր՝

ա. Պարզապես իբրև բնության երևույթ:

բ. Շնչավորվախ՝ իբրև անձ:

5. Ո՞ւմ է նմանեցվում հովը. համեմատությունները դուրս գրիր և բացատրիր:

6. Բնութագրիր քնարական հերոսներին՝

ա. հովին,

բ. նրա ընկերոջը՝ պատանուն:

Անանուն/4-րդ դաս./

Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…:
Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…:

մազտաքե -բուրումնավետ խեժ

պարիկ -փերի

ցայտք -ցայտ, շիթ

վետվետ -ծփացող

քովեդ -մոտիցդ

քամակեն -թիկունքից, ետևից

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տրված բառերն ու արտահայտություններն արևելահայերեն դարձրու. ցայտք մը, քիչ մը գեթ, ըսե՛, չես դողար, զոր քեզ տվավ հովիկ, զիս կը կանչե:
  2. Բացատրի՛ր հետևյալ մակդիրները.

վայրի ծաղիկ, հպարտ ծաղիկ, կաթ ու մազտաքե բուրող ծաղիկ:

Պատմի՛ր քնարական հերոսի մասին /ինչպե՞ս է տեսնում շրջապատող աշխարհը, ինչպե՞ս է պատմում այդ մասին/:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: