Փետրվար ամսվա անելիքներ

d0b2d0b0d0b0d0bd_d182d0b5d180d18cd18fd0bd09«Կարդում ենք ՏերյանԹումանյանՉարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

«Կարդում ենք Տերյան» նախագիծ

Խնդիրները

  • Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
  • Տերյանի ստեղծագործությունների տարածում

Թեմաներ

  • Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
  • Տերյան քաղաքացի
  • Տերյանը՝ մարդ
  • Տերյանը՝  բանաստեղծ
  • Տերյանի զգացումների աշխարհը
  • Տերյանից փոխանցված խոհեր
  • Ասելիքս՝ Տերյանի միջոցով
  • Ուսումնասիրություններ՝ Տերյանը մեր օրերում
  • Տերյանը հրատարակչությունների ծրագրում
  • Տերյանը դպրոցում, տանը
  • Տերյանը քաղաքում
  • Տերյանասերներ-տերյանագետներ
  • Տերյանը և երաժշտությունը

Ակնկալվող նյութերը

  • աուդիոնյութ, տեսանյութ, ուսումնասիրություն, վերլուծություն, հարցազրույց, լուսաբանում

Աշխատակարգ

  • Փետրվարի 6. ծիսական «Ղափամա»-ստուգատեսի մեկնարկ
  • Փետրվարի 8-մարտի 13. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
  • Փետրվարի 9-«Ծնունդդ շնորհավոր, Վահան Տերյան». միասնական արտասանություն
  • ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
  • ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում

Նյութերի ներկայացում ըստ անվանակարգերի

  • Գրական թատրոն
  • Ռադիոպոեզիա
  • Կինոպոեզիա
  • Վերլուծություն
  • Հետազոտող
  • Տերյան տարածող

Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկում

Հանդիպում Գևորգ Էմին-Տերյանի հետ

Մարտի 13-18. ստուգատեսի արդյունքների ամփոփում

Մարտի 18. «Կարդում ենք» ստուգատեսի ամփոփում, «Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի մեկնարկ

փետրվարի 1-10

Սիրելի 4-5-րդցիներ,

Փետրվարի 1-ից սկսվում են տերյանական օրերը. մե՛նք էլ մասնակցենք: Շատերը պատրաստեցին նյութեր. ապրեք: Նայեք անվանակարգերը. մտածում եմ՝ գրական թատրոն: Եկեք սկսենք. նյութեր, ընթերցումներ ունենք; Մայրիկի հետ ընտրենք մեկ բանաստեղծություն, սովորենք, հասկանանք, բեմականացնենք՝ չմոռանալով ուղեկցվող երաժշտության մասին: շատ սիրուն է լինելու: Արձագանքեք՝ ովքեր են ուզում:

4-րդ դասարան

4. Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կանաչ գույնով ներկիր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումները:
  2. Դուրս գրիր բառակապակցությունները:
  3. Նկարիր պատկերները և բեմականացրու:
  4. 1-ին քառյակի մեջ առանձնացրու պարզ նախադասությունները: Համառոտիր դրանք:

Առցանց դաս՝ Երբ ես ուրախ եմ

Ի՛նչ է ուրախությունը: Որտե՞ղ է նա ապրում: Ո՞վ է ուրախությունը: Ինչպե՞ս պահպանենք նրան:

Շարունակիր՝

Ուրախանում եմ, երբ………………………………:

Ուրախանում եմ, որ………………………………………:

Ուրախանում եմ, որպեսզի………………………………………:

Ուրախանում եմ, եթե………………………………………:

Ուրախանում եմ, իսկ………………………………………:

Դուրս գրի՛ր այն բառերը, որոնցից առաջ դրվել է ստորոկետ: Կարո՞ղ ես ասել՝ ի՞նչ են անում այդ բառերը: Ինչպե՞ս անվանենք այդ բառերին:

5-րդ դասարան

11. Սարի ետևում շողերը մեռան.

Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը չցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Օրվա որ պահն է նկարագրվում:
  2. Տրված մակդիրները բացատրիր: Ինչ տրամադրություն են արտահայտում դրանք: Անուշ դաշտեր, երազուն երկինք, երկնի անհաս ծաղիկներ:
  3. Ինչ տրամադրություն են արտահայտում տրված մակդիրներն ու փոխաբերությունները. Սարի ետևում շողերը մեռան, Տխուր երեկո, Սև տագնապները իմ սիրտը լցրին: Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն:

Վահան Տերյան. բանաստեղծություններ

Վահան Տերյան

Վահան Տերյանի մասին ֆիլմը

Իմ գերեզմանին Դուք չմոտենաք 

Տերյանը՝ հիշողություններում

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: