Ընտրյալների 10 գլխավոր նշաններն ըստ Սուրբ Հայրերի

 

avetaranԱ. Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն և ընկերոջը, Աստծուց երկնչում է և փորձում է պահել Նրա պատվիրանները, նախանձավոր է լինում Աստծո փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:

Բ. Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծո Արքայությունը, նպատակակետը հարստությունը չէ, փառքը, պատիվը և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանքը:
Գ. Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին ու փորձություններին, իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը և ամեն ինչում համաձայնում Աստծո կամքին:
Դ. Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ ոքի չարիք գործել չի խորհում, բոլորին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
Ե. Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանքի մեջ եղած մարդկանց, ուսուցանում տգետներին ու խրատում անխրատներին:
Զ. Ով իրեն մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու Տիրոջ մարմնի ու արյան Խորհրդին:
Է. Ով զգուշանում է մահացու մեղքերից և, որքան հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից փախչում և մարմինը պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
Ը. Ով հոժարությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ, ականջալուր լինում հորդորներին և խորհուրդներին և Աստծո պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
Թ. Ով ջերմեռանդությամբ մասնակցում է Սուրբ Պատարագին և հոգևոր արարողություններին, անձանձիր կատարում իր ամենօրյա աղոթքները, ապավինում Սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել Աստծո առաջ:
Ժ. Ով խոկում է իր կյանքի որակի մասին, իր սխալների մասին, խորհում և անդրադառնում դրանց, որոշում շտկել, խոկում է իր մահվան, Աստծո դատաստանի ու դժոխքի տանջանքների մասին:

Աղբյուր`  ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցի, Արարատ հոգևոր միություն

Աղբյուր՝ Մ. Նունեի բլոգ

Բառարան՝

ընտրյալ- լավագույն, առաջնակարգ, ընտիր

Խոկալ- մտածել, խորհել

Աներկբա- անկասկածելի, չկասկացող, առանց երկմտության

Ողորմություն- գթություն, կարեկցություն, աղքատին տրվող բաժին

Երկնչել- վախենալ

Բաղձանք- խիստ մեծ ցանկություն, փափագ

Զղջալ- ափսոսալ, փոշմանել

Ապաշխարել- գործած մեղքի համար զղջալ, մեղքը քավել

Ժուժկալ-դիմացկուն, համբերատար, զուսպ, չափավոր

Հոգեշահ- հոգու համար օգտակար, հոգին գրավող

Անձանձիր- առանց ձանձրույթի, չհոգնող

Առաջադրանքներ՝

  1. Կարմիրով նշված կետում գտիր հոմանիշ և հականիշ մեկակական բառազույգ:
  2. Խմբավորիր հոմանիշները.

հորդոր, խոնարհամիտ, խորհել, խրատ, խոնարհ, մտորել, հլու, խորհուրդ, խոկալ:

Ինչպե՞ս կանվանես առանձնացված խմբերը:

3. Հետևյալ բառերի մեջ նշիր ածանցները և այդ ածանցներով կազմիր նոր բառեր.

մեղավոր-

տանջանք-

փորձություն-

աստվածային-

տգետ-

4. Փորձիր համառոտ շարադրել՝ ո՞վ կարող է ընտրյալ լինել:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: