Մայիսյան հավաքին ընդառաջ

DSC06827.JPGՀրանտ Մաթևոսյան /25,04-12,05/

Մայիսի 2-5

Գրական ընթերցում՝ Կանաչ դաշտը

Աուդիոգրքի ստեղծում և ներկայացում

Դեպի Ահնիձոր՝ հայրենագիտական ճամփորդության նախապատրաստական աշխատանքներ/.6.05-8.05/

  • քարտեզագրում
  • Ահնիձորի դպրոցը
  • Գյուղը՝ իր բնությամբ, բնակչությամբ, ապրելակերպով՝ կենցաղ, զբաղմունք
  • Դսեղ՝  դպրոց, Բարձրաքաշ եկեղեցի, 40մանկանց եկեղեցի

Նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5 դասարանցիներ /նաև՝ տարատարիք/

Որպես նախաբան

…, նա լավ էր հասկանում իր հողու ջրի խնդիրը՝ լինելով նրա արժանի զավակը: Հետաքրքիր միտք ու նկարագրող լեզու ունի: Նոր սերնդը հաստատ շատ բան ունի սովորելու նրանից:

«Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: »

Հրանտ Մաթևոսյան

Նախագծի նպատակը

  • Ճանաչել արձակագիր, գյուղագիր Հրանտ Մաթևոսյանին
  • Ծանոթանալ նրա արտասովոր մտքի ու նկարագրող լեզվին
  • Ծանոթանալ հայ մարդու, հայկական գյուղի կյանքին, մտածողությանը, ռիթմին:
  • Համեմատել ժամանակից գյուղը մաթևոսյանական գյուղի հետ
  • Մաթևոսյանի կերտած կերպարների միջոցով ծանոթանալ մարդկային հոգեբանությանը, իրենց գտնել այդ կերպարներում, վերլուծել բարոյական նորմերը՝ համեմատելով սեփական հոգեբանական կերպարի հետ
  • Բարոյական մարդու ձևավորում
  • Սեր սերմանել դեպի հայ գրականությունն ու ընթերցանությունը

 

Նախագծի խնդիրները

  • Հասկանալ լոռվա խոսվածքը, լեզվական առանձնահատկությունները
  • Ճանաչել Մաթևոսյանի գյուղն իր ամեն ինչով՝ տնտեսությամբ, ապրելակերպով, աշխարհագրությամբ, լեզվով, բնությամբ
  • Համեմատության, վերլուծության, քննարկումների միջոցով քննադատական մտքի զարգացում

 

Նախագծի գործունեությունը

  • Ընթերցանություն
  • Քննարկում-դատարան
  • Առցանց քննարկումներ
  • Ֆիլմերի դիտումներ
  • Այցելություններ ծննդավայր՝ Ահնիձոր /եռօրյա ճամփորդություն/, պանթեոն
  • Մաթևոսյանի անունով վայրեր, դպրոց և այլն:

 

Ընթերցանության նյութեր

«Շներ»

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառերը՝ ուրթ, ների:
  2. Ո՞ր հատվածում է երևում տղայի՝ գյուղի կարոտը. նշիր:
  3. Պատմիր տղայի մոր մասին:
  4. Ի՞նչ իմացար գյուղի, գյուղացու մասին:
  5. Քննարկիր. Պարտքս հանձնեցի գերազանցով։ Վարիչը հիացած էր։ Դրանից հետո միշտ, ժողովներում, ես վերադաստիարակվածի օրինակ էի։
    — Հովիվյան Բաբիկր ձեզ օրինակ. ահավոր ընդունակությունների ու ահավոր ծուլության տեր։ Ծուլությանր մենք հակադրեցինք խստություն՝ և այդ նույն Հովիվյան Բաբիկր դարձավ գերազանցիկ։
    Ես հեզի արտահայտություն էի ընդունում։ Ինձ թվում էր, թե իմ մեջ, այդ հեզից բացի, կա ուրիշ մեկը՝ ահագին կռվարար, ահագին կծու, և դեռ չի մոռացել «ձեռացագիրը»։ Հետո զգացի, որ նա չի զարթնելու, կարող է բոլորովին չէր էլ եղել, իսկ հեզությունը աշխարհիս ամենալավ բանն է։
  6. Հեղինակի խոսքը դիր՝

ա. անուղղակի խոսքի մեջտեղում,

բ. սկզբում:

Ես ստացել եմ, վարիչը նշանակել է,— ասացի ես։

«Հացը»

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:
  2. Գտիր հակադրություններ՝  ա. շան ազնվության և տղայի անազնվության միջև, բ. տան հարմարավետության և անտառում եղած դժվարությունների միջև, գ. բնության գեղեցկության և մարդու արարքի տգեղության միջև, դ. ավագների աշխատասիրության և տղայի ծուլության միջև:
  3. Ինրո՞վ է կարևոր շան կերպարը պատմվածքում:
  4. Բնութագրիր տղային՝ արդարացնելով և մեղադրելով:
  5. Ինչո՞ւ է վերնագրված Հացը:
  6. Ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը:

«Կանաչ դաշտը»

Ընթերցելուց հետո կազմակերպել քննարկումներ, բեմականացումներ, պատմվածքի վերապատմում սեփական օրինակով. ինչպես կվարվեիր դու, քո մայրը: Ինչ կանեիր դու, եթե այդ պահին այդտեղ հայտնվեիր: Մեղադրել ձիուկին, մորը: Արդարացնել նրանց, գայլերին /քննարկում-դատարան/:

 

Ֆիլմերի դիտումներ

Կենսագրական ֆիլմեր, նրա սցենարով գրված ֆիլմեր

«Մենք ենք մեր սարերը» -քննարկում:

Ֆիլմի դիտում, քննարկում, դատարանի կազմակերպում, որտեղ երեխաներն իրենք կլինեն  ուսուցչի դերում, իրենց վարքը, ուսուցման պրոցեսը, ակտիվությունը կքննարկեն ուսուցչի տեսակետից: Նրանք այս կերպ «կողքից» կնայեն իրենց, կվերլուծեն իրենց դպրոցական կյանքը և այլն, ինչպես «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մեջ ոչխար գողացողները իրենց դնում են դատավորների դերի մեջ ու այդ կողմից են փորձում վերլուծել իրավիճակը:

 

Նախագծի արդյունքում

Կստեղծվի Մաթևոսյանի մեդիափաթեթ՝ ֆիլմեր, ֆոտոշաշեր, հարցազրույցներ: Սովորողները կսովորեն նկարագրել իրենց շրջատող աշխարհը՝ օգտվելով մաթևոսյանական բառապաշարից: Կսովորեն նկարագրել իրենց շրջապատող մարդկանց՝ մաթևոսյանի կերպաների օգնությամբ:

 

Հավաքից հավաք

  1. Առարկայական ծրագրի իրականացումը սեպտեմբեր-դեկտեմբեր  ամիսների ընթացքում.

Առցանց դասերի փաթեթ

Հեռավոր ուսուցման աշխատանքների ամփոփում

Փետրվար ամսվա անելիքներ

Վահան Տերյան. աշխատանքների ամփոփում

Ընտանեկան ընթերցումներ

Եղիշե Չարենց /մեդիափաթեթ/

Եղիշե Չարենց

Կարդում ենք Թումանյան

«Մոծակն ու մրջյունը»-բեմականացում

Վարպետության դասեր

Նախագծային ուսուցում /մարտի 21-25/

Ուսումնա-ճանաչողական-հայրենագիտական նախագիծ

Արագածոտնի մարզ

Մեզ հյուր էր Թումանյանի Գիքորը

Ղ. Աղայան. մեդիափաթեթ

Իմ շրջիկ գրադարանը

Ապրիլ ամսվա անելիքներ

Երկարատև նախագծեր՝

«Սեբաստացի» ռադիո

«Նոր ռադիո»

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: