Պաուլո Կոելիո

Մակտուբ

Հեղինակ:

Մենք աշխարհ ենք գալիս  մեր  երազանքների և իդեալների որոնման համար:  Հաճախ  մենք անհնար ենք դարձնում այն, ինչ մեր հնարավորությունների սահմանում է: Երբ  սխալվում ենք,  զգում ենք, որ   վատնել  ենք  մեր  ժամանակը՝ մի ափ հեռավորության վրա փնտրտուք անելով:  Մենք մեղադրում ենք մեզ սխալների,  մեր որոնումների  անօգտակարության համար և մեր իսկ կողմից ստեղծած խնդիրների համար:  Ուսուցիչն ասում է.

— Չնայած գանձը  կարող է թաղված լինել քո իսկ տան տակ,  դու այն կգտնես միայն,  եթե սկսես փնտրել: Եթե Պետրոսը  չզգար մերժման ցավը,  նա Եկեղեցու  գլուխ  չէր ընտրվի:  Եթե անառակ որդին  չվատներ ամեն ինչ,  նրա ապաշխարությունը  հոր  համար տոն չէր դառնա:  Մեր կյանքում  կան առանձնահատուկ  իրեր,  որոնց  վրա որպես կնիք գրված է . «Դու  իմ արժեքը կգիտակցես միայն  այն ժամանակ, երբ  կկորցնես  ինձ  ու կվերագտնես:   Լավ չէ, երբ  փորձում ես  կարճացնել ուղին»:

  •  

Երիտասարդ Նապոլեոնը  քամուց  տարուբերվող   եղեգնի նման  դողում էր  Տուլոնի  կատաղի ռմբակոծությունների ժամանակ:  Մի զինվոր, այդ պահին տեսնելով  նրան,  մի ուրիշ զինվորի ասաց.

— Նայի′ր, նա վախենում է մահից:

-Այո′,  վախենում եմ,- պատասխանեց Նապոլեոնը,- բայց ես շարունակում եմ պայքարել:  Եթե  դուք իմ վախի կեսն անգամ զգայիք,  հիմա փախել էիք:

Ուսուցիչն ասում է.

— Վախը  փոքրոգության նշան չէ: Հենց այդ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու: Նա, ով ճաշակել է վախի զգացումը  և գործել՝ թույլ չտալով վախին  ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը: Բայց նա, ով  դժվարին իրավիճակում հաշվի չի առում  վտանգը, հաստատում  է միայն սեփական  անպատասխանատվությունը:

Ճանապարհորդը  Սուրբ Հովհաննեսի  տոնին է.  վրաններ,  նետաձիգներ  ու ազգային ուտեստներ:  Հանկարծ ծաղրածուն սկսում է  ընդօրինակել նրա շարժումները:  Մարդիկ ծիծաղում են, ծիծաղում  է նաև օտարականը և   ծաղրածուին հրավիրում սուրճի:

— Կենդանի′  եղիր,-հայտարարում  է ծաղրածուն:-Եթե  դու կենդանի ես, դու պետք է ձեռքերդ թափահարես,  ամենուր թռչկոտես,  աղմկես, ծիծաղես  ու խոսես մարդկանց հետ:  Որովհետև կյանքը մահվան  ճիշտ հակապատկերն է:  Մեռնելով  դու հավետ մնում ես  միևնույն դիրքում: Եթե դու չափից ավելի  լուռ ես, դու չես ապրում:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: