Ինչ կարդալ

SAM_1689Ինչ կարդալ ամառային արձակուրդի օրերին

Սիրելի 4-6րդցի,

Սիրով քեզ եմ ներկայացնում գրքերի ցանկ, որի թե’ էլեկտրոնային, թե’ թղթային տարբերակը կարող ես գտնել մեր`Տիգրան Հայրապետյան գրադարանում:

  1. Վ. Անանյան. <<Որսորդական պատմվածքներ>>, <<Հովազաձորի գերիները>>
  2. Մ. Տվեն. <<Թոմ Սոյերի արկածները>>
  3. <<Սասունցի Դավիթը>> էպոսը /համահավաքը/, ինչպես նաև /4-րդցիների համար/ Հ. Թումանյանի <<Սասունցի Դավիթը>>  պոեմը
  4. Ավ. Իսահակյան. Պատմվածքներ
  5. Վ. Սարոյան. <<Մարդկային կատակերգություն>>
  6. Ջ. Ռոուլինգ. <<Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը>>
  7. Վ. Մալո. <<Առանց ընտանիքի>>
  8. Ջ. Ռոդարի. <<Երկնագույն նետը>>, <<Չիպոլինոյի արկածները>>
  9. Ա. Միլն. <<Վինի Փու արջուկը>>
  10. Օսկար Ուայլդ. <<Եսասեր հսկան>>
  11. Ըստ Չ. Դիքենսի վեպի. <<Օլիվեր Թվիստ>>
  12. Ռ. Սթիվենսոն <<Գանձերի կղզին>>

Ընտրիր և անցիր գործի: Բարի ընթերցում: Հիշեցնեմ, որ կարող ես ընտրել, կարդալ նաև քո ցանկությամբ:

Հ. Գ. կարդալուց հետո կատարիր հետևյալ աշխատանքները /աշխատում ենք բլոգում/՝

  • Նշիր գրքի վերնագիրը, հեղինակին:
  • Փորձիր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ինչ իմացար, ինչով է աչքի ընկնում այն, ովքեր են հերոսները: Գովազդիր գիրքը, գովազդիր այնպես, որ մարդիկ շտապեն գտնել գիրքը և կարդան:
  • Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը:

Բացի կարդալուց՝ ինչ  անել.

  • Կարող ես պահել օրագիր. պատմիր հետաքրքիր իրադարձությունների, այցելությունների մասին, նկարագրիր օրվա գեղեցիկ որևէ պահը /պահերը/:
  • Շարադրիր՝ որտեղ ես հանգստացել, ինչպես ես անցկացրել օրերը:

Եվ վերջապես, իմ փոքրիկ ընկեր, ցանկանում եմ քեզ ուրախ, անհոգ, խաղաղ, հաճելի  անկնկալներով լի օրեր: Բարի հանգիստ:

Օգնություն՝ թե՛ դասավանդողին, թե՛ սովորողին՝

Ամառային ընթերցումներ

Ամառային ընթերցումներ. աստղագիտություն

Գեղարվեստական գրականություն

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: