Մանկավարժական օգոստոսյան ստուգատեսային ճամբար

 

Օգոստոսի 24, չորեքշաբթի

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք անհատապես, խմբերով, դպրոցներով
Ջոկատի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան (Ավագ դպրոց, 3-5 լսարան)

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝
Սովորողի բլոգներին ներկայացվող պահանջներ
Տարատարիք ակումբի առաջարկություններ
Տնային աշխատանքի փաթեթներ

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում

12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

Օգոստոսի 23, երեքշաբթի

Առաջին մաս. աշխատանք Մայր դպրոցում

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝ Սեպտեմբերյան ուսումնական օրացույցը ներկայացնում են դասավանդողները
Սովորողների, դասավանդողների բլոգներին երկայացվող պահանջներ

10:40-12:00 Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան, Մարգարիտ Հարությունյան

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում

ընդմիջման պատասխանատու՝ Մարգարիտ Հարությունյան, Գայանե Փարվանյան

13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իրեն (իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը) հատկացված տարածքի՝ կաբինետի (սենյակի, սրահի, արհեստանոցի, արվեստանոցի, միջանցքի, բակային տարածքի), դրա գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը։

Օգոստոսի 22, երկուշաբթի

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝ Սեպտեմբերյան ուսումնական օրացույց

10:40-12:00 աշխատանք խմբերով, օտար լեզու՝  Անի Մրտեյան, Վանուհի Բաղմանյան, Մարգարիտ Հարությունյան

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
ընդմիջման պատասխանատու՝ Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

Օրվա քրոնիկոն

Advertisements

Ամառային նախագծեր

Սեպտեմբեր.

  1. Յուրաքանչյուր տառախմբի հնչյունները վերադասավորիր այնպես, որ բառ ստանաս.

Գրանեձ, նումե, ատնկա, անեծր,

Սե, ահուրտս, մե, նաջ, սե, ահուրտս,

Վոծ, րաբթույնու, նշրհոք ու եսր,

Խոճ ապրևգ մե ռաել երվուտս:

  • Իսկ հիմա… Ուշադիր կարդա ստացված քառատողը: Գիտես՝ ով է գրել և որ բանաստեղծության առաջին քառատողն է: Սովորիր անգիր:
  • Համացանցի օգնությամբ գտիր բանաստեղծությունը, տեղադրիր քո բլոգում և մի քանի անգամ կարդա:
  • Պատմիր բանաստեղծությունը /գրավոր/:
  • Փորձիր վերաբերմունք արտահայտել բանաստեղծության վերաբերյալ /հավանեցիր, հեղինակի ապրելակերպը քեզ դուր եկավ, համոզեց…/

 

Հիշեցում՝ Հայոց լեզուն ունի 36 հնչյուն, 39 տառ:

Է—է /էկրան, էջ/, ե /սեր, դեղ/

Ո—օ /օրինակ, օր/, ո /կով, մորթի/

 

Առաջադրանքներ՝

Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

 

Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է /ե/, ը, ի, ու, օ /ո/:

Ա. Գրիր բառեր, որոնց մեջ լինեն երկու կամ ավելի միայն ա կամ միայն օ /ո/ ձայնավորները.

Օրինակ՝ ավազան, բողբոջ:

Բ. Տեղադրիր համապատասխան ձայնավորներ և յուրաքանչյուր տարբերակումստացիր երեքական բառ.

Ս+ր, թ+փ, ծ+ռ, թ+ք, +ր:

Գ. Գրիր ութական բառ, որոնց մեջ՝

Նույն բաղաձայնը կրկնվի

Լինի երեք տարբեր ձայնավոր

Բառամիջում լինի երկու կից բաղաձայն:

Օրինակ՝ թաթ, իրավունք, խոճկոր: