Սեպտեմբեր.

  1. Յուրաքանչյուր տառախմբի հնչյունները վերադասավորիր այնպես, որ բառ ստանաս.

Գրանեձ, նումե, ատնկա, անեծր,

Սե, ահուրտս, մե, նաջ, սե, ահուրտս,

Վոծ, րաբթույնու, նշրհոք ու եսր,

Խոճ ապրևգ մե ռաել երվուտս:

  • Իսկ հիմա… Ուշադիր կարդա ստացված քառատողը: Գիտես՝ ով է գրել և որ բանաստեղծության առաջին քառատողն է: Սովորիր անգիր:
  • Համացանցի օգնությամբ գտիր բանաստեղծությունը, տեղադրիր քո բլոգում և մի քանի անգամ կարդա:
  • Պատմիր բանաստեղծությունը /գրավոր/:
  • Փորձիր վերաբերմունք արտահայտել բանաստեղծության վերաբերյալ /հավանեցիր, հեղինակի ապրելակերպը քեզ դուր եկավ, համոզեց…/

 

Հիշեցում՝ Հայոց լեզուն ունի 36 հնչյուն, 39 տառ:

Է—է /էկրան, էջ/, ե /սեր, դեղ/

Ո—օ /օրինակ, օր/, ո /կով, մորթի/

 

Առաջադրանքներ՝

Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

 

Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է /ե/, ը, ի, ու, օ /ո/:

Ա. Գրիր բառեր, որոնց մեջ լինեն երկու կամ ավելի միայն ա կամ միայն օ /ո/ ձայնավորները.

Օրինակ՝ ավազան, բողբոջ:

Բ. Տեղադրիր համապատասխան ձայնավորներ և յուրաքանչյուր տարբերակումստացիր երեքական բառ.

Ս+ր, թ+փ, ծ+ռ, թ+ք, +ր:

Գ. Գրիր ութական բառ, որոնց մեջ՝

Նույն բաղաձայնը կրկնվի

Լինի երեք տարբեր ձայնավոր

Բառամիջում լինի երկու կից բաղաձայն:

Օրինակ՝ թաթ, իրավունք, խոճկոր:

 

 

 

Ստուգում /դեկտեմբեր/

ստուգում4

Ինքնաստուգում/դեկտեմբեր/

Ինքնաստուգում 5         Ստուգում 5

Առաջադրանք

dառաջադրանք 5դաս. առաջադրանք4

Առաջադրանքներ

  1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը գրի՛ր: /2մ./   4-րդ դաս.

Եղնիկ, բարձրահասակ, այրել, առույգ, վազվզել, կարոտ, թռչկոտել, առյուծ, բարձրանալ, կրիա, դանդաղաշարժ, օգնել, փոթորիկ, հզոր, հուժկու, վագր, աղմկահույզ, զեփյուռ, ընթանալ, արցունք, արտասվել, դարավոր, խնդրել, վայրի:

  1. Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը. /2մ./

Ա. Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

  1. Նախադասություններն առանձնացրու վերջակետով. /1մ./

Մրջյունը մի ժամանակ մարդ էր և զբաղվում էր հացահատիկ մշակելով նա չբավարարվեց իր աշխատանքի պտուղներով և գողություն արեց աստված նրան միջատ դարձրեց, բայց նա իր բնույթը չփոխեց:

  1. Դասավորի՛ր նախադասություններն ըստ մտքի հաջորդականության. /1մ./

Ծանոթ շնիկն ասում է, որ ինքը ման է գալիս հետևի երկու թաթիկների վրա: Նա լացակումած հարցնում է, թե ինչպես է հասել այդպիսի բախտի, երբ ինքն ամեն օր սոված է: Մի անգամ բակի շնիկներից մեկն իր ծանոթ շնիկին տեսնում է պատուհանի փափուկ բարձին նստած:

  1. Շարունակի՛ր միտքը, թե ինչ հնարքով ազատվեց ուլիկը /2-3 նախադասություն/. 3մ.

Արդեն մութ էր, և մի ուլիկ հոտից հետ ընկավ: Գայլը բռնեց նրան, որ ուտի: Գյուղն արդեն մոտ էր: Ուլիկն ասաց. «Մի խնդրանք ունեմ. սրինգով նվագիր, պարեմ, հետո կեր»…

5-րդ դաս.

  1. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր: /2մ./

Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է: Դա սախարոզից հազար անգամ քաղցր է: Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել: Ի պատիվ 16-րդ դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, ով դեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «Էրնանդուլցինոմ» էեն անվանել:

  1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: /2մ./

Ագահ, հնամենի, թաքուն, անկուշտ, ինքնահավան, հնօրյա, վրիժառու, մեծամիտ, ծածուկ, գաղտագողի, ոխակալ, հինավուրց, աչքածակ, պարծենկոտ, քինախնդիր, ընչաքաղց, գաղտնի, վաղեմի, գոռոզ, հիշաչար:

  1. Կազմի՛ր բառերի հականիշ զույգերը. /2մ./

Ա. Երախտագետ, խրթին, բարյացկամ, գագաթ, անջրդի, լավատես, արժանիք

Բ. Ստորոտ, ապերախտ, թերություն, ոռոգելի, չարակամ, հոռետես, դյուրին:

  1. Գլուխը խոնարհել դարձվածքով կազմել 2 նախադասություն՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով: /2մ./
  2. Կազմիր բարդ բառեր. /2մ./

Օդ, ինքն, քար, սաղարթ, լույս, այս,

Օր, այր, բաց, թիռ, նավ, խիտ:

Առաջադրանքներ

  1. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր: /2մ./ 4-րդ դաս.

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: հեռանալիս ինքն իրեն ասաց.

—              Ոչին՛չ, դեռ խակ է:

Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

  1. Անհրաժեշտության դեպքում գրի՛ր մեծատառով: /1,5մ./

Իմ պապը՝ վահանը, սասունցի էր և մեծ պատիվ էր ունեցել հայրենի գյուղում: Նա շատ էր սիրում պատմություններ, առանձնապես սիրում էր պատմել սասունցի դավթի և մեծ մհերի մասին:

  1. Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

Հովիվը /խմեց, լակեց/ աղբյուրի ջուրը և հովացավ: /1,5մ./

Երբ տերը ցած դրեց ամանը, շունն անմիջապես /խմեց, լակեց/ մնացածը:

Պարանը կապեցին գերանի /ծայրին, վերջին/:

  1. Տրված նախադասություններն ընդարձակի՛ր: /2մ./

Նապաստակը վազում է: Երկինքն ամպեց:

  1. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: /1մ./

Խրճիթ, եղնիկ, որս, արշալույս, կաղնի, փոթորիկ:

  1. Նախադասություններում տեղադրի՛ր համապատասխան բառը: /1մ./
  • Դա լուսի …………………., որ արթնացրեց ինձ:
  • Իմ մորաքրոջ անունը ………………… է:

/Շողեր, շող էր/

  1. Բառակապակցություններն արտահայտի՛ր մեկ բառով: /1մ./

Լույսը բացվել, արջի ձագ, ձկների խումբ, նավը վարող:

5-րդ դասարան

 1.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր: /2մ./

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան; Ուղտը պատասխանեց.

-Ո՜ւզ,ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն <<ուզ>> ասաց: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:

Հենց այդ <<ուզն>> էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

  1. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: /2մ./

Խրճիթ, եղնիկ, որս, արշալույս, դդում, կաղնի, փոթորիկ, դափնի,  քարայր:

  1. Հաշվի՛ր՝ տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Երեկո, արջ, եղևնի, որսորդ, վերև, ողնաշար: /2մ./

  1. Տրված բառերը վանկատի՛ր:

Ներքև, արևային, Երևան, գլխարկ, կածան, գրիչ, վերջնական, կտրտել: /2մ./

  1. Գլուխ բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր: /2մ./

Աղվեսը և փայտահատը

Աղվեսը փախչելով որսորդներից՝ նկատեց փայտահատին և խնդրեց, որ նա պահի իրեն: Փայտահատը հրամայեց նրան թաքնվել իր խրճիթում: Քիչ հետո երևացին որսորդները և հարցրեցին փայտահատին՝  արդյո՞ք նա չի տեսել, թե որտեղ է վազել աղվեսը: Նա բարձրաձայն պատասխանեց նրանց.

– Չեմ տեսել,-և ձեռքով միաժամանակ ցույց  տվեց, թե որտեղ է աղվեսը թաքնվել:

Բայց նրա նշաններին որսորդները ուշադրություն չդարձրեցին, իսկ բառերին հավատացին:

Աղվեսը սպասեց, որպեսզի որսորդները հեռանան, ապա դուրս եկավ թաքստոցից և առանց որևէ խոսք ասելու գնաց: Փայտահատը սկսեց հանդիմանել նրան. չէ՞ որ ինքը փրկեց աղվեսին, մինչդեռ չլսեց ոչ մի շնորհակալական խոսք:

Աղվեսը պատասխանեց.

– Ես կհայտնեի քեզ շնորհակալություն, եթե միայն քո բառերն ու ձեռքերի շարժումները այդքան տարբեր չլինեին:

Կան նաև մարդկանց մեջ այդպիսիններ, ովքեր լավ խոսքեր են ասում և միաժամանակ հիմարություններ գործում:

Թարգմանությունը՝ Գեորգի Թևոսյանի

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ ստեղծագործություն է՝ պատմվա՞ծք, առա՞կ, թե՞ հեքիաթ: Հիմնվորիր պատասխանդ;
  2. Դեղին գույնով ներկիր ասելիքը:
  3. Հետևյալ բառերի հոմանիշները գրիր՝ հանդիմանել, թաքստոց, փրկել, խնդրել:
  4. Ուրիշի ուղղակի խոսքը դարձրու անուղղակի.

Աղվեսը պատասխանեց.

Ես կհայտնեի քեզ շնորհակալություն, եթե միայն քո բառերն ու ձեռքերի շարժումները այդքան տարբեր չլինեին:

  1. 4-րդ կետի նախադասության մեջ հեղինակի խոսքը դիր՝

ա. մեջտեղում,

բ. վերջում:

Ստուգում

  1. Կարդա տեքստը, կետադրիր և լրացրու բաց թողված տառերը:

Վաղուց շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխար-ի ամենաբարի մար-ն էր: Հենց որ լույսը բացվում էր վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քա-ցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվա-ը թշնամիները հաշտվում էին խոսում սիրո և եղ-այրության մասին:

Մի ան-ամ ուշ գիշերով մար-ը տուն էր վերադառնում անտառի մի-ով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց ա-քերը: Մար-ը մի պահ քարացավ բայց իսկույն սթափվեց ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին և գայլերը նստեցին գետնին գլուխները դրեցին առ-ևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրիր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

3. Մարդն ինչպես փրկվեց գայլերից:

4. Վերնագրիր տեքստը:

5. Շարունակիր՝ աշխարհ, ճանապարհ,…

6. Աշխարհ բառով կազմիր բառեր՝ աշխարհամաս, …

7. Համառոտիր նախադասությունը՝

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին:

  1. Հետևյալ բառերի հոմանիշները գրիր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Ամեն ինչ արմատների կարիք ունի

Դուք կարող եք փող ունենալ, դուք կարող եք տուն  ունենալ, դուք կարող եք սոցիալապես ապահովված լինել, հնարավոր է՝  բանկային հաշիվ էլ ունենաք, բայց դրանցից և ոչ մեկն էլ ձեզ չի կարող ուժ հաղորդել:

Դրանք միայն փոխարինիչներ են՝  սիրո  աղքատ փոխարինիչներ:

Վերջիններս կարող են ավելի շատ անհանգստության պատճառ դառնալ, որովհետև բավական է, որ  դուք  ֆիզիկական անվտանգ կարգավիճակում հայտնվեք՝   դրամական և սոցիալական ապահովություն ունենաք, ձեզ մոտ ի հայտ կգան բազում վախեր. ամենը կարող են խլել ձեզանից: Կամ էլ դուք կսկսեք անհանգստանալ՝  ունենալ ավելին ու ավելին, քանզի չբավարարված միտքը սահմաններ չի ճանաչում…

Ամեն ինչ արմատների կարիք ունի:

Սերը հող է, որի կարիքը մարդը զգում է, որպեսզի կարողանա արմատներ ձգել: Ճիշտ այնպես, ինչպես ծառերի արմատներն են խրվում հողի մեջ, այնպես էլ մարդկային գոյերն են արմատներ ձգում սիրո հողի մեջ:

Մեր արմատները անտեսանելի են, տեսանելի ոչինչ չի օգնի…

Փողը  միանգամայն տեսանելի է, տունը՝  ևս, սոցիալական դիրքը՝  նույնպես: Բայց մեզ, ծառերի անտեսանելի արմատների նման, հարկավոր է գտնել որևէ անտեսանելի հող. անվանեք դա սեր, անվանեք դա աստված, անվանեք դա աղոթք…նման մի բան՝   անտեսանելի, ոչ նյութեղեն, անհասանելի, խորհրդավոր…

Այնպիսի մի բան, որն անկարելի է բռնել և ձեռքում պահել, ընդհակառակը՝  հարկավոր է նրան թույլ տալ քեզ բռնել և ձեռքում պահել:

Աղբյուր՝  Ошо. Любовь дает вам корни

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր արմատ բառը: Ո՞ր իմաստները դու գիտեիր. ընդգծիր և կազմիր դրանցով նախադսություններ:
  2. Ինչպե՞ս ես հասկանում՝

Սերը հող է, որի կարիքը մարդը զգում է, որպեսզի կարողանա արմատներ ձգել:

  1. Բացատրիր վերնագիրը: Համամի՞տ ես վերնագրի հետ:

Եվ դուք չեք կարող ետ դառնալ

Ասում են՝  մինչև օվկիանոս թափվելը  գետը դողում է վախից: Գետը նայում է իր անցած ճանապարհին, լեռան գագաթին, անտառների երկարապտույտ արահետներին, քայլող մարդկանց ու իր առջև տեսնում մի անեզր օվկիանոս: Նրա մեջ թափվել կնշանակի անհետանալ ընդմիշտ: Բայց ուրիշ ճանապարհ չկա: Գետը չի կարող ետ դառնալ:

Եվ դուք չեք կարող ետ դառնալ: Գոյատևելու դեպքում հետդարձի ճանապարհ չկա, դուք կարող եք միայն առաջ գնալ:

Գետը պետք է համարձակություն ունենա և դեպի օվկիանոս հոսի: Միայն օվկիանոս թափվելուց հետո է վախն անհետանում, որովհետև միայն այդ դեպքում է գետը հասկանում, որ ինքը չի կորչում Օվկիանոսի մեջ, այլ դառնում է Նրանք:

Մի կողմից դա անհետացում է, մյուս կողմից՝  Հարություն:

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Աղբյուր՝   Ошо,  С одной стороны это — исчезновение, а с другой — Воскрешение

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» կայքէջին

Առաջադրանքներ՝

  1. Պատմիր գետի անցած ճանապարհի մասին /գրավոր/:
  2. Ինչո՞ւ էր վախենում գետը:
  3. Որտե՞ղ է խտացված ասելիքը. փորձիր մեկնաբանել:
  4. Ինչպե՞ս ես հասկանում՝

Մի կողմից դա անհետացում է, մյուս կողմից՝  Հարություն:

  1. Ի՞նչ խորհուրդ կտաս գետին. գրի՛ր:
  2. Դուրս գրիր բայերն ու գոյականները: