Ծնունդդ շնորհավոր

Կանաչ դաշտը

Image_4591

Advertisements

Երևան-Ահնիձոր երթուղի

Ահնիձոր

Ահնիձոր.ծրագիր

/23-25.10.2011թ./

Հոկտեմբերի 23-ին

8.00- –             Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

9-30     —           Կանգ առ Ապարանում

13-00-15.00     —           Դսեղ /Հ.Թումանյանի տուն-թանգարան/, փոքրիկ զբոսանք Դսեղում /սբ. Գրիգոր եկեղեցի/

17.00              —           Ահնիձոր

17.00-18.00-          Հանդիպում գյուղապետի  հետ և երեխաների տեղավորում գյուղի բնակիչների տներում

19.00 -21.00      —   Ծանոթացում-շփում, հարցազրույցներ, պատումներ, կայքում նյութերի տեղադրում

Հոկտեմբերի 24-ին

08-00  — Արթնանալ

08.30 – Նախաճաշ

09-00 – 9-30 – Ընդհանուր պարապմունք

10.00-12.00 – Մեդիահմտություններ , կրթահամալիրի ներկայացում՝ ծրագրեր, ակումբ, դիջիտեք, Մխիթար Սեբաստացու օրեր և այլն:

12.00 -13.30 – Համատեղ խաղեր՝ ֆուտբոլ, սպորտլանդիա

14.00-15.00 – Ճաշ

15.00- 19.00 – Նախագիծ՝ Մաթևոսյանի հետքերով, այսօրվա Ահնիձորը, հարցազրույց տեղաբնիկների հետ, գյուղի արդի խնդիրները

19.30 —    Հանգիստ, նյութերի ստեղծում

21.00 -22.00 – Հանդիպում գյուղի ակումբում՝ ֆիլմի դիտում և քննարկում

22.00 — Քուն

Հոկտեմբերի 25-ին

08-00  — Արթնանալ

8.30 — Նախաճաշ

09-00 – 9-30  — ընդհանուր պարապմունք

10.00-11.30 – Հանդիպում, քննարկում, հրաժեշտ

11.30 – Մեկնում

13.00 – 14.00 Վանաձոր՝ Ղարաքիլիսա եկեղեցի, թթու ջուր

14.00 – 14.30 – Ճաշ

18.00 — Ժամանում

 Արդյունքում

Աշուն լուսանկարների ֆոտոշարք

Լոռվա աշունը /պատում, տեսանյութ/

Ռադիոլուր, տեսանյութ /Մաթևոսյան հետքերով/

Կայքի նյութեր

Ահնիձոր

/www.youtube.com/watch?v=tZUxA4zTkCI

Ահնիձորում

www.youtube.com/watch?v=IQwnq9v3CrE

Հրանտ Մաթևոսյան նախագիծ

Հ

/5-6 դասարաններ/

Որպես նախաբան

Ինչո՞ւ հենց Հրանտ Մաթևոսյան: Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակակից դասականներից է, նա ՀՀ անկախության  առաջամարտիկներից էր, նա լավ էր հասկանում իր հող ու ջրի խնդիրը՝ լինելով նրա արժանի զավակը: Հետաքրքիր միտք ու նկարագրող լեզու ունի: Նոր սերունդը հաստատ շատ բան ունի սովորելու նրանից:

«Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: Պատմության մկրատը կտրում նետում է հայրենիքների այդ ժամանակները և մեզ էլ՝ այդ ժամանակների հետ, չենք եղել, չկանք: Տիեզերքի խավարը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով. ձեռք ես մեկնում՝ բռնող չկա, ձայն ես տալիս՝ գնում կորչում է ձայնդ, լույս ես նետում՝ ոչինչ չի գտնում լույսդոչ դեմք, ոչ դեպք»:

Հրանտ Մաթևոսյան

Նախագծի նպատակը

  • Ճանաչել արձակագիր, գյուղագիր Հրանտ Մաթևոսյանին
  • Ծանոթացնել նրա արտասովոր մտքի ու նկարագրող լեզվին
  • Ծանոթանալ հայ մարդու, հայկական գյուղի կյանքին, մտածողությանը, ռիթմին:
  • Համեմատել ժամանակից գյուղը մաթևոսյանական գյուղի հետ
  • Մաթևոսյանի կերտած կերպարների միջոցով ծանոթանալ մարդկային հոգեբանությանը, իրենց գտնել այդ կերպարներում, վերլուծել բարոյական նորմերը՝ համեմատելով սեփական հոգեբանական կերպարի հետ
  • Բարոյական մարդու ձևավորում
  • Սեր սերմանել դեպի հայ գրականությունն ու ընթերցանությունը

Նախագծի խնդիրները

  • Հասկանալ լոռվա խոսվածքը, լեզվական առանձնահատկությունները
  • Ճանաչել Մաթևոսյանի գյուղն իր ամեն ինչով՝ տնտեսությամբ, ապրելակերպով, աշխարհագրությամբ, լեզվով, բնությամբ
  • Համեմատության, վերլուծության, քննարկումների միջոցով քննադատական մտքի զարգացում

Նախագծի գործունեությունը

  • Ընթերցանություն
  • Քննարկում-դատարան
  • Առցանց քննարկումներ
  • Ֆիլմերի դիտումներ
  • Հանդիպումներ — հարցազրույցներ հարազատների,  ընկերների հետ
  • Այցելություններ ծննդավայր, գյուղ, պանթեոն, հիմնադրամ
  • Հրանտ Մաթևոսյանի որդու հետ մեծ գրողի մասին ֆիլմի պատրաստում
  • Մաթևոսյանի անունով վայրեր, դպրոց և այլն:

Ընթերցանության նյութեր

  • Կենսագրական տվյալներ
  • «Շներ»
  • «Կանաչ դաշտը»
  • «Հացը»

Նախագծի արդյունքում

Կստեղծվի Մաթևոսյանի մեդիափաթեթ՝ ֆիլմեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ: Սովորողները կսովորեն նկարագրել իրենց շրջատող աշխարհը՝ օգտվելով մաթևոսյանական բառապաշարից: Կսովորեն նկարագրել իրենց շրջապատող մարդկանց՝ Մաթևոսյանի կերպարների օգնությամբ:

 

Մաթևոսյան Հրանտ

Մաթևոսյան Հրանտ
1935 թ., գ. Ահնիձոր (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)
2002 թ., Երևան 
(թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու 
պանթեոնում)
Կադր «Մենք ենք, մեր 
սարերը» կինոնկարից 
(1969 թ., ռեժիսոր՝ 
Հենրիկ Մալյան)
Հրանտ Մաթևոսյանի 
դիմաքանդակը 
(1985 թ., քանդակագործ՝ 
Վլադիմիր Պետրոսյան)
Հրանտ Մաթևոսյանը հայ նորագույն արձակի նշանավոր 
ներկայացուցիչներից է: Նրա գրական ժառանգությունը՝ կերպարների մտածողությամբ ու հոգեբանությամբ, պատմության մշտարթուն 
հիշողությամբ, խորապես ազգային է: 
 
Հրանտ Մաթևոսյանը 1962 թ-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ համալսարան), 1967 թ-ին՝ Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: 1996–2001 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: