Մայրենի լեզու, 4-5-րդ դասարաններ

Ծրագիր (լրամշակված)

Ծրագիր 4-5 դասարաններում

Թվային դասագրքեր՝

Ընթերցարան 4-րդ դասարան

Փոքրիկ իշխանը

Հայոց լեզու 4

Ընթերցարան 5

Ընթերցարան 5-6

Հայոց լեզու 5

 

Սեպրեմբեր ամսվա անելիքներ

  • Նոր ռադիո / Նոր ռադիոն շարունակում է իր աշխատանքները:/
  • ,,Ուսումնական ամառ,, նախագիծ /սեպտեմբերի 1-4/
  1. Իմ կարդացած գրքերը.

Կազմիր քո ընթերցած գրքերի ցանկը /նշիր հեղինակի անունը և գրքի վերնագիրը/:

Ամռան ամենահետաքրքիր գիրքը. գովազդիր այն:

Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը. պատմիր նրա մասին կամ էլ նամակ գրիր նրան:

  1. Իմ ճամփորդությունները.

Քարտեզի վրա նշիր այն վայրերը, որտեղ եղել ես ամառային արձակուրդի օրերին:

Ամենալավ ճամփորդությունը /պատմիր, նկարիր, տեսաֆիլմ, ձայնագրություն, ֆոտոշար պատրաստիր/:

Ի՞նչ  սովորեցիր ճամփորդությունների ընթացքում:

Արդյունքում՝ Նախագծի ամփոփում

Նպատակը՝

  • Հոգևոր/երաժշտական/ մշակույթի դաստիարակում
    Հայ ժողովրդական Երգ ու Բանին հաղորդակից դարձնել սովորողներին
    Կոմիտասը հայ երգի Մեսրոպ Մաշտոց
    Անտիվիրուս Կոմիտասը որպես կենսակերպ
    Կոմիտասյան երգի տարածում

 Գրաբարյան օրեր

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

 
(Գրաբար
Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

(Աշխարհաբար)

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:

picture26Հոկտեմբերի 28.09-15.10 Իսահակյանի օրեր

Ավետիք Իսահակյան «Շատ մի´ տխրիր, շատ մի՝ խնդար, սիրելիս»

Շատ մի´ տխրիր , շատ մի՝ խնդար, սիրելիս,
– Այս աշխարհում և ոչ մի բան հիմք չունի.
Վաղանցուկ են, կան ու չկան, սիրելիս,
Բոլոր իրերն ու աստղերը անհունի։

Լայնսիրտ եղիր, ողջը երազ համարե,
– Այս աշխարհում և ոչ մի բան միտք չունի.
Լացը՝ ժըպիտ ու սերը՝ ցավ համարե,
Թե որ ապրես, կյանքըդ ինչու՞ համար է։

Ախ, մի´ տխրիր, վիշտը կանցնի,- այդ ոչինչ,
– Այս աշխարհում և ոչ մի բան գին չունի.
Շատ մի´ հրճվիր, սերն էլ կանցնի, բայց ոչինչ,
Կյանքն էլ կանցնի,- այդ որ ոչինչ ու ոչինչ։

Ավետիք Իսահակյան, բանաստեղծություններ, պատմվածքներ

<<Նուկիմ քաղաքի խելոքները>>, <<Երջանիկ խրճիթը>> ընթերցարան 4

<<Ուշինարա>>,  <<Ով է ապրում>>, <<Ռավեննայում>>,  <<Քնքուշ լուսնի շուշան փոշին>>, <<Այդ ոչինչը ես եմ>>,   <<Արագածին>>,  ընթերցարան 5-6

Մեկնարկային նյութեր (Ավ. Իսահակյանի մասինԱվ. Իսահակյան. ֆոտոալբոմՎիրտուալ թանգարան)

Ավ. Իսահակյան-Հուշեր 1, 2

Գետակի վրա

Գետակի վրա

Թեքվել է ուռին.

Ու նայում է լուռ

Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում

Ամեն բան հավետ

Գալիս է, գնում

Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`

Նա լաց է լինում.-

Ջրերը ուրախ`

Գալիս են, գնում…

Հին տարիների,
Նուշ հեքիաթներից,
Պատմում էր ուռին,
Այն վառ հուշերից:

Անցած գնացած,
Գարուն օրերին,
Մրմունջն էր կարդում,
Ծերացած ուռին:

Ու լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ,
Գալիս են, գնում…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. ​Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
  2. Ո՞վ է քնարական հերոսը. պատմիր նրա մասին:
  3. Ինչո՞ւ է հեղինակը ընտրել ուռենուն. ուռենու փոխարեն կարո՞ղ ենք ուրիշ ծառ դնել: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ էլի ինչո՞ւ:
  4. Գտի՛ր հավետ և ցնդել բառերի հոմանիշները:

 ***

Ամեն գիշեր իմ պարտեզում
Լալկան ուռին, հեզ ուռին
Վշտատոչոր լաց է լինում,
Լաց է լինում իմ ուռին:
Եվ սըրբում է առավոտու
Կույս արևը նազելի
Հուր ծամերով հեգ ուռենու
Արցունքները բյուրեղի…
Առաջադրանքներ՝
  1. ​Բացատրիր հեգ, վշտատոչոր բառերը:
  2. Գտիր հեզ, ծամ, հուր բառերի հոմանիշները:
  3. Պատմիր ուռենու մասին /գրավոր/:
***
Հեքիաթներ՝

Արդյունքում՝

Վիլյամ Սարոյան

<<Առաջին օրը դպրոցում>>, <<Վիրավոր առյուծն ու կրիան>>, <<Ծիրանի ծառ>>  ընթերցարան 4, կենսագրական պատումներ

<<Յուլիսիս >>, <<Հոմեր >>, <<Ճառ մարդկային քթի մասին >>  ընթերցարան  5, կենսագրական պատումներ

Վ. Սարոյան, մեդիափաթեթ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Ես գիտեմ` որն է ճշմարտությունը, բայց ավելի լավ բան եմ փնտրում

19.10-24.10– «Ուսումնական աշուն» նախագիծ

<<Առաջին օրը դպրոցում>>, <<Վիրավոր առյուծն ու կրիան>>, <<Ծիրանի ծառ>>  ընթերցարան 4, կենսագրական պատումներ

<<Յուլիսիս >>, <<Հոմեր >>, <<Ճառ մարդկային քթի մասին >>  ընթերցարան  5, կենսագրական պատումներ

Նախ պետք է պարզել, թե սովորողի ի՞նչն ենք գնահատում

Սալմա Խան

Սալմա Խանը մեդիա կրթության աշխարհում ամենահայտնի մանկավարժներից ու դրա տարածողներից մեկն է: Երկու իրողությամբ նա հոգեհարազատ է մեզ: Առաջինը այն է, որ նա ծնունդով Բանգլադեշից է՝ իրական Բանգլադեշից: Երկրորդն այն է, որ նա ընդամենը 37 տարեկան է, բայց հասցրել է հռչակ ձեռք բերել ամբողջ աշխարհում իր հիմնադրած Khan Academy առցանց մեդիա կրթություն տրամադրող, շահույթ չհետապնդող կազմակերպությամբ: 2006 թվականի է հիմնել այդ կազմակերպությունը, բայց իր ղեկավարությամբ ստեղծված 4800 էլեկտրոնային մեդիա դասերը, որոնք հիմնականում մաթեմատիկային և բնագիտական առարկաներին են վերաբերում, արդեն դիտվել են 492 մլն անգամ: Khan Academy-ին ունի 2201162 բաժանորդ, որոնցից մեկն էլ ես եմ, բայց ակտիվ բաժանորդ չեմ, որովհետև մաթեմատիկայով հիմա այնքան էլ հետաքրքրված չեմ: 2012 թվականին ամերիկյան Time շաբաթաթերթը Սալմա Խանին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Ուշագրավ է Սալմա Խանի «Երբեք չեմ ասի իմ որդուն, որ նա խելացի է» հոդվածը այն իմաստով, որ գնահատմանն է վերաբերում: Հոդվածը երրորդ դեմքով եմ թարգմանել, և տեղ տեղ էլ իմ մեկնաբանություններն եմ գրել մգեցված տառերով: Փաստորեն դա ավելի շատ փոխադրություն է, քան թարգմանություն: Այս թարգմանություն-փոխադրությունը ուղարկել եմ Սուսան Մարկոսյանին՝ Դպիր-ում հրապարակելու համար, բայց քանի որ հոկտեմբերի 1-ի սեմինարը գնահատմանն է վերաբերում, շատ կուզենայի, որ նախապես մեր բոլոր դասավանդողները կարդային այն:

 

Ինչու՞ ես երբեք չեմ ասի իմ որդուն, որ նա խելացի է

Փոխադրություն անգլերենից

Հոդվածը հրապարակված է 2014թ օգոստոսի 19-ին «Huffingtonpost» ամերիկյան Էլեկտրոնային պարբերականում

 

Սալմա Խանը գրում է, որ իր 5 տարեկան որդին հենց նոր է սկսել կարդալ: Ամեն երեկո նա նստում է իր որդու մահճակալին, և վերջինս կարդում է իր հոր համար: Փոքրիկ ընթերցողն անխուսափելիորեն նոր ու դժվար ընթերցելի բառերի է հանդիպում: Մի երեկո, օրինակ, այդպիսի բառ էր «երախտագիտորեն»-ը: Մի րոպե տանջվելուց հետո նա ի վերջո կարողացավ կարդալ այն ու հարցրեց իր հորը. «Պա, դու ուրախ չե՞ս, թե ինչպես ես պայքարեցի այդ բառի հետ: Ես զգացի թե ինչպես է իմ ուղեղն աճում»: Այդ պահին հայրը ժպտացել է, քանի որ իր որդին մեկ-երկու բառով արտահայտել է «Մտածելակերպի աճը» տեսության հիմնական միտքը: Բայց որդին պատահաբար չասաց այդ միտքը: Սալման Խանը խոստովանում է, որ հիմա ինքը կյանքի է կոչում այն հետազոտությունը, որով մի քանի տարի զբաղված է եղել և որոշել է գովել իր որդուն ոչ այն ժամանակ, երբ վերջինիս լավ է հաջողվում անել այն, ինչն արդեն սովորել է լավ անել, այլ այն ժամանակ, երբ իր որդին համառորեն իր ուզածին է հասնում դժվարություններ հաղթահարելով: Սալման Խանը անընդհատ ներշնչել է իր որդուն, որ նրա ուղեղը զարգանում է դժվարությունները հաղթահարելու միջոցով: Մարդու մտածելակերպն ուսումնասիրող բնագավառում իր կատարած հետազոտությունների և իր որդու հետ կիրառած փորձերի արդյունքում Սալման Խանը ավելի քան երբևէ համոզված է, որ մտածելակերպի զարգացումը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան, որը մենք սովորեցնում ենք մարդուն:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղը մկանի նման է. որքան շատ ես այն գործածում, այնքան շատ է այն աճում: Գիտնականները պարզել են, որ նյարդային հյուսվածքները կազմավորվում ու ավելի են ամրանում, երբ մենք սխալվում ենք դժվարություններ հաղթահարելիս, քան երբ մենք անընդհատ հաջողությամբ կրկնում ենք հեշտ առաջադրանքները: Սա նշանակում է, որ մեր մտածողությունը չի քարանում մի կետում, և դրա զարգացման ամենալավ ձևը այնպիսի առաջադրանքների կատարումն է, երբ պայքարում ենք ու ձախողումներ ունենում: Հենց այս մտքի վրա ետ դառնանք դեպի մեր հայաստանյան իրականությանը ու գիտակցենք, թե մտածելակերպի ինչպիսի դեգրադացիա է տեղի ունենում մեր ավագ դպրոցների սովորողների մոտ, երբ նրանք՝ բարձր թվանշան ստանալու ձգտումով, ստիպված են լինում մի քանի անգամ կրկնել արդեն երեքչորս անգամ ծայրից ծայր լուծված, արված, ստուգված հարցաշարային առաջադրանքները:

Սալմա Խանը նշում է, որ այնուամենայնիվ, ոչ բոլորն են գիտակցում այս ամենը: Սթենֆորդի համալսարանի դոկտոր Քարոլ Դվեքը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է մարդկանց սովորելու և մտածելակերպի զարգացման կապը: Նա պարզել է, որ սովորելը հանգեցնում է երկու տարբեր մտածելակերպի՝ քարացած (ֆիքսված) և աճող: Քարացած (ֆիքսված) մտածելակերպ ձեռք բերած մարդիկ սխալմամբ կարծում են, որ մարդիկ կամ խելացի են, կամ՝ ոչ, և որ խելքը նախապես ֆիքսվում է մարդու գեներով: Աճող մտածելակերպ ձեռք բերած մարդիկ կարծում են, որ ընդունակությունը և խելքը կարելի է զարգացնել ջանքերով, պայքարով ու ձախողումներով: Դվեքը իր հետազոտությունների ընթացքում պարզել է, որ քարացած (ֆիքսված) մտածելակերպով մարդիկ հակված էին իրենց ջանքերն ուղղել այնպիսի առաջադրանքների կատարմանը, ուր հաջողության հասնելու մեծ հավանականություն կար և խուսափում էին այն առաջադրանքներից, որոնց կատարման ընթացքում ստիպված էին լինելու պայքարել, իսկ այդ պայքարը սահմանափակում էր սերտելու իրենց ձգտումը, մինչդեռ, աճող մտածելակերպ ունեցող մարդիկ ընդունում էին մարտահրավերները և հասկանում էին, որ համառությունն ու դժվարությունները հաղթահարելու ջանքերը կարող էին փոխել իրենց ուսման արդյունքը:                        

Այսպիսով, հետազոտությունների արդյունքների բարի լուրն այն է, որ մտածելակերպերը ուսուցանվող են. դրանց կարելի է երկաթի նման կռել:

Դվեքի ու իր գործընկերների հետազոտությունների իրապես հրապուրիչ հետաքրքրությունն այն է, որ նրանք մշակել են այսպես կոչված «Աճող մտածելակերպ զարգացնող միջամտություններ»-ի մեթոդները, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ փոքրիկ փոփոխությունները հաղորդակցության ընթացքում, կամ էլ՝ չնչին ու անմեղ թվացող ակնարկներն ու մեկնաբանությունները կարող են անձի մտածելակերպի զարգացման հետ երկարատև ու ազդեցիկ առնչություն ունենալ: Օրինակ, որևէ մեկի բնածին խելքը գովելու փոխարեն. «Ինչ խելացի ես», արժևորել նրա աշխատանքի ընթացքը. «Ինձ իսկապես դուր եկավ, թե ինչպես դու պայքարեցիր այդ խնդիրը լուծելիս»:…

Հենց այս մտքի համար ստանձնեցի այս հոդվածի թարգմանություն –փոխադրությունը: Կարծում եմ, որ սա մանկավարժության անկյունաքարային սկզբունքներից մեկը պետք է լինի՝ գովել միայն սովորողի աշխատանքը, այլ ոչ թե՝ բնածին խելքը: Երբ գովում ենք սովորողի գնածին ընդունակություններն ու խելքը, բացի այն բանից, որ նրան  ծուլության ենք դրդում, անհարկի նսեմացնում ու թերարժեքության բարդույթ ենք ձևավորում տվյալ դասասենյակում նստած ավելի քիչ ընդունակություններով ու բնածին խելքով օժտված սովորողի մոտ: Եվ ընդհակառակը՝ բոլորին զարգացման ենք մղում ու աճող մտածելակերպ ենք ձևավորում , երբ  գովում ենք սովորողի ինքնուրույն կատարած աշխատանքը, աշխատանքի ընթացքը:

Իր հոդվածի եզրափակիչ մասում Սալման Խանը ցանկություն է հայտնում մի համազգային երկխոսություն-քննարկում սկսել այն հարցով, թե ինչպես օգնել մարդկանց զարգացնելու իրենց աճող մտածելակերպը: Համացանցը երազանքի նման բան է աճող մտածելակերպ ունեցողների համար: Ստեղծվել է Զանգվածային առցանց բաց դասընթացների ցանց,  Khan Academy , որոնց միջոցով հնարավոր է անվճար մասնակցել տարբեր դասընթացների, ինչը աննախադեպ հնարավորություն է տալիս հասանելի դարձնելու անսահմանափակ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն զարգացնել մարդու միտքն ու մտածելակերպը: Այնուամենայնիվ, հասարակությունը լիովին չի օգտվելու այս հնարավորությունից, քանի դեռ աճող մտածելակերպ ունեցողները չեն կազմում այդ հասարակության գերակշիռ մասը: Այնուհետև Սալման Խանը երկու հռետորական հարց է բարձրացնում. ի՞նչ կլինի, եթե մենք ակտիվորեն փորձենք փոխել այս վիճակը: Ի՞նչ կլինի, եթե մենք մեր հասանելի միջոցներով սկսենք աճող մտածելակերպի ձևավորման միջամտություններ անել բոլոր նրանց նկատմամբ, ում մասին հոգ ենք տանում: Հարցը վերաբերում է այն բանին, թե մենք ինչպե՞ս ենք հաղորդակցվում մեր երեխաների հետ, ինչպե՞ս ենք ղեկավարում մեր աշխատանքային թիմը, ինչպե՞ս ենք նոր լեզու կամ գործիք սովորում: Եթե ամբողջ հասարակությունը ընդունի պայքարելով սովորելու այս ձգտումը, ապա մարդկային մտքի գլոբալ ներուժը որևէ սահման չի ճանաչի:

Հոդվածի վերջում Սալման Խանը թեթև հումորով է եզրափակում իր խոսքը: Դիմելով իր այս հոդվածն ընթերցողներին՝ այսինքն մեզ, նա ասում է, որ ինքն արդեն մի անակնկալ է մատուցել բոլորիս: Մենք հենց նոր ենթարկվեցինք աճող մտածելակերպի ձևավորմանն ուղղված մի միջամտության: Մենք իմացանք, որ ուղեղն ամենաշատն աճում է, երբ սխալվում է մի դժվար խնդիր լուծելիս, այլ ոչ թե՝ ինքնավստահ հանդարտությամբ հերթական ճիշտ լուծումն է տալիս կրկնվող ու դյուրին հարցերին:

Հիմա, երբ ընթերցել ենք հոդվածն ամբողջությամբ, կարող է շատերի մոտ քմծիծաղ առաջանալ՝  «մենք դա վաղուց գիտեինք» ենթատեքստով: Դեռ մանկուց  տարբեր լեզուներով  լսել ենք «Սխալների վրա ենք սովորում-На ошибках мы учимся-We learn by making mistakes» արտահայտությունը: Եթե լսել ենք ու ամեն ինչ գիտենք, ապա ինչու՞ ենք  հանդուրժում արդեն մի քանի սերունդ բթացնող շտեմարանները: Այդ քմծիծաղ տվողներից մեկն էլ կարող է այն ծնողը լինել, ով թաքուն հպարտությամբ ասում է. «Տղաս շատ խելացի է, բայց ծույլ է» : Եթե այդպես է, ապա ի սեր Ձեր երեխայի՝ խնդրում եմ նորից կարդալ այս հոդվածը:

   

Յուրա Գանջալյան

24.09.2014

Աղբյուրը՝ http://www.huffingtonpost.com/salman-khan/the-learning-myth-why-ill_b_5691681.html

Ծրագիր 4-5 դասարան

Մայրենի լեզուն, 4-5 դասարան

Ծրագիր (լրամշակված)

Թվային դասագրքեր

Ընթերցարան 4-րդ դասարան

Փոքրիկ իշխանը

Հայոց լեզու 4

Ընթերցարան 5

Ընթերցարան 5-6

Հայոց լեզու 5

Ծրագրի բովանդակությունը (խոսքի մշակույթ, լեզվաբանական (քերականական) գիտելիք, գրականություն (գրականագիտական) գիտելիք)

Բովանդակային միջուկ

Խոսքի մշակույթ

կայքի համար նյութի ստեղծում

ռադիոլուրի ստեղծում

կրթահամալիրյան ստուգատեսի մասնակցության հայտի և նախագծի ձևակերպում –ամսական հաշվետվության ձևակերպում

քննարկումների մասնակցություն

քերականական վարժություններ

Լեզվաբանական (քերականական) գիտելիք

Գրականություն (գրականագիտական) գիտելիք)

Գրականության ցանկ (ուս.տարվա ընթացքում ցանկը ենթակա է մասնակի փոփոխման)

Հարցերի և առաջադրանքների շտեմարան (ըստ Հակոբ  Օշականի  «Գրականության դասագրքի» )

Մայրենի լեզուն 4-րդ դասարանում

,,Ուսումնական ամառ,, նախագիծ /սեպտեմբերի 1-5/

 

Իմ կարդացած գրքերը.

  • Կազմիր քո ընթերցած գրքերի ցանկը /նշիր հեղինակի անունը և գրքի վերնագիրը/:
  • Ամռան ամենահետաքրքիր գիրքը. գովազդիր այն:
  • Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը. պատմիր նրա մասին կամ էլ նամակ գրիր նրան:

Իմ ճամփորդությունները.

  • Քարտեզի վրա նշիր այն վայրերը, որտեղ եղել ես ամառային արձակուրդի օրերին:
  • Ամենալավ ճամփորդությունը /պատմիր, նկարիր, տեսաֆիլմ, ձայնագրություն, ֆոտոշար պատրաստիր/:
  • Ի՞նչ  սովորեցիր ճամփորդությունների ընթացքում:

Հայերենի այբուբենը, Հայերենի հնչյունները /ձայնավորներ, բաղաձայններ/

Վիլյամ Սարոյան  /8-15/

<<Առաջին օրը դպրոցում>>, <<Վիրավոր առյուծն ու կրիան>>, <<Ծիրանի ծառ>>, կենսագրական պատումներ

Վ. Սարոյան, մեդիափաթեթ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

http://mskh.am/am/21985

 

Առակներ և զրույցներ

Հյուսնի պատմությունը

Հյուսնի պատմությունը, տեսահղում

Սրամիտ երիտասարդը

Ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Երկու արաբների պատմությունը

Ավ. Իսահակյան /15-20/

Ավետիք Իսահակյան, բանաստեղծություններ, պատմվածքներ

<<Նուկիմ քաղաքի խելոքները>>, <<Երջանիկ խրճիթը>>,

Բովանդակություն

Կոմիտաս
Աշուն կյանք, ՃանապարհԱշուն օր

Կոմիտասի քնարերգությունը

Աշնանային դպրոց. Ընթերցանության նախագիծ

Սասունցի Դավիթը, Թումանյանի մշակումը
Մխիթար Սեբաստացու օրեր4-6-րդ դասարաններ
Ամանորյա ուսումնական նախագծեր4-6-րդ դասարաններ

<<Կարդում ենք>> նախագիծ

Հովհաննես Թումանյան, բանաստեղծություններ, հեքիաթներ, պատմվածքներ
Համերգը
Կանաչ ախպեր
Ախ, ինչ լավ են սարի վրա
Բզեզի դպրոցը
Մոծակն ու մրջյունը
Չախչախ թագավորը
Քեֆ անողին քեֆ չի պակսիլ
Նվարդ Թումանյանի «Հուշագրություն»-ից հատվածներ 4-6-րդ դասարաններ
Եղիշե Չարենց
Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին
Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գարնանային դպրոց. Ընթերցանության նախագիծ

Ղազարոս Աղայան
Պատմվածքները, Հեքիաթները, ընտրությամբ, 4-6-րդ դասարաններ
Համո Սահյան
Ձկնիկն առվին խուտուտ տվեց
Մշուշների շղարշի տակ
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
Մայրամուտ
Պապը

Ջանի Ռոդարի
Հեքիաթներ
Ամառային դպրոց. Ընթերցանության նախագիծ

Ընթերցանության նախագիծ

Հայ գրականություն
Ավետիք Իսահակյան, պատմվածքներ
Նուկիմ քաղաքի խելոքները
Եղնիկը
Վիլյամ Սարոյան
 Վիրավոր առյուծն ու կրիան
Ստեփան Զորյան.
Վախը
Փորձանք
Չալանկը
Վախթանգ Անանյան
Թուխիկը, Գիտնականը, Ընտանի օձեր
Վահագն Դավթյան. բանաստեղծություններ
Արտասահմանյան գրականություն
Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները
Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները
Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանի արկածները

Գրականություն՝ Մայրենիի ընթերցարան
 Կոմիտաս. կայք
Կոմիտասի ձայնը
 Չարենց. կայք
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

Տեսանյութեր, ֆիլմեր
Եղիշե Չարենց Ծաղիկները
Հովհաննես Թումանյան Համերգ

 Իրականացված նախագծեր՝
 Կոմիտասյան օրեր
Սեբաստացու օրեր
Համո Սահյան
<<Բ զեզի դպրոցը>> ուսումնական նախագիծ
Թումանյանը 1-4-րդ դասարաններում
<<Կրթահամալիրի այբուբենը>> ուսումնական նախագիծ
Ամանորյա ծես-նախագիծ

Մայրենի լեզուն 5-րդ դասարանում

 

,,Ուսումնական ամառ,, նախագիծ /սեպտեմբերի 1-5/

 

Իմ կարդացած գրքերը.

  • Կազմիր քո ընթերցած գրքերի ցանկը /նշիր հեղինակի անունը և գրքի վերնագիրը/:
  • Ամռան ամենահետաքրքիր գիրքը. գովազդիր այն:
  • Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը. պատմիր նրա մասին կամ էլ նամակ գրիր նրան:

Իմ ճամփորդությունները.

  • Քարտեզի վրա նշիր այն վայրերը, որտեղ եղել ես ամառային արձակուրդի օրերին:
  • Ամենալավ ճամփորդությունը /պատմիր, նկարիր, տեսաֆիլմ, ձայնագրություն, ֆոտոշար պատրաստիր/:
  • Ի՞նչ  սովորեցիր ճամփորդությունների ընթացքում:

Հայերենի այբուբենը, Հայերենի հնչյունները /ձայնավորներ, բաղաձայններ/

Վիլյամ Սարոյան  /8-15/

<<Յուլիսիս >>, <<Հոմեր >>, <<Ճառ մարդկային քթի մասին >>, կենսագրական պատումներ

Վ. Սարոյան, մեդիափաթեթ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

http://mskh.am/am/21985

 

Առակներ և զրույցներ

Հյուսնի պատմությունը

Հյուսնի պատմությունը, տեսահղում

Սրամիտ երիտասարդը

Ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց

Երկու արաբների պատմությունը

 

Ավ. Իսահակյան /15-20/

Ավետիք Իսահակյան, բանաստեղծություններ, պատմվածքներ

<<Ուշինարա>>,  <<Ով է ապրում>>, <<Ռավեննայում>>

Բովանդակություն

 

Վիկտոր Համբարձումյան.
Կյանքի դրվագներ, Խոսք ուսուցիչներին, Կտակը
Իրականացված նախագծի օրինակ՝ Վիկտոր Համբարձումյան
Կոմիտաս
Սեր ու բեր, Ճերմակ հեր, Գարուն սեր
 Թարգմանչաց տոնթարգմանչական նախագիծ,  5-6-րդ դասարաններ
Գուրգեն Մահարի. Բանաստեղծություններ՝ Չալոն, Պոետը
Աշնանային դպրոց. Ընթերցանության նախագիծ

Սասունցի Դավիթը, հատվածներ
Մխիթար Սեբաստացու օրեր4-6-րդ դասարաններ
Ամանորյա ուսումնական նախագծեր4-6-րդ դասարաններ
<<Կարդում ենք>> նախագիծ

Վահան Տերյան. Բանաստեղծություններ.
Գարունը այնքան ծաղիկ է վառել
Հովհաննես Թումանյան, բանաստեղծություններ, հեքիաթներ, պատմվածքներ
Պատրանք
Մոծակն ու մրջյունը
Անբախտ վաճառականները
Գելը
Ծղրիդը
Քաջ Նազարը
Ինքնակենսագրություն
Նվարդ Թումանյանի Հուշագրությունից հատվածներ,  4-6-րդ դասարաններ
Եղիշե Չարենց
Լուսամփոփի պես աղջիկ
Ինչքան աշխարհը սիրես
Ինչ որ լավ է
Ես իմ անուշ Հայսատանի արևահամ բառն եմ սիրում
Անքնություն
Գարնանային դպրոց. Ընթերցանության նախագիծ
Ղազարոս Աղայան
Պատմվածքները, ընտրությամբ, 4-6-րդ դասարաններ
Հեքիաթները
Եղեգնուհին
Վաճառականի խիղճը
Համո Սահյան
Ժայռից մասուր է կաթում
Անտառում
Ամպրոպից հետո
Ուշ աշնան երգը
Ջանի Ռոդարի
Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում
Ամառային դպրոց. Ընթերցանության նախագիծ

Ընթերցանության նախագիծ

Հայ գրականություն
Ավետիք Իսահակյան, բանաստեղծություններ, պատմվածքներ
Երգի հրապույրը
Ուշինարա
Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի. առակներ
Հրանտ Մաթևոսյան. Հացը
Արտասահմանյան գրականություն
Հանս Քրիստիան Անդերսեն. հեքիաթներ
Աստրիդ Լինդգրեն. Էմիլի արկածները

Խնայենք մեր աչքերը

Աչքի վարժություններ

Հայրենագիտական փաթեթ

Հայրենագիտական փաթեթ

Չեմ կարծում, որ օրուայ` կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՜ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին, որքան հայը: Յաճախէ՜ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամենից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար: Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»-ը քաջ գիտէ, թէ իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՜ պարտաւորեցնում իրեն ո՜չ միայն մեռնել, այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին /Գարեգին Նժդեհ/

Հայրենասիրություն ասվածն հենց հայրենիքում ապրելն է: Իսկ այդ Հայրենիքը պահպանելու, գնահատելու համար ոչ թե գրքային ձևակերպումներ, տեսական, երբեմն ամպագոռգոռ խոսքեր ու ելույթներ են պետք, այլ՝ հայրենաճանաչություն՝ Հայաստանի Հանրապետությունը ոտքի տակ տալով, սար ու ձոր, տնե տուն շրջելով, բնության, նյութական մշակույթի, բնական հարստությունները ճանաչելով, բառ ու բանը, բարբառը լսելով, ընկալելով, արհեստավորի, գյուղացու կողքին կանգնելով կամ հետն աշխատելով: Դե՝ գնացինք: Մեր առջև է այսօրվա ՀՀ-ի քարտեզը՝ իր մարզերով, մարզկենտրոններով, քաղաքներով ու գյուղերով, գետերով ու մշակութային կոթողներով. ուր գնալ և ինչպես գնալ:
Ամենամոտիկն, իհարկե, տունն է, թաղը, թաղամասը: Այստեղից էլ պետք է սկսել: Սովորողները պատմում են իրենց թաղամասի, քաղաքի, գյուղի, տատիկ-պապիկների ծննդավայրի մասին, գնում ենք մեզ ծանոթ հետաքրքիր մարդկանց հետքերով:
Հետո հաճախ ըստ ուսումնական օրացույցի, երբեմն հրավերով կամ ինքնաբուխ, գնում ենք Երևանից դուրս:
Քարտեզի վրա գտնում ենք մեր նախանշած վայրը, գծում ավտոճանապարհային քարտեզը՝ նշելով կանգառները, ապա անցնում համացանցային, գրքային ուսումնասիրության՝ տեղեկանում ենք այդ վայրերի մասին, գտնում ենք ծանոթ կամ անծանոթ մարդկանց, որ կարող են մեզ հյուրընկալել, կապ ենք հաստատում նրանց հետ (գյուղապետ, դպրոցի տնօրեն, հարազատ-ծանոթ) և ուղևորվում դեպի նշանակետը:

Դժվարն առաջին անգամն է: Մեր սաներն արդեն գիտեն՝ ինչ դնել ճամփորդական պայուսակում: Դա առանձին ուսումնական աշխատանք է, կարևոր է և ճշտում են եղանակը, վայրի աշխարհագրական դիրքը, հեռավորությունը Երևանից, գիշարակացի պայմանները, ճամփորդության գլխավոր նպատակը, մեր անելիքները տեղում… Մի խոսքով՝ հենց այնպես չենք վեր կենում ու գնում:

Նախապես ճշտում ենք՝

  • ճամպրուկի պարունակությունը
  • մեր գնալու նպատակը
  • մեր անելիքները ճանապարհին
  • մեր գործողությունները նպատակակետում:

Տեղում սկսում ենք մեր ուսումնահետազոտական աշխատանքները: Շրջայց բնակավայրում, ծանոթացում բնակիչների հետ, բանահավաքություն, հարցազրույցներ: Նոր միջավայր, ուրիշ կենցաղով ապրող մարդիկ, այլ խոսվածք, ինչ է մնում՝ հաղորդակցվել մարդկանց հետ, ճանաչել իրար, ուսումնասիրել կենցաղը, ապրել այդ կենցաղով: Երեխաները սիրում են այս աշխատանքը. մի փոքր վարանումից հետո արագ մտնում են երկխոսության մեջ, դառնում անկաշկանդ, կարևորելով իրենց գործը՝ ինքնավստահ, հարցերն էլ՝ ավելի հետաքրքիր ու իմաստալից:
Հարցազրույցներն օգնում են երեխային գրագետ խոսել, հարցը ճիշտ ձևակերպել, տեղին հարցադրումներ անել, ամբողջական խոսք կառուցել: Հարցազրույցը նաև կիրթ պահելաձևի ու դիմացինին լսելու, հասկանալու, ճիշտ արձագանքելու կարողություններ է ձևավորում: Հոգևոր արժեքները ճանաչելու, արժևորելու, մեր պատմությանը հաղորդակից լինելու համար այցելում ենք բնակավայրի տեսարժան վայրերը/1,2/, հարցազրույցների միջոցով ծանոթանում դրանց պատմությանը /1/: Աշխույժ ու բովանդակալից են անցնում հանդիպումները սովորողների ու ուսուցիչների հետ (դպրոցում կամ դպրոցից դուրս): Մեր սովորողները պատմում են իրենց դպրոցի, դասերի մասին, ներկայացնում կայքը, ստուգատեսներն ու դիջիթեքը, ընտրությամբ գործունեությունն ու ընտրած սպորտաձևը: Հպարտությամբ են պատմում, ներկայացնում, բայց ոչ՝ մեծամտությամբ, իսկ վերջում՝ հրավիրում կրթահամալիր:  Ընթացքում սիրով և համբերատար կրկնում են չհասկացված բաները, սովորեցնում նյութեր պատրաստել, նամակներ գրել:

Հաճախ ենք մտնում գյուղապետարան, տեղեկանում այսօրվա գյուղի՝ բնակչության, զբաղմունքի, գյուղացու ապրելակերպի՝ ուրախությունների, հոգսերի  մասին, համեմատում իրենց համացանցային իմացածի հետ, հարցեր տալիս, պարզաբանումներ մտցնում, իսկ երեկոյան ամեն երեխա իրեն հյուրընկալող տանը ապրում է իր հասակակցի հետ, տեսնում և զրույցի միջոցով շատ բան իմանում տվյալ բնակավայրի մասին: Մեծ է գիշերակացով ճամփորդությունների առավելությունը, քանի որ շատ ու շատ խնդիրներ են միաժամանակ լուծվում: Ինքնադրսևորման, ինքնահաստատման լայն հնարավորություններ են ընձեռում եռօրյա ճամփորդությունները: Ճամփորդության գերխնդիրը միջավայրը և այդ միջավայրում ապրող մարդն է, որի հետ պիտի շփվես, խոսես, հաց կիսես, խաղաս, երգես ու պարես, օգնես դրսի և ներսի աշխատանքներում՝ կով կթես, փայտ ջարդես, հաց թխես, ջուր կրես, գիշերները բարբառով պատմած ծիծաղելի պատմություններ կամ հուշեր լսես: Արդյունքում՝ հետաքրքիր պատումներ Եվ ամենամեծ ձեռքբերումը՝ ընկերներ, մտերիմ-ծանոթներ, ինքնաճանաչում, հայրենաճանաչում:

Ճամփորդության արդյունքում էլ պատրաստում ենք հաշվետվություն, տեղեկատվական, նկարագրական տարբեր նյութեր, որտեղ ներկայացնում ենք մեր անցած երթուղին /Երևան-Ծաղկավան/, վայրը՝ իր մարդկանցով, առանձնահատկություններով: Այսքանից հետո, պարզ չէ՞, որ երեխան հպարտությամբ կխոսի, կպատմի իր տեսած, ճանաչած հայրենիքի մասին:

 

Դիջիպատում

Աշխատում եմ Նոր դպրոցի բոլոր 5-րդցիների հետ` դասավանդելով մայրենի և հայրենագիտություն: Մինչ անցյալ տարվա գործունեությունս ներկայացնելը` տեղեկացնեմ, որ աշխատել եմ միմիայն տոնացույցով հաստատված նախագծերով, և ամբողջ տարի եթերում է եղել Նոր ռադիոն` իր նոր հաղորդումներով և նոր մասնակիցներով: Հիմնական մասնակիցները 5-րդցիներ են, բայց Նոր ռադիոյի հաղորդումներում ներգրավված են նաև 6-րդցիները և այլոք, ովքեր ասելիք ունեն և ուզում են համագործակցել ռադիոյի աշխատանքներին: Բացի հետևողական լեզվական գործունեություն  լինելուց, Նոր ռադիոն ընդգրկում է շատ բնագավառներ, որն էլ նպաստում է սովորողի, ինչու չէ, նաև իմ  բազմակողմանի զարգացմանը:  Նոր ռադիոն ուսումնական նոր նախագիծ հոդվածը կարող եք կարդալ Դպիրում:  Նոր ռադիոյին զուգահեռ  գործել են մինի ռադիոները: Արձագանքել ենք դպրոցում, համալիրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, լուսաբանել ենք ճամբարային օրերը, տոները, մայիսյան և աշնանային բաց հավաքները:

Յուրաքանչյուր  նախագիծ, որ  ենթադրում է ուսումնական հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ունենում է իր արդյունքը` մեդիափաթեթը` որպես կատարված աշխատանքների ամփոփում, հաշվետվություն: Ստորև ներկայացվում են  իրականացված նախագծերը.

Ճանաչելով Մաթևոսյանի գյուղն իր ամեն ինչով՝ տնտեսությամբ, ապրելակերպով, աշխարհագրությամբ, լեզվով, բնությամբ, ապրելով այն տանը, որտեղ ապրել էր մեծ արձակագիրը, երեխաները սիրեցին թե գրողին, թե գյուղը: Պատրաստված նյութերը տեղադրվեցին  անձնական բլոգներում /1/ և Նոր դպրոցի իրենց էջերում /1/: Առցանց դաս Հացը պատմվածքի շուրջ:

Երևան-Դսեղ-Ահնիձոր- Վանաձոր-Երևան

Տեղեկություններ ենք հավաքել  Կոմիտասի մասին, Ճանաչել Կոմիտաս-բանաստեղծին, բանաստեղծությունների հիման վրա պատրաստել նյութեր /1, 2, 3, 4/, այցելել պանթեոն, քաղաքով շրջել՝ տեսնելու նրա  արձանները, եղել նրա անունը կրող փողոցում: Անց է կացվել առցանց դաս:

  • Մահարիական օրեր

Կարդացել ենք Գուրգեն Մահարու  Մանկությունը, որն էլ օգնել է  սովորողին ավելի լավ ճանաչելու իր տատիկին՝ պատմելով նրա մասին /1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10/: Կարդացել ենք նրա բանաստեղծությունները, և ստեղծել գողտրիկ ուսումնական ֆիլմեր /1, 2, 3, 4, 5, 6, 7, 8/:

  • Դասարան անիվների վրա ծրագրով շատ ենք ճամփորդել, իսկ արդյունքում՝ շատ հետաքրքիր պատումներ /1/:
  • Իմ Երևանը

Ուսումնասիրել ենք, ճամփորդել

  1.   Երևանի թատրոնները
  2. Զբոսայգիները
  3. Գետերը
  4. Հուշարձանները

Շատ եմ կարևորում հայրենագիտական նախագծերը.

Տավուշի մարզ

Արագածոտնի մարզ

Սիրում եմ ճամփորդել, նոր միջավայրեր, նոր ծանոթացումներ, նոր ձեռքբերումներ:

Հ.Գ. Հավեսով եմ աշխատել /աշխատում/ նախագծերով:

Վիկտոր Համբարձումյան

dpir.mskh.am/hy/node/591

Տարեկան հաշվետվություն

1-ին կիսամյակային հաշվետվություն

 

2-րդ կիսամյակային գործունեության ամփոփում 20.06.2013

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Նոր դպրոց

Մարգարիտ Հարությունյան

Էլ. Հասցե- m.harutyunyan@mskh.am

Անձնական բլոգ- https://margarith.wordpress.com/

 Հեռախոս- 094.99.10.94, 74.02.10

Բաց թողած ժամերի քանակը`ըստ դասարանների և դրանց լրացումը    Չեմ բացակայել:

 

Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին Ակտիվ մասնակցել եմ առավոտյան ընդհանուր բոլոր պարապմունքներին

 Առցանց ուսուցման  կազմակերպում (1,2, )

  Ուսումնական նախագծերի ղեկավարում 

Նոր ռադիո  http://norradyo.jimdo.com/

/,http://nor.mskh.am/taxonomy/term/93

  • Համո Սահյան  -Իմ բլոգում

 Գրքի տոն1,2,3,4

Մայիսյան  8-րդ բաց հավաք

Արձագանքել եմ դպրոցի, համալիրի անցուդարձին

Լուսաբանել եմ ճամբարային օրերը

Հոդվածներ «Դպիր» ամսագրում

Համո Սահյան /ուսումնական նախագիծ/

Համո Սահյանի նախագծի իրագործում

Նոր ռադիոն ուսումնական նոր նախագիծ

Այլընտրանքային ծրագրի տարածման աշխատանքներ

Տեղեկատվական թերթիկների բաժանում /մանկապարտեզ, ճանփորդությունների ընթացքում/

Մասնակցել եմ  արշավների, բազմօրյա ուսումնական ճամփորդությունների

Մայիսի 1 – 4 –ը եղել եմ ուխտագնացության Արևմտյան Հայաստան:

Սիսիանի շրջանի Լոր գյուղ /եռօրյա/

Արցախ /4-օրյա/

Ուսումնական ճամփորդություն

Հանրային Ռադիո

http://nor.mskh.am/node/7057

http://nor.mskh.am/node/7024

http://nor.mskh.am/node/6981

Նորք տպարան /1,2,3,4,5,6,7,

http://nor.mskh.am/node/7474

http://nor.mskh.am/node/7471

http://nor.mskh.am/node/7470

Ունեցած թվային միջոցներըինտերնետը

Համակարգիչ, թվային ձայնագրիչ, լուսանկարչական ապարատ, անլար ինտերնետ

Ուսումնական նախագծի ամփոփում

«Համո Սահյան»

Հաշվետվություն

Ներկայացնում եմ 2012թ. աշնանային բաց հավաքին ներկայացրած Համո Սահյան ուսումնական նախագծիհաշվետվությունը։ Նախագծի նպատակն էր Համո Սահյան մեծ գրողի գնահատումն ու արժևորումը, արդյունքում պիտի ունենայինք մեդիափաթեթ,  ճանաչեինք նրա գյուղը` իր պատմամշակութային հուշարձաններով, ապրելակերպով ու բարբառով: Ավելի հասակալի լինելու համար սկսեմ նրանից, թե ինչ է մեդիափաթեթը: Դա հեղինակին վերաբերող   նյութերի (գիտական, վարկածային, հետաքրքրաշարժ), տեսանյութերի, ֆիլմերի,  նրա ստեղծագործություններով պատրաստված ուսումնական նյութերի էլեկտրոնային ժողովածու է: Մեդիափաթեթը սովորողի և ուսուցչի ծրագրային համաձայնեցված աշխատանքի հաշվետվություն է: Իսկ հիմա` ինչի համար է փաթեթը, ում է ուղղված այն:  Փաթեթի ստեղծումը ուսուցման մի ձև է, որի ընթացքում դյուրին են  լուծվում  մայրենիի ուսուցման առջև կանգնած շատ ու շատ խնդիրներ: Այն ուսումնական գործունեության մի մեծ առարկա է, որն իր մեջ ներառում է ոչ միայն մայրենին, այլև պատմություն, հայրենագիտություն, աշխարհագրություն, բնագիտություն: Փաթեթը նախ` ստեղծողի համար է, որպես իր ուսումնական հետազոտական-ստեղծագործական աշխատանքի արդյունք, որպես հաշվետվություն, հետո` բոլոր նրանց, ում հետաքրքրում է տվյալ հեղինակը:

Ապրիլի 14-ին` Համո Սահյանի ծննդյան օրը,  այցելեցինք  Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` մեծ բանաստեղծին շնորհավորելու և մեր երախտիքը հայտնելու համար: Հանդիպում ունեցանք նրա քույրերի, տղայի` Նաիրի Սահյանի հետ, հարցազրույցներ վարեցինք նրանց հետ և նրանց միջոցով ավելի մոտիկից ճանաչեցինք Նրան,  ավելի սիրեցինք և գնահատեցինք: Հետաքրքիր տեղեկություններ մեզ հաղորդեց նաև Շչորս Դավթյանը: Ներկա էին նաև գրողներ, նկարիչներ, լրագրողներ և տարբեր հեռուստաընկերություններից։ Հայտնվեցինք  Հանրայինի /Հ1/ եթերում։

Շատ մանրամասն լուսաբանեցինք մեր այցը մեր կայքում`

Եղանք Կասյան 3 հասցեում գտնվող  շենքի մոտ, որտեղ երկար տարիներ ապրել էր բանաստեղծը։ Արտասանում էինք ամբողջ ճանապարհին` Քեզ մոտ ենք գալիս, Համո Սահյան։  Շենքի մոտ անցկացրեցինք լրագրողական ուսումնասիրություն` արտասանո՞ւմ ենք արդյոք Հ. Սահյան:  Հարցախեղդ անելով անցնող-դարձողներին`  ոչ միայն ուզում էինք պարզել` արդյո՞ք հիշում են նրա ծննդյան օրը և գիտեն, որ հենց այդ շենքում է ապրել գրողը, այլև ուզում էինք արթուն պահել մեծ բանաստեղծի անունը և նրա ստեղծական տաղանդը, նրա թողած գրական ժառանգությունը: Տեսեք`  Համո Սահյանի դիմաքանդակի մոտ։

Ուսումնական նյութեր (մեդիափաթեթ)

Ուսումնական փաթեթը ստեղծվել է ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանքները` թե´ անհատական են, թե´ խմբային: Սովորողներն իրենք են ընտրել բանաստեղծությունները,  որոնք ներկայացվել  են դասի ժամանակ, դասից դուրս, հեռավար: Անպայման դրանք ընթերցվել են, քննարկվել և ընտրվել: Հաշվի է առնվել նյութի մատչելիությունը, պատկերների առատությունը, բազմազանությունը: Հետո բանաստեղծությունների մոտիվներով լուսանկարներ ու ֆոտոֆիլմեր են պատրաստվել: Մոնտաժային տարբեր ծրագրերի (Vegas, Movie maker, Wondershare Video Editor, Abobe audition) կիրառմամբ ստեղծվել են ուսումնական ֆիլմեր: Պատրաստված նյութերի որակը ուղիղ համեմատական է եղել սովորողների կարողություններին: Բայց պետք է ասել, որ սովորողներն ամեն նախագծից ու պատրաստված նյութից հետո զգալիորեն աճել են: Ամեն հաջորդ անգամ նոր բան են մտցրել իրենց նյութերի մեջ՝ ծրագրի մի նոր էֆեկտ, մի նոր գործիք: Սեպտեմբերին ու տարեվերջին պատրաստված նյութերի մեջ լուրջ տարբերություն կա. նկատելի է հմտությունների աճը:

Բացի այդ, նախագիծը նաև թիմային աշխատանք է եղել: Աշխատանքի ընթացքում մեկը մյուսին օգնել է, խորհուրդ տվել, օգնել ձայնագրություն կամ մոնտաժ անելիս: Համատեղ աշխատանքը սովորողներին օգնել է մտերմանալ իրար հետ, երբեմն վիճել, հետո՝ հաշտվել: Կարճ ասած՝ ճանաչել իրար: Մարդկային գործոնն իր դրական ազդեցությունն է ունեցել նախագծի վրա:

Նյութերի որակի վրա իրենց ազդեցությունն են թողել լրագրության դասաժամերը: Զգացվում է, որ հարցադրումներում նրանք ավելի շատ են կիրառում լրագրողական հմտությունները՝ հարցերը ձևակերպելու, ձայնագրություններ անելու ժամանակ: Ընկեր  Նոյեմիի հետ  նրանք սովորել են մոնտաժային ծրագրեր, հատկապես՝ ձայնային մոտնաժի, լրագրողի վարվելաձև՝ պահվածք ու խոսելաձև:

Նյութերը հրապարակվել են սովորողների բլոգներում, Նոր դպրոցի ենթակայքում։ Ուսուցչի բլոգում այդ ամենը հավաքվել է, դարձել է մի փաթեթ-ժողովածու։

Համացանցի միջոցով սովորողները տեղեկություններ են հավաքել գրողի մասին, կենսագրական տվյալներ, լուսանկարներ: Անգամ բանաստեղծություններն են այնտեղից տեղադրել իրենց բլոգներում: Համացանցն օգնել է նաև երաժշտություններ գտնելու և դրանցով տեսանյութերը ձևավորելու համար:

Հայաստան ասելիսՀայաստան ասելիսՀայաստան ասելիս,  Հայաստան ասելիս

Համո Սահյան

Համո Սահյան,  Հայաստան ասելիս,  Ես կուզեի,  Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել էԱնունդ տալիս

ՄայրամուտՄայրամուտՄայրամուտ

ԱնձրևԱնձրևԱնձրև

Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ

Ամպրոպից հետո

Հայրենագիտական ճամփորդություն դեպի ՍիսիանԼոր գյուղ

Ինչպես բոլոր ճամփորդությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ գծեցինք երթուղին: Հաշվի առնելով այն, որ մեր կրթահամալիրում մեր բոլոր ճամփորդությունները կրում են հայրենագիտական բնույթ, ինչը նշանակում է՝ շատ բան տեսնել, ճանաչել, իմանալ ու պահպանել, որոշեցինք երթուղին հարստացնել հնարավորինս  շատ պատմամշակութային կանգառներով: Google map, google earth ծրագրերի միջոցով գտանք Երևան- Լոր ավտոճանապարհային ուղին, մանրամասն ուսումնասիրեցինք (հեռավորությունը, ժամանակը և ճանապարհագծի շրջակա պատմական արժեքավոր վայրերը): Կանգառների համար խորհրդակցեցինք ընկեր Իվետայի հետ (Սբ. Տրդատ եկեղեցու մասին նա հուշեց): Գտանք Լոր գյուղի դպրոցի տնօրեն տիկին Լիանայի հեռախոսահամարը, ում հետ էլ վերջնական տեսքի բերեցինք մեր երթուղին, նախագիծը: Հասնել Սիսիան, Լոր, և չտեսնել Զորաց քարերը, Գորիսը, Կյորեսը, Ակսել Բակունցի տուն-թանգարանը, այն էլ այն դեպքում, երբ Լորի դպրոցը կրում է Բակունցի անունը, այնտեղ աշխատել է մեծ գրողը, ում մասին էլ շատ ու շատ բաներ պատմեցին: Կարևորում ենք տեսնելը, լսելը, իմանալն ու ճանաչելը. շոշափել հողդ, որտեղ դու ապրում ես, հայրենիքդ, ուր ապրել են  պապերդ, ուր ստեղծագործել են հանճարները, շփվել մարդկանց հետ, ճանաչել այսօրվա լորեցուն, կիսել նրանց հետ ձեռքբերումներն ու հոգսերը, վայելել իմացումի հրճվանքը: Ապրեցինք երեխաների տներում, լսեցինք նրանց բարբառը, այցելեցինք գյուղի դպրոց, շրջեցինք դպրոցով, ասմունքեցինք Սահյան, կապեր ստեղծեցինք գյուղի դպրոցի հետ: Սրտաբաց գյուղ էր՝ իր հողը սիրող, իր աշխատանքով ապրող, հյուրասեր գյուղացիներով: Ակնակալում ենք լորեցիներին հյուրընկալել մեր կրթահամալիրում և «Համո Սահյան» նախագծով երկարատև համատեղ աշխատանք անենք՝ հաշվի առնելով, որ մյուս տարի Համո Սահյանի 100-ամյակն է: Ինչո՞ւ չէ՝  Լորում նաև կրթական փոխանակումների մասին խոսեցինք: Նախագծել եմ ամառային ուսումնահետազոտական ճամբար Լոր գյուղում:

Երևան-Սիսիան ավտոճանապարհային երթուղու քարտեզագրում` նշելով կանգառները, կարող եք տեսնել «Համո Սահյանին ընդառաջ» նյութում։ Հետո`

  • «Դեպի Լոր» շարքը (123, 4),
  • Զորաց քարեր (12),
  • Կյորես,
  • Լորի դպրոցը (123),
  • Լորը (12),
  • Գյուղի պատմաճարտարապետական հուշարձանները (Լորի եկեղեցիները),
  • ԱկսելԲակունցը (12)
  • Լորում (12),
  • Լորի տնտեսությունը (12)
  • Համո Սահյանը լորեցիների հուշերում (1234),
  • Լորի բարբառը (12),
  • Բարձունքի հաղթահարում` Յուղ սար (1234-Հ2

Ի՞նչ տվեց նախագիծը

Ամփոփում

  • 5-6-րդցին տեսավ Համո Սահյանին`որպես գրող, որպես լորեցի, որպես մարդ` հայրենակիցների հուշերում, տեսավ ու լսեց, գնահատեց ու արժևորեց։
  • Տեսավ նրա ծննդավայրը, ճանաչեց ու սիրեց իր հայրենիքը:
  • Ձեռք բերեց ընկերներ( դպրոցական, ավագ)։
  • Ավելի լավ տիրապետեց ՏՀՏ-ներին` կիրառելով հմտություններ ու կարողություններ։
  • Ընթերցեց բանաստեղծություններ, գրողի մասին, ճանաչեց բանաստեղծ Համո Սահյանին:

Կիսամյակային հաշվետվություն

  • Կիսամյակային գործունեության ամփոփում  26.01.2013

    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Նոր դպրոց

    Մարգարիտ Հարությունյան

    Էլ. Հասցե- m.harutyunyan@mskh.am

    Անձնական բլոգ- https://margarith.wordpress.com/VLUU L110, M110  / Samsung L110, M110

  • Հեռախոս- 094.99.10.94, 74.02.10

    Բաց թողած ժամերի քանակը` ըստ դասարանների և դրանց լրացումը

    • Չեմ բացակայել:

     Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին

    • Մասնակցել եմ առավոտյան ընդհանուր բոլոր պարապմունքներին

    Մասնակցություն մեդիաուրբաթին

    • Մասնակցել եմ մեդիաուրբաթներին

    Առավոտյան պարապմունքի ղեկավարում

    • 11.01-15.01
    • 21.01-25.01

    Առցանց ուսուցման  կազմակերպում (կցել հղումը, հղումները)

    Թարգմանություն և խմբագրական աշխատանք

    • Թարգմանել ենք առակներ /ընտրել, խմբագրել/

    Ունեցած թվային միջոցները, ինտերնետը

    • Համակարգիչ, թվային ձայնագրիչ, լուսանկարչական ապարատ, անլար ինտերնետ

     Ուսումնական նախագծերի ղեկավարում (թվարկում)

     

    Ուսումնական նախագծերի մասնակցություն (թվարկում)

    • Մեդիաօլիմպիադա «Աշուն»
      • Մեդիաօլիմպիադա  «Ձմեռ»

    Մասնակցություն աշնանային ստեղծագործական հավաքին (նշել` նախագիծ, հոդված, արտագնա կլոր սեղանի կազմակերպում, արտագնա կլոր սեղանի մասնակցություն)

    Հանրակրթական Դիջիթեքի հայտ (հղումը)

    Առցանց քննարկումներին մասնակցությունը  (թվարկում` առաջարկություն, հետևում

    • Մասնակցել եմ առցանց քննարկումներին /երբեմն/

     Մասնակցությունը mskh.amի, դպրոցի ենթակայքի աշխատանքներին (հղումներ)

    Մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին, ուսումնահետազոտական ճամբարներին

    Մասնակցությունը ուսումնական ճամբարին

    Լրատվություն

    Փոքրիկ նախագծեր

    • Կոմիտասյան օրեր
    • Ես Սեբաստացի եմ
    • Մոխրոտիկը /ռադիոբեմականացում/
    • Նոր տարին տարբեր երկրներում http: //nor.mskh.am/node/6328
    • Սուրբ ծննդյան հեքիաթ /ռադիոբեմականացում/ http://nor.mskh.am/node/6327
    • Ատամհատիկ http://nor.mskh.am/node/5803