Մայիսյան հավաքին ընդառաջ

DSC06827.JPGՀրանտ Մաթևոսյան /25,04-12,05/

Մայիսի 2-5

Գրական ընթերցում՝ Կանաչ դաշտը

Աուդիոգրքի ստեղծում և ներկայացում

Դեպի Ահնիձոր՝ հայրենագիտական ճամփորդության նախապատրաստական աշխատանքներ/.6.05-8.05/

  • քարտեզագրում
  • Ահնիձորի դպրոցը
  • Գյուղը՝ իր բնությամբ, բնակչությամբ, ապրելակերպով՝ կենցաղ, զբաղմունք
  • Դսեղ՝  դպրոց, Բարձրաքաշ եկեղեցի, 40մանկանց եկեղեցի

Նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5 դասարանցիներ /նաև՝ տարատարիք/

Որպես նախաբան

…, նա լավ էր հասկանում իր հողու ջրի խնդիրը՝ լինելով նրա արժանի զավակը: Հետաքրքիր միտք ու նկարագրող լեզու ունի: Նոր սերնդը հաստատ շատ բան ունի սովորելու նրանից:

«Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: »

Հրանտ Մաթևոսյան

Նախագծի նպատակը

  • Ճանաչել արձակագիր, գյուղագիր Հրանտ Մաթևոսյանին
  • Ծանոթանալ նրա արտասովոր մտքի ու նկարագրող լեզվին
  • Ծանոթանալ հայ մարդու, հայկական գյուղի կյանքին, մտածողությանը, ռիթմին:
  • Համեմատել ժամանակից գյուղը մաթևոսյանական գյուղի հետ
  • Մաթևոսյանի կերտած կերպարների միջոցով ծանոթանալ մարդկային հոգեբանությանը, իրենց գտնել այդ կերպարներում, վերլուծել բարոյական նորմերը՝ համեմատելով սեփական հոգեբանական կերպարի հետ
  • Բարոյական մարդու ձևավորում
  • Սեր սերմանել դեպի հայ գրականությունն ու ընթերցանությունը

 

Նախագծի խնդիրները

  • Հասկանալ լոռվա խոսվածքը, լեզվական առանձնահատկությունները
  • Ճանաչել Մաթևոսյանի գյուղն իր ամեն ինչով՝ տնտեսությամբ, ապրելակերպով, աշխարհագրությամբ, լեզվով, բնությամբ
  • Համեմատության, վերլուծության, քննարկումների միջոցով քննադատական մտքի զարգացում

 

Նախագծի գործունեությունը

  • Ընթերցանություն
  • Քննարկում-դատարան
  • Առցանց քննարկումներ
  • Ֆիլմերի դիտումներ
  • Այցելություններ ծննդավայր՝ Ահնիձոր /եռօրյա ճամփորդություն/, պանթեոն
  • Մաթևոսյանի անունով վայրեր, դպրոց և այլն:

 

Ընթերցանության նյութեր

«Շներ»

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառերը՝ ուրթ, ների:
  2. Ո՞ր հատվածում է երևում տղայի՝ գյուղի կարոտը. նշիր:
  3. Պատմիր տղայի մոր մասին:
  4. Ի՞նչ իմացար գյուղի, գյուղացու մասին:
  5. Քննարկիր. Պարտքս հանձնեցի գերազանցով։ Վարիչը հիացած էր։ Դրանից հետո միշտ, ժողովներում, ես վերադաստիարակվածի օրինակ էի։
    — Հովիվյան Բաբիկր ձեզ օրինակ. ահավոր ընդունակությունների ու ահավոր ծուլության տեր։ Ծուլությանր մենք հակադրեցինք խստություն՝ և այդ նույն Հովիվյան Բաբիկր դարձավ գերազանցիկ։
    Ես հեզի արտահայտություն էի ընդունում։ Ինձ թվում էր, թե իմ մեջ, այդ հեզից բացի, կա ուրիշ մեկը՝ ահագին կռվարար, ահագին կծու, և դեռ չի մոռացել «ձեռացագիրը»։ Հետո զգացի, որ նա չի զարթնելու, կարող է բոլորովին չէր էլ եղել, իսկ հեզությունը աշխարհիս ամենալավ բանն է։
  6. Հեղինակի խոսքը դիր՝

ա. անուղղակի խոսքի մեջտեղում,

բ. սկզբում:

Ես ստացել եմ, վարիչը նշանակել է,— ասացի ես։

«Հացը»

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:
  2. Գտիր հակադրություններ՝  ա. շան ազնվության և տղայի անազնվության միջև, բ. տան հարմարավետության և անտառում եղած դժվարությունների միջև, գ. բնության գեղեցկության և մարդու արարքի տգեղության միջև, դ. ավագների աշխատասիրության և տղայի ծուլության միջև:
  3. Ինրո՞վ է կարևոր շան կերպարը պատմվածքում:
  4. Բնութագրիր տղային՝ արդարացնելով և մեղադրելով:
  5. Ինչո՞ւ է վերնագրված Հացը:
  6. Ո՞րն է պատմվածքի գլխավոր ասելիքը:

«Կանաչ դաշտը»

Ընթերցելուց հետո կազմակերպել քննարկումներ, բեմականացումներ, պատմվածքի վերապատմում սեփական օրինակով. ինչպես կվարվեիր դու, քո մայրը: Ինչ կանեիր դու, եթե այդ պահին այդտեղ հայտնվեիր: Մեղադրել ձիուկին, մորը: Արդարացնել նրանց, գայլերին /քննարկում-դատարան/:

 

Ֆիլմերի դիտումներ

Կենսագրական ֆիլմեր, նրա սցենարով գրված ֆիլմեր

«Մենք ենք մեր սարերը» -քննարկում:

Ֆիլմի դիտում, քննարկում, դատարանի կազմակերպում, որտեղ երեխաներն իրենք կլինեն  ուսուցչի դերում, իրենց վարքը, ուսուցման պրոցեսը, ակտիվությունը կքննարկեն ուսուցչի տեսակետից: Նրանք այս կերպ «կողքից» կնայեն իրենց, կվերլուծեն իրենց դպրոցական կյանքը և այլն, ինչպես «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մեջ ոչխար գողացողները իրենց դնում են դատավորների դերի մեջ ու այդ կողմից են փորձում վերլուծել իրավիճակը:

 

Նախագծի արդյունքում

Կստեղծվի Մաթևոսյանի մեդիափաթեթ՝ ֆիլմեր, ֆոտոշաշեր, հարցազրույցներ: Սովորողները կսովորեն նկարագրել իրենց շրջատող աշխարհը՝ օգտվելով մաթևոսյանական բառապաշարից: Կսովորեն նկարագրել իրենց շրջապատող մարդկանց՝ մաթևոսյանի կերպաների օգնությամբ:

 

Հավաքից հավաք

  1. Առարկայական ծրագրի իրականացումը սեպտեմբեր-դեկտեմբեր  ամիսների ընթացքում.

Առցանց դասերի փաթեթ

Հեռավոր ուսուցման աշխատանքների ամփոփում

Փետրվար ամսվա անելիքներ

Վահան Տերյան. աշխատանքների ամփոփում

Ընտանեկան ընթերցումներ

Եղիշե Չարենց /մեդիափաթեթ/

Եղիշե Չարենց

Կարդում ենք Թումանյան

«Մոծակն ու մրջյունը»-բեմականացում

Վարպետության դասեր

Նախագծային ուսուցում /մարտի 21-25/

Ուսումնա-ճանաչողական-հայրենագիտական նախագիծ

Արագածոտնի մարզ

Մեզ հյուր էր Թումանյանի Գիքորը

Ղ. Աղայան. մեդիափաթեթ

Իմ շրջիկ գրադարանը

Ապրիլ ամսվա անելիքներ

Երկարատև նախագծեր՝

«Սեբաստացի» ռադիո

«Նոր ռադիո»

Ուսումնա-ճանաչողական-հայրենագիտական նախագիծ

Արագածոտնի մարզ

hajt4..—24.03

Ագարակի հնավայրը

Ագարակի բրոնզեդարյան հնատեղի

Ագարակի Սբ. Աստվածածին եկեղեցին

Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի

Ներքին Բազմաբերդում

Ներքին Բազմաբերդի եկեղեցիԿաքավաձոր, Բայսըզի Սբ. Աստվածածին եկեղեցի

Բայսըզ գյուղը

Առաջադրանքներ արշավից առաջ և հետո՝

google earth կամ ձեր իմացած քարտեզային ծրագրով քարտեզագրում ենք մեր ճանապարհը,

ooo

  • համացանցից ծանոթանում մեր արշավային ուղղություններին,
  • «Թալինյան գարուն»—«Սասունցի Դավթի» հետքերով՝ ասացողներ
  • Արշավից հետո պատրաստում հաշվետու ֆոտոպատումներ և ֆիլմեր, ուսումնական նյութեր:

Նախագծերը՝

Խոնարհված եկեղեցիներ

Ուսումնական գարուն՝ «Թալինյան գարուն»—Սասունցի Դավիթ էպոսի ասացողներ

Մենք ենք մեր բերդերը

Արդյունքում՝

  1. Քարտեզագրում
  2. Մեդիափաթեթ

 

Նախագծային ուսուցում /21-25/

21.03

  1. «Իմ շրջիկ գրադարանը»

Նպատակը՝

Ընթերցնության խրախուսում

Որպես մշակութա-տեղեկատվական միջավայր / գրողների, ստեղծագործությունների հայտնագործում/

Որպես ուղեցույց՝ տեղեկատվության աշխարհում չմոլորվելու համար

Մայրենիի ինքնակրթությունը, նրա զարգացումը ապահովում է գիրքը. գիրքը՝ որպես մշակույթ, որպես բանալի մշակութային աշխարհ մտնելու համար, գիրքը՝ որպես տեղեկատվության  աղբյուր և վերջապես, գիրքը՝ որպես լիարժեք քաղաքացի դրսևորվելու միջոց:

Սովորողը ընտրում է գիրք, կարդում/ ժամկետը՝ 2 շաբաթ/, որից հետո՝

  • Համառոտ ներկայացրու այն / մի քանի նախադասությամբ գրավոր պատմիր/:
  • Գովազդիր գիրքը:
  • Ի՞նչ կպատմեիր գրքի հեղինակի մասին:

Արդյունքում՝

Գրքերի ճամփորդությունը

22-23.03

2. Ուսումնա-ճանաչողական-հայրենագիտական նախագիծ

Արագածոտնի մարզ

hajt..—24.03

Ագարակի հնավայրը

Ագարակի բրոնզեդարյան հնատեղի

Ագարակի Սբ. Աստվածածին եկեղեցին

Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի

Ներքին Բազմաբերդում

Ներքին Բազմաբերդի եկեղեցիԿաքավաձոր, Բայսըզի Սբ. Աստվածածին եկեղեցի

Բայսըզ գյուղը

Առաջադրանքներ արշավից առաջ և հետո՝

google earth կամ ձեր իմացած քարտեզային ծրագրով քարտեզագրում ենք մեր ճանապարհը,ooo

  • համացանցից ծանոթանում մեր արշավային ուղղություններին,
  • «Թալինյան գարուն»—«Սասունցի Դավթի» հետքերով՝ ասացողներ
  • Արշավից հետո պատրաստում հաշվետու ֆոտոպատումներ և ֆիլմեր, ուսումնական նյութեր:

Նախագծերը՝

Խոնարհված եկեղեցիներ

Ուսումնական գարուն՝ «Թալինյան գարուն»

Մենք ենք մեր բերդերը

Արդյունքում՝

  1. Քարտեզագրում

3. «Սասունցի Դավիթ» էպոս —կարդում ենք, ընտրում ենք  հատվածներ, պատրաստում ուսումնական նյութեր, անգիր սովորում:

Յուրի Սահակյան

Հանդիպում` Յուրի Սահակյանի հետ.

Սցենար.

  • Այսօր այստեղ ենք հավաքվել ծանոթանալու Յուրի Սահակյանի հետ:
  • Մանկագիր, թարգմանիչ,
  • Շատ հեքիաթների, բանաստեղծությունների
  • Շուտասելուկների, սուտասելուկների, հանելուկների
  • Խաղիկներ-խաղալիքների հեղնակ
  • Ում շատերն են ճանաչում և ընթերցում:
  • Յուրի Սահակյան, մենք՝ Նոր դպրոցի սովորողներս, ձեր լավ ընթերցողն ենք:.
  • Քանի որ մեր կրթահամալիրում իրագործվում է մեդիա կրթություն, որոշեցինք հանդիպումն էլ կազմակերպել մեդիայով:
  • Մենք շատ բան ենք ուզում իմանալ ձեր մասին, նախ՝ ինչպե՞ս եք:
  • ——————————————————————-

Դուք՝ պարոն Սահակյան, մեզ համար առաջին հերթին մանկագիր եք. հետաքրքիր, ծիծաղելի, համով-հոտով են Ձեր բանաստեղծությունները:

Մենք քչփորել ենք Ձեր գրքերը՝ թե՛տպագիր, թե՛ էլեկտրոնային և մեր ընտրությամբ Ձեզ ենք ուզում ներկայացնել մի քանիսը.

————————————————————————————————————

Դուք միայն մանկագիր չեք, գրել եք մեծերի համար, բայց դա հետո: Հիմա մի հարց ենք ուզում Ձեզ ուղղել, պարոն Սահակյան. ինչո՞ւ մանկագիր, ինչու հենց երեխաների համար գրեցիք: Արդյո՞ք կա պատճառ, որ սկսեցիք գրել փոքրերի համար:

Կամ…Կա՞ դրդապատճառ կամ հատուկ ինչ-որ մեկի համար գրե՞լ եք…•———————————————————Պարոն Սահակյան, այստեղ հավաքվել են «Մխիթար սեբաստացի» կ/թ-ի Նոր դպրոցի 4-5-րդցիները: Մենք ծանոթ ենք նաև մեծերի համար գրված բանաստեղծություններին և ունենք մեր ընտրանին.

———————————————————

Պարոն Սահակյան, Դուք ծնվել եք 1937-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել եք գյուղի միջնակարգ դպրոցը։ Կպատմե՞ք որևէ հետաքրիր դեպք Ձեր դպրոցական կյանքից;

———————————————————

Շուտասելուկներ

Տեսնո՞ւմ եք ինչքան շուտասելուկներ գիտենք. Կարո՞ղ եք Դուք էլ ասել:

———————————————————

Ամենալավ ուղեկիցը

Գիրքն է

Ամենալավ խաղալիքը

Միտքն է

Ամենալավ բարեկամը

Կամքը

Ամենալավ օգնականը

Ջանքը:

Խաղով լիքը, խաղով լիքը

Խաղընկեր է խաղալիքը:

Շատերս ենք տխրում, ավա՜ղ,

Երբ ջարդվում է խաղալիքը:

Բայց երբ մի օր խաղալիք են

Դառնում խաղիկն ու տաղիկը,

Վստահ եղի՛ր, էլ մա՜հ չունի

Նման խաղիկ- խաղալիքը:

Իսկապես, եթե խաղալիքները կարող են մաշվել, ջարդվել, կորչել, ապա խաղիկները կարող են հարատևել տասնամյակներ, անգամ դարեր:

—————————————————————————————-

Մենք ուսումնասիրել ենք, կարդացել ենք ,Ռուս մանկագիրներ» ժոովածուն, որտեղ ամփոփված են ռուս մի խումբ մանկագիրների՝ Կորնեյ Չուկովսկուց ու Սամուել Մարշակից մինչև մեր օրերի սիրված հեղինակների ստեղծագործութուններ:

——————————————————————————————————

Հանելուկներ. եկեք գուշակենք.

—————————————————————————————————————

Իսկ Ձեր «Արտուտիկ, նախշուն տոտիկ» ժողովածուն մեր՝ «Մխիթար Սեբաստացի կ/թ-ի , հատկապես նախադպրոցական և կրտսեր դպրոցի սաների ամենա./.., ամենասիրելի գիրքն է:

Մենք անգիր գիտենք գրքի բոլոր բանաստեղծությունները

2 տարեկանից սկսած՝ փոքրիկները արտասանում և երգում են Ձեր հավաքած գործերը:

***

Կը˜ռ, կը˜ռ, կռկռան,

Կռունկները հա թռան.

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան:

***

Փիսոն, իսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախավ Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին` ոչ:

Փիսոն գնաց գողեգող,

Փորը` դատարկ, սիրտը` դող,

Դունչը մեկնեց կովկիթին,

Շերեփն իջավ ճակատին:

***

Հարի΄, հարի΄, խնոցի`,

Մեջդ բարի, խնոցի΄,

Ունկդ բարակ, խնոցի΄,

Մեջդ կարագ, խնոցի΄:

***

Ճոր պար, ճոր պար,

Ոսկե գնդին բարեար,

Մե΄ծ պապ, արի, գողտուկ տար,

Պզտիկ է, չէ΄, չե΄նք տա,

Մեծանա, նոր արի տար:

Ճոր անենք, ճորպար անենք,

Ոսկե գնդին բար անենք,

Կապան կտրենք, շոր կարենք,

Զատիկը գա, նոր շոր կարնք,

Թե որ մաշվեց, մեկն ենք կարենք:

***

Արտւտի΄կ,

Նախշուն տոտի΄կ,

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարր,

Ոտեն կուտիկ,

Կըծըլվլան

Կըլթիկ-կըլթիկ:

***

Արագի΄լ, բարով եկար,

Հա˜յ, արագիլ, բարով եկար,

Դու մեզ գարնան նշան բերիր,

Մեր սրըերը ուրախ արիր:

 

Արագի΄լ, երբ գնացիր,

Դու մեզանից երբ գնացիր,

Հա˜ փչեցին բուք ու բորան,

Ծաղիկները ամեն տարան:

Արագի΄լ, բարո΄վ եկար,

Հա˜յ, արագիլ, բարով եկար,

Բունդ շինիր դու մեր ծառին,

Մեզ մոտ մնա ամբողջ տարին:

***

Բութ մատն ասաց` եկա˜ն, եկա˜ն:

Ցուցամատն ասաց` ավքե՞ր  եկան:

Միջնամատն ասաց` գայլե˜րն եկան:

Մատնեմատն ասաց` դե շու΄տ, դե շու΄տ, ելեք փախչենք:

Ճկույթն ասաց` ճստլի˜կ եմ, պստլի˜կ եմ,

Ոտքր չունեմ,

Թևեր չունեմ,

Ինչպե՞ս փախչեմ…

Բութ մատն ասաց` մենք չենք փախչի,

Գայլերի դեմ չենք նահանջի:

Ուս-ուսի տանք,

Դառնաք բռունցք,

Ջարդենք նրանք քիթ ու մռութ:

***

Արև΄, արև΄, ե΄կ, ե΄կ,

Զիզի քարին վեր եկ,

Սև-սև ամպե΄ր, հեռացե΄ք,

Արևին ճամփա տվեք:

 

Թող ելնի ու գա մզ մոտ,

Նրա լյուսին ենք կարոտ.

Կարմի΄ր արև, ե΄կ, ե΄կ,

Նախշուն քարին վեր եկ:

Արևն հաղթեց ամպերին,

Շողքը գցեց սարերին,

Զիզի քաիը տե΄ս, տե΄ս,

Պսպղում է ոսկու պես:

 

Սիրու΄ն արև, միշտ եկ,

Զիզի քարին վեր եկ:

***

Ծիտը ծառին ծլվլում է.

-Ծի˜վ, ծի˜վ, ծի˜վ…

 

Բազն գլխին պտտվում է.

-Վու˜յ, վու˜յ, վու˜յ…

Բազեն, թը˜ռռ, բազե΄, թը˜ռռ,

-Հա˜յ, հա˜յ, հա˜յ…

Բազեն թռավ, բազեն փախավ,

Ի˜նչ լավ եղավ.

-Հե-հե-հե˜…

 

Ծիտիկ-միտիկ, պիծիկ-միծիկ,

Պըտպըտուրիկ, չըլպըտուրիկ,

Դու լավ պրծար չար բազեի

Սուր ճանկերից, հա˜-հա˜-հա˜…

***

Արև΄, արև΄, արի դուրս,

Քեզ բերել ենք աչքի լույս,

Քու քույրիկը` Լուսնակն,

Բերց չամիչ մեկ աման,

Ամպը եկավ մութ արավ,

Զամիչբ աչքերս կորավ.

Բա΄ց երեսդմ արեգա΄կ

Մեկ բուռ չամիչ քեզ կուտանք…

Օ˜խ, արևին խաբեցինք,

Ամպի տակեն հանեցինք:

***

Նուրին, Նուրին եկել է,

Շալե շապիկ հագել է,

Արծաթ գոտիկ կապել է,

Մեր Նուրիի փայլ տվեք,

Ուտենք, խմենք, քեֆ անենք:

Անձրև΄, անձրև΄, ցած արի,

Բուսցրու ցորեն ու գարի:

***

-Գնացեք, տեսեք` ո՞վ ա կերել թուփը:

Գնացինք, տեսանք` էծն ա կերել թուփը:

Էծն ու թուփը

Ձեզ Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ:

<<Լորիկ>>

***

Աղվեսն եկավ լանճիկ-լանճիկ,

Ոտեր ուներ կարճիկ, կարճի,

Շատ կսիրեր հավի քարաճիկ,

Վու˜յ, վու˜յ:

Աղվեսը պառկեց արտի տակին,

Աչքերը ձքեց չալ հավ ձագին,

Նետով կտամ աչքի տակին,

Որ մոտ չգա նա մեր բակին,

Վու˜յ, վու˜յ:

***

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքվ թռավ կանար սարե,

Կանաչ արեն` արի ծերեն

Բարև բերավ ծաղիկներեն,

Սիրունի˜կ, սիրունի˜կ,

Նախշու΄ն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով,

Շուշան, նարգիզ, նունուֆարով,

Քո տեղ լցված ցող ու շաով,

Քնս-կելնես երգ ու տաղով.

Սիրունի˜կ, սիրունի˜կ,

Նախշու΄ն կաքավիկ:

Քո թև փափուկ ու խատուտիկ,

Պստիկ, կարմիր տոտիկ,

Կարմիր-կարմիր տոտիկնրով,

Կշորորաս ճուտիկներով.

Սիրունի˜կ, սիրունի˜կ,

Նախշու΄ն կաքավիկ:

Երբ կկանգնես մամուռ քարին,

Սաղմս կասես ծաղիկներին,

Սարեր, ձորեր զվարթ կանես,

Դարդի ծովեն սիրտս կհանես.

Սիրունի˜կ, սիրունի˜կ,

Նախշու΄ն կաքավիկ:

Ձեր ստեղծագործությունների հիման վրա գրվել են երգեր «Արփա Սևան», «Այլ աչեր», «Շարունակիր ժպտալ» և մանկական շատ երգեր: Ամբողջ այս հանդիպման ամանակ հնչում էին Ձեր երգերը: Ի դեպ՝ մեր տատիկներն ու պապիկները երգում են դրանք, դե՛, իհարկե, մենք էլ գիտենք:

Հարցեր՝

 

Յուրի Սահակյան

Ամանորը Աշտարակում

  1. «Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանակում ճամփորդություն դեպի Աշտարակ /19.12.2015/

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Նպատակը՝

Ինչպե՞ս են աշտարակցիները անցկացնում ձմեռը (կլիման, կենցաղը, ձմեռային պահուստը) և ինչպե՞ս են պատրաստվում դիմավորելու Ամանորը (ծանոթանում ենք հայկական ամանորյա ավանդույթներին, սովորույթներին, ուտեստներին, խաղերին, գուշակություններին և այլն)

Խնդիրները՝

Հետազոտելու, ուսումնասիրելու հմտությունների կարողությունների ձևավորում և զարգացում, համագործակցային կարողությունների ձևավորում, ինքնուրույնության ձևավորում, մեդիահմտությունների զարգացում, բանահավաքություն:

Գործունեությունը՝

  • Այցելություններ մի քանի տներ, որտեղ հայկական կոլորիտում փորձելու ենք նշել հայկական ամանորը (ծես, ուտեստներ, խաղեր, գուշակություններ):

Արդյունքում՝

Ծեսի լուսաբանում, նկարահանում, ուսումնական փաթեթի ստեղծում:

Նախագծի ամփոփում՝

Նոյեմբեր ամսվա անելիքներ

Վիլյամ Սարոյան 

<<Առաջին օրը դպրոցում>>, <<Վիրավոր առյուծն ու կրիան>>, <<Ծիրանի ծառ>>  ընթերցարան 4, կենսագրական պատումներ

<<Յուլիսիս >>, <<Հոմեր >>, <<Ճառ մարդկային քթի մասին >>  ընթերցարան  5, կենսագրական պատումներ

Վ. Սարոյան, մեդիափաթեթ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Ես գիտեմ` որն է ճշմարտությունը, բայց ավելի լավ բան եմ փնտրում

Արդյունքում՝

Մխիթար Սեբաստացի

Սեբաստացու օրեր

200px-MsebastaciՍեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Տևողությունը՝ նոյեմբերի 13-21-ը

4-5րդ դասարան

Նպատակը՝

  • Ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրները՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների ձեռքբերում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Մեկնարկային մեդիափաթեթ

Աշխատանքային  ուղղությունները՝

Տարածել տոնի մասին, հրավիրել, ներկայացնել

Սեբաստացու օրերը ներկայացնել mskh.am-ում

Ընդունել  հյուրերին, լրագրողներին, ուղեկցել նրանց

Ստեղծել հարցազրույց, ռեպորտաժ, հարցում, ֆոտոշար, վերլուծություն և այլն

Վերջնական տեսքի բերել աշխատանքները և ներկայացնել նախագծի ամփոփումը

՝Բովանդակությունը՝

«Ո՞վ է Սեբաստացին»

« Ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Սեբաստացու անունով»

«Կրթահամալիրի ստեղծման պատմությունը»

«Կրթահամալիրի քարտեզը»-կազմում են սովորողներ / դասարանական նախագծեր /

«Կրթահամալիրը՝ մեծ ընտանիք»-շրջայց կրթահամալիրի դպրոցներով

«Ինչո՞ւ ենք մենք կոչվում սեբաստացիներ» Դասարանական հարցազրույց:

«Ի՞նչ պատգամ են մեզ փոխանցում մխիթարյանները»

 

Արդյունքում՝

Տոն՝ տոնի մեջ-թթուդրիկ, հարիսայի ծես ներկայացում՝ դասարանական, անհատական, ֆոտոպատումների, ռեպորտաժների, պատումների միջոցով

Տնային առաջադրանք— Ընտանեկան նախագծեր

«Սեբաստացիներն իմ ընտանիքում»

Ներկայացնել ընտանիքի անդամներին, պատմել նրանց գործունեության մասին

«Ինչո՞վ է տարբերվում իմ դպրոցը՝ ծնողներիս, տատիկ, պապիկիս դպրոցներից, իմ ուսուցիչները՝ նրանց ուսուցիչներից»

Հարցազրույց վարել ընտանիքի անդամների, բակի ընկերների, ծանոթների հետ

Կրթահամալիրի հոմանիշները, հականիշները, որակներն ու հրաշալիքները

Սովորում ենք մեր կրթահամալիրի հիմնը. ,,Անդաստան,, :

Քայլերը

Սովորողները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի և յուրաքանչյուր խումբ վերլուծում է բանաստեղծության տրված հատվածը, բառարանի կամ ընկերների օգնությամբ փորձում բացատրել անհասկանալի բառերը:

Յուրաքանչյուր խումբ անգիր սովորում և ներկայացնում է բանաստեղծության՝ իրեն հանձնարարված հատվածը: Ներկայացման ձևը որոշում են սովորողները:

Բանաստեղծության հատվածը անգիր արտասանելուց հետո, կարդում են խմբային վերլուծությունները, ներկայացնում և բացատրում են անծանոթ բառերը:

Աշխատանքը ամփոփում ենք միասնական ասմունքով, որը տեսագրվում կամ ձայնագրվում է

Աղյուրը՝ Արմինե Աբրահամյանի

Դաս 1-ին՝  Մխիթար Սեբաստացի

Արդյունքում՝

  1. «Սեբաստացիներն իմ ընտանիքում»—Գարիկ Բարխուդարյան
  2. Մեր գրադարանում—Նոր ռադիո
  3. Մեր գրադարանը կրում է Տիգրան Հայրապետյանի անունը—Նոր ռադիո
  4. Ավագ դպրոցում-5-2 դաս.
  5. 5-1 դասարանում գործող կանոնները—Արամ Պետրոսյան
  6. Մեր տան սեբաստացիները—Գոհար Արղության
  7. Մեր ընտանիքի սեբաստացիները—Մարիամ Հովհաննիսյան
  8. Հարցազրույց—Արթենի Ջանիկյան
  9. Մեր ընտանիքի սեբաստացին—Սվետլան Մելքումյան
  10. Իմ ընտանիքի սեբաստացիները—Լիլիթ Գևորգյան
  11. Ես ճանաչում եմ Մխիթար Սեբաստացուն— Սվետլանա Մելքումյան
  12. Կանոններ թե՛ միաբանությունում, թե՛ մեր դասարանում—Զավեն Խանբաբյան
  13. Հարցազրույց հայրիկիս հետ-Լևոն Ղալամքարյան
  14. Չկարդացողը կփոշմանի—Արամ Պետրոսյան
  15. Սեբաստացին, այդ վիրուսը— Մամիկոն Ղազարյան
  16. Մեր տան սեբաստացիները-Գայանե Համբարձումյան
  17. Իմ դպրոցը—Արման Ներսիսյան
  18. Հայրիկս է պատմում—Հրաչ Ղալամքարյան
  19. Ես սեբաստացի եմ—Նարե Խաչատրյան
  20. Ես սեբաստացի եմ—Յանա Նահապետյան
  21. Սեբաստացի ընտանիքս—Առնո Բարզեգար-Նազարի
  22. Ես սեբաստացի եմ, որովհետև…Մարտին Աթոյան
  23. Իմ ընտանիքի սեբաստացիները—Անի Արղության
  24. Արդյոք ճանաչում ենք Մխիթար Սեբաստացուն—Ռուզան Մինասյան
  25. Իմ տան սեբաստացին—Մերի Թոռունյան
  26. Մխիթար Սեբաստացին—Մերի Թոռունյան
  27. Մեր տան սեբաստացիները-Անի Մամիկոնյան
  28. Սեբաստացին մեր ընտանիքում—Համբարձում Մանջոյան
  29. Մխիթար Սեբաստացի—Տիգրան Արզումանյան
  30. Մեր դասարանի կանոնները—Ալինա Արզումանյան
  31. Իմ դպրոցը—Րաֆֆի Մուրադյան
  32. Մեր տան սեբաստացիները—Շուշան Փաշինյան
  33. Ճանաչում են Մխիթար Սեբաստացուն—Շուշան Փաշինյան
  34. Սեբաստացիների տոհմածառ—Շուշան Փաշինյան
  35. Իմ դպրոցը—Մարգարիտ Պետրոսյան
  36. Արդյոք ճանաչում ենք Մխիթար Սեբաստացուն-Դավիթ Պողոսյան

Աշուն է, աշուն

  1. Աշուն է…—Կարինե Գոմցյան
  2. Աշուն—Աննա Կոստանյան
  3. Աշունը Բյուրականում—Գևորգ Տեր-Թորոսյան32
  4. Իմ տեսած աշունը—Անի Մամիկոնյան
  5. Աշուն—Էլեն Կարապետյան
  6. Բյուրականի աշունը—Արամ Պետրոսյան
  7. Աշնանային պատկերներ—Մուշեղ Պապիկյան
  8. Իմ աշունը—Գոհար Արղության
  9. Աշուն—Մարգարիտ Պետրոսյան
  10. Ուսումնական աշուն—Սվետլանա Մելքումյան
  11. Իմ սիրելի աշունը—Լիլի Ավագյան
  12. Աշուն—Արթենի Ջանիկյան
  13. Աշուն—Յանա Նահապետյան
  14. Աշուն—Նարեկ Արշակյան
  15. Իմ աշունը—Համբարձում Մանջոյան
  16. Երևանյան աշուն—Էդգար Սարգսյան
  17. Ծաղկաձորի աշուն—Զավեն Խանբաբյան
  18. Աշուն—Գևորգ Հովհաննիսյան
  19. Աշուն—Արթուր Կոստանյան
  20. Աշուն—Սամվել Մազմանյան
  21. Աշունը մեր գյուղում—Ալինա Արզումանյան
  22. Աշունը մեր բակում—Գայանե Համբարձումյան
  23. Աշուն—Արամ Պետրոսյան

Բյուրականի ճամբարում՝ մեդիափաթեթ

Եռօրյա ճամբար Բյուրականում: Մինչ ճամբար հասնելը եղանք Քասախի կիրճում, այցելեցինք Աշտարակի Սբ. Սարգիս, Կարմրավոր եկեղեցիներ: Եղանք Անտառուտ գյուղի դպրոցում, ծանոթացանք, հրավիրեցինք մեր դպրոց,  անցկացրեցինք աշնանային պլեներ, ընթերցանության ֆլեշմոբ, քայլարշավ դեպի Ամբերդ,  անտառում՝ փայտահավաք, մրգահավաք, սերմնահավաք, սպորտային խաղեր, այցելություն Աստղադիտարան, ճամփորդություն դեպի Դղեր, Արշակունիների դամբարանադաշտ

  1. Ճամբարային օրագիր—Մերի Թոռունյան, Սվետլանա Մելքումյան-5-1 դաս.
  2. Ճամբարում—Աննա Կոստանյան-5-2 դաս.
  3. Իմ ճամփորդությունը—Ռուբեն Մովսիսյան, 4-2 դաս.
  4. Եռօրյա ճամբար ընկեր Անահիտի և ընկեր Հարությունյանի հետ—Սվետլանա Մելքումյան-5-1 դաս.Изображение 1322
  5. Ճամբար՝ Բյուրականում—Սվետլանա Մելքումյան, Մերի Թոռունյան, Շուշանիկ Փաշինյան, Մարի Առաքելյան
  6. Աշնանային ներկապնակ
  7. Մեր ճամբարային առօրյան
  8. Պատմում եմ ես—Գևորգ Տեր-Թորոսյան-4-1 դաս.
  9. Սկսեցինք մեր ճամփորդությունը—Էրիկ Սուքիասյան-5-1 դաս.
  10. Մեր ճամբարը—Արտաշես, Սարգիս, Արթուր—5-1 դաս.
  11. Աշունը Բյուրականում—Գևորգ Տեր-Թորոսյան
  12. Եռօրյա ճամբար—Արամ Պետրոսյան
  13. Տպավորիչ եռօրյա ճամփորդություն—Նարեկ Արշակյան
  14. Երեք տպավորիչ օր աշնանային Բյուրականում—Առնո
  15. Բյուրական—Մառա Մկրտչյան
  16. Ճամբար Բյուրականում—Շուշանիկ Փաշինյան
  17. Բյուրականում—Հայկ Արշակյան