Եղիշե Չարենցը Բանգլադեշում

Advertisements

Քարե կազմով Եղիշե Չարենցի գիրքը

Վայրի խնձորենին

Անտառում ապրում էր վայրի խնձորենին: Մի փոքրիկ տղա ամեն օր գալիս էր խնձորենու մոտ, թափված տերևներից պսակ հյուսում, դնում էր գլխին և իրեն պատկերացնումանտառի թագավոր: Տղան խնձոր էր ուտում, կախվում ծառի ճյուղերից և լավ ժամանակ անցկացնում: Անցավ ժամանակ, տղան մեծացավ և սկսեց ուշ-ուշ անտառ գնալ: Մի օր նա գալիս է խնձորենու մոտ: -Արի՛, փոքրիկ, արի՛ կախվիր իմ ճյուղերից, խաղա ինձ հետ: -Ես արդեն մեծ եմ, որ ծառ բարձրանամ: Ես ուզում եմ այլ զվարճանքներ, բայց դրանց համար գումար է պետք: Դու ինձ գումար կարո՞ղ ես տալ: -Ուրախ կլինեի, բայց ես գումար չունեմ: Ես միայն տերև ու միրգ ունեմ: Վերցրու իմ խնձորները, վաճառիր դրանք քաղաքում և դրամ կունենաս: Տղան այդպես էլ վարվում է: Անցավ ժամանակ, խնձորենին կրկին տխրեց: Եվ երբ մի օր տղան եկավ, նա ուրախությունից դողաց. -Արի՛, փոքրիկ, արի՛ խաղա ինձ հետ: -Ես շատ խնդիրներ ունեմ, չեմ կարող դրանք թողնել և խաղալ: Ես ուզում եմ ամուսնանալ, երեխաներ ունենալ: Իսկ դրա համար ինձ տուն է պետք: Մի՞թե դու կարող ես ինձ տուն տալ: -Ուրախ կլինեի, բայց ես տուն չունեմ. անտառն է իմ տունը: Բայց ես ունեմ ճյուղեր. դու կարող ես կտրել դրանք և քեզ համար տուն կառուցել: Տղան այդպես էլ վարվում է: Անցավ ժամանակ. տղան կրկին չէր գալիս: Բայց երբ եկավ, ուրախությունից քիչ էր մնում խնձորենու լեզուն կապ ընկեր. -Արի՛, փոքրիկ, արի՛ խաղա ինձ հետ: -Ես շատ ծեր եմ և տխուր: Ես ուզում էի նավակ պատրաստել և ճամփորդել, բայց որտեղից վերցնեմ այն: -Կտրի՛ր ինձ, նավ պատրաստի՛ր և կկարողանաս ճամփորդել: Տղան այդպես էլ վարվում է: Թեև դժվար է հավատալ, բայց ծառը երջանիկ էր: Որոշ ժամանակ անց տղան կրկին եկավ խնձորենու մոտ: -Ների՛ր փոքրիկ, բայց ես այլևս քեզ ոչ մի բանով օգտակար լինել չեմ կարող: Ես ոչինչ չունեմ: Չէ՞ որ ես հիմա միայն փոքր կոճղ եմ: -Ինձ ոչինչ պետք չէ: Այնքան եմ հոգնել, հանգստանալ եմ ուզում: -Նստի՛ր կոճղիս և հանգստացիր: Տղան այդպես էլ վարվեց: Խնձորենին երջանիկ էր:  Հեղինակ՝ Սիլվերսթեյն Շել Հարցեր՝

  1. Ի՞նչ արեց ծառը տղային օգնելու համար. առանձին նախադասություններով գրի՛ր:
  2. Բնութագրի՛ր ծառին:
  3. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Ծանոթ, հայտնի, համեղ, երջանիկ, լավատես, ծեր, տխուր:

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ ծեր, ճամփորդել, պատրաստել, կրկին:
  2. Տեքստից դուրս գրի՛ր երկու հրամայական նախադասություն:
  3. Շարունակի՛ր՝ ըստ օրինակի՝

Խնձոր-խնձորենի, տանձ-…, նուշ-…, ծիրան-…, կեռաս-…: Ի՞նչ ածանց ավելացրիր:

  1. Բացատրի՛ր հետևյալ դարձվածքը՝ լեզուն կապ ընկնել, և կազմի՛ր նախադասություն:
  2. Կազմի՛ր նախադասություն՝ չխախտելով բառերի դասավորությունը:

Շատ, ծանր, էր, նա, վիճակ, միայն, ինքը, աշխատել, ամբողջ, ընտանիք, նա, ձեռք, էր, նայել:

Արմեն Դավթյան եւ Ժողովրդական երգիչ նախագիծ Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի