Լեոնիդ Ենգիբարյան

Ցլամարտիկը

Աղջիկը սիրում էր տղային։ Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։ Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։ Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։ Նա չէր կարողանում սպանել։ Եվ հենց դրա համար աղջիկը սիրում էր տղային։

Լեոնիդ Ենգիբարով

ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Էg

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Լեոնիդ Ենգիբարյան

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Պատմիր:
  • Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:
  • Բնութագրիր Մեծ գետին:
  • Ով է արժանանում պարգևների և պատիվների:
  • Վերնագիրը բացատրիր:
  • Ընդգծված նախադասության մեջ հեղինակի խոսքը գրիր՝ ա. ուրիշի ուղղակի խոսքից առաջ, բ. ուրիշի ուղղակի խոսքից հետո:
  • Դուրս գրիր բառակապակցությունները. կարմիր գույնով ներկիր գոյականները, իսկ կապույտ գույնով՝ ածականները:

ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ

Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք, չէ՞ որ  ամեն  մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:

Խնայեք իրար, մարդիկ…

ԼեոնիդԵնգիբարյան

Advertisements

Ցլամարտիկը

Աղջիկը սիրում էր տղային։ Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։ Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։ Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։ Նա չէր կարողանում սպանել։ Եվ հենց դրա համար աղջիկը սիրում էր տղային։

 Լեոնիդ Ենգիբարով

ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև:

-Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…

-Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ  թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.

-Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Լեոնիդ Ենգիբարյան

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Պատմիր:
  • Ինչպիսին էր գետակը.պատճառաբանիր պատասխանդ:
  • Բնութագրիր Մեծ գետին:
  • Ով է արժանանում պարգևների և պատիվների:
  • Վերնագիրը բացատրիր:
  • Ընդգծված նախադասության մեջ հեղինակի խոսքը գրիր՝ ա. ուրիշի ուղղակի խոսքից առաջ, բ. ուրիշի ուղղակի խոսքից հետո:
  • Դուրս գրիր բառակապակցությունները. կարմիր գույնով ներկիր գոյականները, իսկ կապույտ գույնով՝ ածականները:

ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ

Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:

Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք, չէ՞ որ  ամեն  մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:

Խնայեք իրար, մարդիկ…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր խնայել բառը:
  2. Ո՞ր իմաստով է օգտագործված տեքստում այս բառը:
  3. Ո՞վ է Մոցարտը; Պատմիր նրա մասին:

Լեոնիդ Ենգիբարյան