Սբ. Հովհաննես եկեղեցի

Advertisements

Ուսումնական նախագծի ամփոփում

«Համո Սահյան»

Հաշվետվություն

Ներկայացնում եմ 2012թ. աշնանային բաց հավաքին ներկայացրած Համո Սահյան ուսումնական նախագծիհաշվետվությունը։ Նախագծի նպատակն էր Համո Սահյան մեծ գրողի գնահատումն ու արժևորումը, արդյունքում պիտի ունենայինք մեդիափաթեթ,  ճանաչեինք նրա գյուղը` իր պատմամշակութային հուշարձաններով, ապրելակերպով ու բարբառով: Ավելի հասակալի լինելու համար սկսեմ նրանից, թե ինչ է մեդիափաթեթը: Դա հեղինակին վերաբերող   նյութերի (գիտական, վարկածային, հետաքրքրաշարժ), տեսանյութերի, ֆիլմերի,  նրա ստեղծագործություններով պատրաստված ուսումնական նյութերի էլեկտրոնային ժողովածու է: Մեդիափաթեթը սովորողի և ուսուցչի ծրագրային համաձայնեցված աշխատանքի հաշվետվություն է: Իսկ հիմա` ինչի համար է փաթեթը, ում է ուղղված այն:  Փաթեթի ստեղծումը ուսուցման մի ձև է, որի ընթացքում դյուրին են  լուծվում  մայրենիի ուսուցման առջև կանգնած շատ ու շատ խնդիրներ: Այն ուսումնական գործունեության մի մեծ առարկա է, որն իր մեջ ներառում է ոչ միայն մայրենին, այլև պատմություն, հայրենագիտություն, աշխարհագրություն, բնագիտություն: Փաթեթը նախ` ստեղծողի համար է, որպես իր ուսումնական հետազոտական-ստեղծագործական աշխատանքի արդյունք, որպես հաշվետվություն, հետո` բոլոր նրանց, ում հետաքրքրում է տվյալ հեղինակը:

Ապրիլի 14-ին` Համո Սահյանի ծննդյան օրը,  այցելեցինք  Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` մեծ բանաստեղծին շնորհավորելու և մեր երախտիքը հայտնելու համար: Հանդիպում ունեցանք նրա քույրերի, տղայի` Նաիրի Սահյանի հետ, հարցազրույցներ վարեցինք նրանց հետ և նրանց միջոցով ավելի մոտիկից ճանաչեցինք Նրան,  ավելի սիրեցինք և գնահատեցինք: Հետաքրքիր տեղեկություններ մեզ հաղորդեց նաև Շչորս Դավթյանը: Ներկա էին նաև գրողներ, նկարիչներ, լրագրողներ և տարբեր հեռուստաընկերություններից։ Հայտնվեցինք  Հանրայինի /Հ1/ եթերում։

Շատ մանրամասն լուսաբանեցինք մեր այցը մեր կայքում`

Եղանք Կասյան 3 հասցեում գտնվող  շենքի մոտ, որտեղ երկար տարիներ ապրել էր բանաստեղծը։ Արտասանում էինք ամբողջ ճանապարհին` Քեզ մոտ ենք գալիս, Համո Սահյան։  Շենքի մոտ անցկացրեցինք լրագրողական ուսումնասիրություն` արտասանո՞ւմ ենք արդյոք Հ. Սահյան:  Հարցախեղդ անելով անցնող-դարձողներին`  ոչ միայն ուզում էինք պարզել` արդյո՞ք հիշում են նրա ծննդյան օրը և գիտեն, որ հենց այդ շենքում է ապրել գրողը, այլև ուզում էինք արթուն պահել մեծ բանաստեղծի անունը և նրա ստեղծական տաղանդը, նրա թողած գրական ժառանգությունը: Տեսեք`  Համո Սահյանի դիմաքանդակի մոտ։

Ուսումնական նյութեր (մեդիափաթեթ)

Ուսումնական փաթեթը ստեղծվել է ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանքները` թե´ անհատական են, թե´ խմբային: Սովորողներն իրենք են ընտրել բանաստեղծությունները,  որոնք ներկայացվել  են դասի ժամանակ, դասից դուրս, հեռավար: Անպայման դրանք ընթերցվել են, քննարկվել և ընտրվել: Հաշվի է առնվել նյութի մատչելիությունը, պատկերների առատությունը, բազմազանությունը: Հետո բանաստեղծությունների մոտիվներով լուսանկարներ ու ֆոտոֆիլմեր են պատրաստվել: Մոնտաժային տարբեր ծրագրերի (Vegas, Movie maker, Wondershare Video Editor, Abobe audition) կիրառմամբ ստեղծվել են ուսումնական ֆիլմեր: Պատրաստված նյութերի որակը ուղիղ համեմատական է եղել սովորողների կարողություններին: Բայց պետք է ասել, որ սովորողներն ամեն նախագծից ու պատրաստված նյութից հետո զգալիորեն աճել են: Ամեն հաջորդ անգամ նոր բան են մտցրել իրենց նյութերի մեջ՝ ծրագրի մի նոր էֆեկտ, մի նոր գործիք: Սեպտեմբերին ու տարեվերջին պատրաստված նյութերի մեջ լուրջ տարբերություն կա. նկատելի է հմտությունների աճը:

Բացի այդ, նախագիծը նաև թիմային աշխատանք է եղել: Աշխատանքի ընթացքում մեկը մյուսին օգնել է, խորհուրդ տվել, օգնել ձայնագրություն կամ մոնտաժ անելիս: Համատեղ աշխատանքը սովորողներին օգնել է մտերմանալ իրար հետ, երբեմն վիճել, հետո՝ հաշտվել: Կարճ ասած՝ ճանաչել իրար: Մարդկային գործոնն իր դրական ազդեցությունն է ունեցել նախագծի վրա:

Նյութերի որակի վրա իրենց ազդեցությունն են թողել լրագրության դասաժամերը: Զգացվում է, որ հարցադրումներում նրանք ավելի շատ են կիրառում լրագրողական հմտությունները՝ հարցերը ձևակերպելու, ձայնագրություններ անելու ժամանակ: Ընկեր  Նոյեմիի հետ  նրանք սովորել են մոնտաժային ծրագրեր, հատկապես՝ ձայնային մոտնաժի, լրագրողի վարվելաձև՝ պահվածք ու խոսելաձև:

Նյութերը հրապարակվել են սովորողների բլոգներում, Նոր դպրոցի ենթակայքում։ Ուսուցչի բլոգում այդ ամենը հավաքվել է, դարձել է մի փաթեթ-ժողովածու։

Համացանցի միջոցով սովորողները տեղեկություններ են հավաքել գրողի մասին, կենսագրական տվյալներ, լուսանկարներ: Անգամ բանաստեղծություններն են այնտեղից տեղադրել իրենց բլոգներում: Համացանցն օգնել է նաև երաժշտություններ գտնելու և դրանցով տեսանյութերը ձևավորելու համար:

Հայաստան ասելիսՀայաստան ասելիսՀայաստան ասելիս,  Հայաստան ասելիս

Համո Սահյան

Համո Սահյան,  Հայաստան ասելիս,  Ես կուզեի,  Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել էԱնունդ տալիս

ՄայրամուտՄայրամուտՄայրամուտ

ԱնձրևԱնձրևԱնձրև

Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ

Ամպրոպից հետո

Հայրենագիտական ճամփորդություն դեպի ՍիսիանԼոր գյուղ

Ինչպես բոլոր ճամփորդությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ գծեցինք երթուղին: Հաշվի առնելով այն, որ մեր կրթահամալիրում մեր բոլոր ճամփորդությունները կրում են հայրենագիտական բնույթ, ինչը նշանակում է՝ շատ բան տեսնել, ճանաչել, իմանալ ու պահպանել, որոշեցինք երթուղին հարստացնել հնարավորինս  շատ պատմամշակութային կանգառներով: Google map, google earth ծրագրերի միջոցով գտանք Երևան- Լոր ավտոճանապարհային ուղին, մանրամասն ուսումնասիրեցինք (հեռավորությունը, ժամանակը և ճանապարհագծի շրջակա պատմական արժեքավոր վայրերը): Կանգառների համար խորհրդակցեցինք ընկեր Իվետայի հետ (Սբ. Տրդատ եկեղեցու մասին նա հուշեց): Գտանք Լոր գյուղի դպրոցի տնօրեն տիկին Լիանայի հեռախոսահամարը, ում հետ էլ վերջնական տեսքի բերեցինք մեր երթուղին, նախագիծը: Հասնել Սիսիան, Լոր, և չտեսնել Զորաց քարերը, Գորիսը, Կյորեսը, Ակսել Բակունցի տուն-թանգարանը, այն էլ այն դեպքում, երբ Լորի դպրոցը կրում է Բակունցի անունը, այնտեղ աշխատել է մեծ գրողը, ում մասին էլ շատ ու շատ բաներ պատմեցին: Կարևորում ենք տեսնելը, լսելը, իմանալն ու ճանաչելը. շոշափել հողդ, որտեղ դու ապրում ես, հայրենիքդ, ուր ապրել են  պապերդ, ուր ստեղծագործել են հանճարները, շփվել մարդկանց հետ, ճանաչել այսօրվա լորեցուն, կիսել նրանց հետ ձեռքբերումներն ու հոգսերը, վայելել իմացումի հրճվանքը: Ապրեցինք երեխաների տներում, լսեցինք նրանց բարբառը, այցելեցինք գյուղի դպրոց, շրջեցինք դպրոցով, ասմունքեցինք Սահյան, կապեր ստեղծեցինք գյուղի դպրոցի հետ: Սրտաբաց գյուղ էր՝ իր հողը սիրող, իր աշխատանքով ապրող, հյուրասեր գյուղացիներով: Ակնակալում ենք լորեցիներին հյուրընկալել մեր կրթահամալիրում և «Համո Սահյան» նախագծով երկարատև համատեղ աշխատանք անենք՝ հաշվի առնելով, որ մյուս տարի Համո Սահյանի 100-ամյակն է: Ինչո՞ւ չէ՝  Լորում նաև կրթական փոխանակումների մասին խոսեցինք: Նախագծել եմ ամառային ուսումնահետազոտական ճամբար Լոր գյուղում:

Երևան-Սիսիան ավտոճանապարհային երթուղու քարտեզագրում` նշելով կանգառները, կարող եք տեսնել «Համո Սահյանին ընդառաջ» նյութում։ Հետո`

  • «Դեպի Լոր» շարքը (123, 4),
  • Զորաց քարեր (12),
  • Կյորես,
  • Լորի դպրոցը (123),
  • Լորը (12),
  • Գյուղի պատմաճարտարապետական հուշարձանները (Լորի եկեղեցիները),
  • ԱկսելԲակունցը (12)
  • Լորում (12),
  • Լորի տնտեսությունը (12)
  • Համո Սահյանը լորեցիների հուշերում (1234),
  • Լորի բարբառը (12),
  • Բարձունքի հաղթահարում` Յուղ սար (1234-Հ2

Ի՞նչ տվեց նախագիծը

Ամփոփում

  • 5-6-րդցին տեսավ Համո Սահյանին`որպես գրող, որպես լորեցի, որպես մարդ` հայրենակիցների հուշերում, տեսավ ու լսեց, գնահատեց ու արժևորեց։
  • Տեսավ նրա ծննդավայրը, ճանաչեց ու սիրեց իր հայրենիքը:
  • Ձեռք բերեց ընկերներ( դպրոցական, ավագ)։
  • Ավելի լավ տիրապետեց ՏՀՏ-ներին` կիրառելով հմտություններ ու կարողություններ։
  • Ընթերցեց բանաստեղծություններ, գրողի մասին, ճանաչեց բանաստեղծ Համո Սահյանին:

Տերևաթափ

Բառաչը

Հրաշք լիներ

Ինչ անեմ, ասա

Ժառից մասուր է կաթում