Ահնիձոր. երթուղի

Շները

hrant-matevosyanԿարծես մի հին պատմվածք էինք խաղում. հայրս փափախով, խուրջինն ուսին, ես ու շունը ետևից, մտանք մանկավարժական ուսումնարան։ Հայրս հովիվ էր, փափախը մոթալ էր, խուրջինը՝ նախշերով, Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես՝ կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան։ Մեզ վատ ընդունեցին։ Նախ՝ վարիչի շնիկը. սկսեց մանր կվթոցով հաչել հորս սապոգների մոտ, հետո նրբամտորեն իրեն համապատասխան համարելով մեր Բոբին, սկսեց վնգստալ նրա ծալքավոր ծնոտի տակ։ Բոբը նայեց շնիկին, հետո ինձ, ու ինձ թվաց, թե Բոբը ժպտաց։ Շարունակել կարդալ