Հովհաննես Թումանյան. նախագիծ

Հովհաննես Թումանյան /նախագիծ/

Ընթերցարան 4

Ընթերցարան 5-6

Նամակներ, հոդվածներ

Հովհ. Թումանյան. մեդիափաթեթ

 Հովհաննես Թումանյան, «Իմ երգը»

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շնորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծննդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տվածն եմ տալիս իրեն։

1918թ.

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ գանձերի մասին է խոսում բանաստեղծը. ո՞վ է նվիրել նրան /ներկիր կարմիր գույնով/:
  2. Պատմիր քնարական հերոսի մասին. բնութագրիր նրան:
  3. Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:
  4. Բացատրիր ծով բարություն մակդիրը:
  5. Ըստ բանաստեղծության՝ լրացրու բառակապակցությունները

……………, …………….. գանձեր

…………… պարգև

………….., ………………., …………… սիրտ

……………. սեր

……………… բարի

  1. Իմ բարի, բարի … /գրավոր պատմիր /:
  2. Քանդիր վերուստ բառը, ընդգծիր ածանցը. այդ ածանցով գրիր ուրիշ բառեր:
  3. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը՝ ընդգծելով ածանցները: Բացատրիր ածանցների իմաստները:

Ինքնակենսագրություն

Թմբկաբերդի առումը

  1. Համառոտ պատմիր պոեմը:
  2. Ո՞ր հերոսն է ավելի մանրամասն ներկայացված: Կարմիր գույնով նշիր համապատասխան տողերը :
  3. Կապույտ գույնով նշիր Թմբկա տիրուհուն նկարագրող տողերը:
  4. Ի՞նչ է ասում այս ստեղծագործությունը՝

ա. կյանքի մասին,

բ. գործի մասին:

Քո կարծիքով՝  դրանցից ո՞րն է պոեմի հիմնական ասելիքը:

  1. Համեմատիր նախերգանքն ու վերջին գլուխը: Ո՞րն է դրանց դերը:

Թմբկաբերդի առումը—կարդում է Սուրեն Քոչարյանը

Ինչպես է գրվել <<Ալմաստ>> օպերան:

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գնում է մութ անտառում,
Քաջ ախպերս ետևից։

Զրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թվում է, թե կգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գնացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մնացել…

Հարցեր և առաջադրանքներ՝՝

  1. Բացատրիր պատրանք, կուսական, թև բառերը:
  2. Ո՞րն է, ըստ քեզ, <<խոր>> բառի տեղը զրնգում են խոր, թե՞ խոր անտառում: Պատճառաբանիր պատասխանդ:
  3. Բացատրիր վերնագիրը: Փորձիր փոխել վերնագիրը:
  4. Ո՞րն է վերնագրին ամենից մոտ բառը:
  5. <<Հիշում եմ>>՝ շարադրիր մտքերդ:

 

ՀԱՄԵՐԳ

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մտքի
Ետևից ընկած լսում է նրան։

<<Սասունցի Դավիթ>>

<<Չախչախ թագավորը>>

<<Քեֆ անողին քեֆ չի պակսիլ>>

Հարցեր և առաջադրանքներ՝

  1.  Ըստ հետևյալ վերնագրերի համառոտ պատմիր

ա. Փինաչի հասանը,

բ. Ջրավաճառ Հասանը,

գ. Հասանը պալատում,

դ. Վերջին փորձություն:

  1. Բնութագրիր Հասանին՝ ասածներդ հաստատելով հեքիաթի համապատասխան տողերով:
  2. Բացատրիր հեքիաթի վերնագիրը:
  3. Հորինիր նոր վերնագիր այս հեքիաթի համար և պատճառաբանիր:

<<Մոծակն ու մրջյունը>>

<<Համերգ>>

Քառյակները

Երկու սև ամպ

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Արձակ շարադրիր բանաստեղծությունը /գրավոր/;
  2. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց;
  3. Ի՞նչ հակադրություն ես տեսնում ա. հերոսների միջև բ. ամպերի նախկին և ներկա վիճակների միջև
  4. Ո՞րն է բանաստեղծության հիմնական իմաստն արտահայտող տող. նշիր;
  5. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞յնը, թե՞ շարժումը. պատճառաբանիր;
  6. Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը;

Ահմադը /ընթերցարան 5-6, էջ 245/

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Վերնագրիր պատմվածքի մասերը:
  2. Ներկայացրու հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները:
  3. Դուրս գրիր օրհնանքները: Ավելացրու այդ շարքը:
  4. Ըստ հնչերանգի նախադասությունները լինում են՝ պատմողական, հրամայական, հարցական, բացականչական: Պատմվածքից դուրս գրիր յուրաքանչյուրից մեկ նախադասություն:

Լոռեցի Սաքոն /Ընթերցարան 5-6, էջ153/

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
  2. Կարմիր գույնով ներկիր ժայռերը պատկերող հատվածը, կանաչ գույնով՝ Դևբեդը, կապույտով՝ քաջքերին, ձորը՝ դեղին գույնով:
  3. Վարժ, սահուն կարդալ, որևէ հատված սովորել անգիր:

Ա՜Խ, Ի՜ՆՉ ԼԱՎ Է ՍԱՐԻ ՎՐԱ

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:Հիմնավորիր պատասխանդ:
  2. Դուրս գրիր բնության պատկերները:
  3. Բացատրիր հետևյալ պատկերը.

Ահա բացվեց թարմ առավոտ,

Վարդ է թափում սարին, քարին:

4. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ զգացմո՞ւնքը, թե՞ մտածմունքը:

Նախագծի վերջում՝

  1.  Ուսումնական նյութերի ստեղծում /ռադիոլուր, ֆիլմ/:
  2. Բլոգում ունենալ Հովհաննես Թումանյան թղթապանակը՝ համապատասխան նյութերով:
  3. 2-3 բանաստեղծություն անգիր սովորել:
  4. 2 քառյակ իմանալ անգիր. նկարել կամ ձևավորել յուրաքանչյուր քառյակի էջը:

 Ուսումնական նյութեր՝

  1. Երկու սև ամպ
  2. Քառյակներ /1, 2, 3,4
  3. Սասունցի Դավիթ /1, 2
  4. Չաղչաղ թագավորը
  5. Մոծակն ու մրջյունը /1, 2, 3
  6. Քառյակներ
  7. Քառյակներ
  8. Հուշեր Թումանյանից                                                                                                                                         9. Համերգ /1                                                                                                                                                        10. Բոլորն են նրան ճանաչում                                                                                                                       11. Սիրում են նրան                                                                                                                                     12. Պարծենում ենք մեր Հովհաննես Թումանյանով                                                                                                       13. Է՜հ, բախտի տերը թաղեմ

 14. Համերգ

15. Հուշեր Թումանյանից

 

Հրանտ Մաթևոսյան նախագիծ

Հ

/5-6 դասարաններ/

Որպես նախաբան

Ինչո՞ւ հենց Հրանտ Մաթևոսյան: Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակակից դասականներից է, նա ՀՀ անկախության  առաջամարտիկներից էր, նա լավ էր հասկանում իր հող ու ջրի խնդիրը՝ լինելով նրա արժանի զավակը: Հետաքրքիր միտք ու նկարագրող լեզու ունի: Նոր սերունդը հաստատ շատ բան ունի սովորելու նրանից:

«Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: Պատմության մկրատը կտրում նետում է հայրենիքների այդ ժամանակները և մեզ էլ՝ այդ ժամանակների հետ, չենք եղել, չկանք: Տիեզերքի խավարը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով. ձեռք ես մեկնում՝ բռնող չկա, ձայն ես տալիս՝ գնում կորչում է ձայնդ, լույս ես նետում՝ ոչինչ չի գտնում լույսդոչ դեմք, ոչ դեպք»:

Հրանտ Մաթևոսյան

Նախագծի նպատակը

  • Ճանաչել արձակագիր, գյուղագիր Հրանտ Մաթևոսյանին
  • Ծանոթացնել նրա արտասովոր մտքի ու նկարագրող լեզվին
  • Ծանոթանալ հայ մարդու, հայկական գյուղի կյանքին, մտածողությանը, ռիթմին:
  • Համեմատել ժամանակից գյուղը մաթևոսյանական գյուղի հետ
  • Մաթևոսյանի կերտած կերպարների միջոցով ծանոթանալ մարդկային հոգեբանությանը, իրենց գտնել այդ կերպարներում, վերլուծել բարոյական նորմերը՝ համեմատելով սեփական հոգեբանական կերպարի հետ
  • Բարոյական մարդու ձևավորում
  • Սեր սերմանել դեպի հայ գրականությունն ու ընթերցանությունը

Նախագծի խնդիրները

  • Հասկանալ լոռվա խոսվածքը, լեզվական առանձնահատկությունները
  • Ճանաչել Մաթևոսյանի գյուղն իր ամեն ինչով՝ տնտեսությամբ, ապրելակերպով, աշխարհագրությամբ, լեզվով, բնությամբ
  • Համեմատության, վերլուծության, քննարկումների միջոցով քննադատական մտքի զարգացում

Նախագծի գործունեությունը

  • Ընթերցանություն
  • Քննարկում-դատարան
  • Առցանց քննարկումներ
  • Ֆիլմերի դիտումներ
  • Հանդիպումներ — հարցազրույցներ հարազատների,  ընկերների հետ
  • Այցելություններ ծննդավայր, գյուղ, պանթեոն, հիմնադրամ
  • Հրանտ Մաթևոսյանի որդու հետ մեծ գրողի մասին ֆիլմի պատրաստում
  • Մաթևոսյանի անունով վայրեր, դպրոց և այլն:

Ընթերցանության նյութեր

  • Կենսագրական տվյալներ
  • «Շներ»
  • «Կանաչ դաշտը»
  • «Հացը»

Նախագծի արդյունքում

Կստեղծվի Մաթևոսյանի մեդիափաթեթ՝ ֆիլմեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ: Սովորողները կսովորեն նկարագրել իրենց շրջատող աշխարհը՝ օգտվելով մաթևոսյանական բառապաշարից: Կսովորեն նկարագրել իրենց շրջապատող մարդկանց՝ Մաթևոսյանի կերպարների օգնությամբ:

 

Ուսումնական նախագծի ամփոփում

«Համո Սահյան»

Հաշվետվություն

Ներկայացնում եմ 2012թ. աշնանային բաց հավաքին ներկայացրած Համո Սահյան ուսումնական նախագծիհաշվետվությունը։ Նախագծի նպատակն էր Համո Սահյան մեծ գրողի գնահատումն ու արժևորումը, արդյունքում պիտի ունենայինք մեդիափաթեթ,  ճանաչեինք նրա գյուղը` իր պատմամշակութային հուշարձաններով, ապրելակերպով ու բարբառով: Ավելի հասակալի լինելու համար սկսեմ նրանից, թե ինչ է մեդիափաթեթը: Դա հեղինակին վերաբերող   նյութերի (գիտական, վարկածային, հետաքրքրաշարժ), տեսանյութերի, ֆիլմերի,  նրա ստեղծագործություններով պատրաստված ուսումնական նյութերի էլեկտրոնային ժողովածու է: Մեդիափաթեթը սովորողի և ուսուցչի ծրագրային համաձայնեցված աշխատանքի հաշվետվություն է: Իսկ հիմա` ինչի համար է փաթեթը, ում է ուղղված այն:  Փաթեթի ստեղծումը ուսուցման մի ձև է, որի ընթացքում դյուրին են  լուծվում  մայրենիի ուսուցման առջև կանգնած շատ ու շատ խնդիրներ: Այն ուսումնական գործունեության մի մեծ առարկա է, որն իր մեջ ներառում է ոչ միայն մայրենին, այլև պատմություն, հայրենագիտություն, աշխարհագրություն, բնագիտություն: Փաթեթը նախ` ստեղծողի համար է, որպես իր ուսումնական հետազոտական-ստեղծագործական աշխատանքի արդյունք, որպես հաշվետվություն, հետո` բոլոր նրանց, ում հետաքրքրում է տվյալ հեղինակը:

Ապրիլի 14-ին` Համո Սահյանի ծննդյան օրը,  այցելեցինք  Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` մեծ բանաստեղծին շնորհավորելու և մեր երախտիքը հայտնելու համար: Հանդիպում ունեցանք նրա քույրերի, տղայի` Նաիրի Սահյանի հետ, հարցազրույցներ վարեցինք նրանց հետ և նրանց միջոցով ավելի մոտիկից ճանաչեցինք Նրան,  ավելի սիրեցինք և գնահատեցինք: Հետաքրքիր տեղեկություններ մեզ հաղորդեց նաև Շչորս Դավթյանը: Ներկա էին նաև գրողներ, նկարիչներ, լրագրողներ և տարբեր հեռուստաընկերություններից։ Հայտնվեցինք  Հանրայինի /Հ1/ եթերում։

Շատ մանրամասն լուսաբանեցինք մեր այցը մեր կայքում`

Եղանք Կասյան 3 հասցեում գտնվող  շենքի մոտ, որտեղ երկար տարիներ ապրել էր բանաստեղծը։ Արտասանում էինք ամբողջ ճանապարհին` Քեզ մոտ ենք գալիս, Համո Սահյան։  Շենքի մոտ անցկացրեցինք լրագրողական ուսումնասիրություն` արտասանո՞ւմ ենք արդյոք Հ. Սահյան:  Հարցախեղդ անելով անցնող-դարձողներին`  ոչ միայն ուզում էինք պարզել` արդյո՞ք հիշում են նրա ծննդյան օրը և գիտեն, որ հենց այդ շենքում է ապրել գրողը, այլև ուզում էինք արթուն պահել մեծ բանաստեղծի անունը և նրա ստեղծական տաղանդը, նրա թողած գրական ժառանգությունը: Տեսեք`  Համո Սահյանի դիմաքանդակի մոտ։

Ուսումնական նյութեր (մեդիափաթեթ)

Ուսումնական փաթեթը ստեղծվել է ամբողջ տարվա ընթացքում: Աշխատանքները` թե´ անհատական են, թե´ խմբային: Սովորողներն իրենք են ընտրել բանաստեղծությունները,  որոնք ներկայացվել  են դասի ժամանակ, դասից դուրս, հեռավար: Անպայման դրանք ընթերցվել են, քննարկվել և ընտրվել: Հաշվի է առնվել նյութի մատչելիությունը, պատկերների առատությունը, բազմազանությունը: Հետո բանաստեղծությունների մոտիվներով լուսանկարներ ու ֆոտոֆիլմեր են պատրաստվել: Մոնտաժային տարբեր ծրագրերի (Vegas, Movie maker, Wondershare Video Editor, Abobe audition) կիրառմամբ ստեղծվել են ուսումնական ֆիլմեր: Պատրաստված նյութերի որակը ուղիղ համեմատական է եղել սովորողների կարողություններին: Բայց պետք է ասել, որ սովորողներն ամեն նախագծից ու պատրաստված նյութից հետո զգալիորեն աճել են: Ամեն հաջորդ անգամ նոր բան են մտցրել իրենց նյութերի մեջ՝ ծրագրի մի նոր էֆեկտ, մի նոր գործիք: Սեպտեմբերին ու տարեվերջին պատրաստված նյութերի մեջ լուրջ տարբերություն կա. նկատելի է հմտությունների աճը:

Բացի այդ, նախագիծը նաև թիմային աշխատանք է եղել: Աշխատանքի ընթացքում մեկը մյուսին օգնել է, խորհուրդ տվել, օգնել ձայնագրություն կամ մոնտաժ անելիս: Համատեղ աշխատանքը սովորողներին օգնել է մտերմանալ իրար հետ, երբեմն վիճել, հետո՝ հաշտվել: Կարճ ասած՝ ճանաչել իրար: Մարդկային գործոնն իր դրական ազդեցությունն է ունեցել նախագծի վրա:

Նյութերի որակի վրա իրենց ազդեցությունն են թողել լրագրության դասաժամերը: Զգացվում է, որ հարցադրումներում նրանք ավելի շատ են կիրառում լրագրողական հմտությունները՝ հարցերը ձևակերպելու, ձայնագրություններ անելու ժամանակ: Ընկեր  Նոյեմիի հետ  նրանք սովորել են մոնտաժային ծրագրեր, հատկապես՝ ձայնային մոտնաժի, լրագրողի վարվելաձև՝ պահվածք ու խոսելաձև:

Նյութերը հրապարակվել են սովորողների բլոգներում, Նոր դպրոցի ենթակայքում։ Ուսուցչի բլոգում այդ ամենը հավաքվել է, դարձել է մի փաթեթ-ժողովածու։

Համացանցի միջոցով սովորողները տեղեկություններ են հավաքել գրողի մասին, կենսագրական տվյալներ, լուսանկարներ: Անգամ բանաստեղծություններն են այնտեղից տեղադրել իրենց բլոգներում: Համացանցն օգնել է նաև երաժշտություններ գտնելու և դրանցով տեսանյութերը ձևավորելու համար:

Հայաստան ասելիսՀայաստան ասելիսՀայաստան ասելիս,  Հայաստան ասելիս

Համո Սահյան

Համո Սահյան,  Հայաստան ասելիս,  Ես կուզեի,  Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել էԱնունդ տալիս

ՄայրամուտՄայրամուտՄայրամուտ

ԱնձրևԱնձրևԱնձրև

Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է

Ախր ես ինչպես վեր կենամ գնամ

Ամպրոպից հետո

Հայրենագիտական ճամփորդություն դեպի ՍիսիանԼոր գյուղ

Ինչպես բոլոր ճամփորդությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ գծեցինք երթուղին: Հաշվի առնելով այն, որ մեր կրթահամալիրում մեր բոլոր ճամփորդությունները կրում են հայրենագիտական բնույթ, ինչը նշանակում է՝ շատ բան տեսնել, ճանաչել, իմանալ ու պահպանել, որոշեցինք երթուղին հարստացնել հնարավորինս  շատ պատմամշակութային կանգառներով: Google map, google earth ծրագրերի միջոցով գտանք Երևան- Լոր ավտոճանապարհային ուղին, մանրամասն ուսումնասիրեցինք (հեռավորությունը, ժամանակը և ճանապարհագծի շրջակա պատմական արժեքավոր վայրերը): Կանգառների համար խորհրդակցեցինք ընկեր Իվետայի հետ (Սբ. Տրդատ եկեղեցու մասին նա հուշեց): Գտանք Լոր գյուղի դպրոցի տնօրեն տիկին Լիանայի հեռախոսահամարը, ում հետ էլ վերջնական տեսքի բերեցինք մեր երթուղին, նախագիծը: Հասնել Սիսիան, Լոր, և չտեսնել Զորաց քարերը, Գորիսը, Կյորեսը, Ակսել Բակունցի տուն-թանգարանը, այն էլ այն դեպքում, երբ Լորի դպրոցը կրում է Բակունցի անունը, այնտեղ աշխատել է մեծ գրողը, ում մասին էլ շատ ու շատ բաներ պատմեցին: Կարևորում ենք տեսնելը, լսելը, իմանալն ու ճանաչելը. շոշափել հողդ, որտեղ դու ապրում ես, հայրենիքդ, ուր ապրել են  պապերդ, ուր ստեղծագործել են հանճարները, շփվել մարդկանց հետ, ճանաչել այսօրվա լորեցուն, կիսել նրանց հետ ձեռքբերումներն ու հոգսերը, վայելել իմացումի հրճվանքը: Ապրեցինք երեխաների տներում, լսեցինք նրանց բարբառը, այցելեցինք գյուղի դպրոց, շրջեցինք դպրոցով, ասմունքեցինք Սահյան, կապեր ստեղծեցինք գյուղի դպրոցի հետ: Սրտաբաց գյուղ էր՝ իր հողը սիրող, իր աշխատանքով ապրող, հյուրասեր գյուղացիներով: Ակնակալում ենք լորեցիներին հյուրընկալել մեր կրթահամալիրում և «Համո Սահյան» նախագծով երկարատև համատեղ աշխատանք անենք՝ հաշվի առնելով, որ մյուս տարի Համո Սահյանի 100-ամյակն է: Ինչո՞ւ չէ՝  Լորում նաև կրթական փոխանակումների մասին խոսեցինք: Նախագծել եմ ամառային ուսումնահետազոտական ճամբար Լոր գյուղում:

Երևան-Սիսիան ավտոճանապարհային երթուղու քարտեզագրում` նշելով կանգառները, կարող եք տեսնել «Համո Սահյանին ընդառաջ» նյութում։ Հետո`

  • «Դեպի Լոր» շարքը (123, 4),
  • Զորաց քարեր (12),
  • Կյորես,
  • Լորի դպրոցը (123),
  • Լորը (12),
  • Գյուղի պատմաճարտարապետական հուշարձանները (Լորի եկեղեցիները),
  • ԱկսելԲակունցը (12)
  • Լորում (12),
  • Լորի տնտեսությունը (12)
  • Համո Սահյանը լորեցիների հուշերում (1234),
  • Լորի բարբառը (12),
  • Բարձունքի հաղթահարում` Յուղ սար (1234-Հ2

Ի՞նչ տվեց նախագիծը

Ամփոփում

  • 5-6-րդցին տեսավ Համո Սահյանին`որպես գրող, որպես լորեցի, որպես մարդ` հայրենակիցների հուշերում, տեսավ ու լսեց, գնահատեց ու արժևորեց։
  • Տեսավ նրա ծննդավայրը, ճանաչեց ու սիրեց իր հայրենիքը:
  • Ձեռք բերեց ընկերներ( դպրոցական, ավագ)։
  • Ավելի լավ տիրապետեց ՏՀՏ-ներին` կիրառելով հմտություններ ու կարողություններ։
  • Ընթերցեց բանաստեղծություններ, գրողի մասին, ճանաչեց բանաստեղծ Համո Սահյանին:

Համո Սահյան

Համո Սահյան

Ուսումնական նախագիծ

Նպատակը`

Համո Սահյանը որպես մեծ բանաստեղծ (մշակութ-արժևորում)

Մեդիափաթեթի ստեղծում (ուս. ֆիլմեր, ռադիոթատրոն)

Հ. Սահյանը հայրենակիցների հուշերում (հարցազրույցներ, ռադիոլուր, ֆիլմեր)

Հ. Սահյանի ծննդավայրը (հայրենագիտական` Ճանաչենք մեր հայրենիքը և սիրենք)

Աշխատանքը

1.    Հայրենագիտական ճամփորդություն դեպի Սիսիան, Լոր գյուղ

Երևան- Սիսիան ավտոճանապարհային երթուղի (քարտեզագրում` նշելով կանգառները)

Գյուղի պատմաճարտարապետական հուշարձանները

Գյուղը` իր բնությունով, պատմությամբ, տնտեսությամբ

Այսօրվա լորեցին իր ապրելակերպով, բարբառով

«Դասարան անիվների վրա» և «Սովորողների փոխանակման»  ծրագրերով`

Ծանոթացում դպրոցին, ընկերների ձեռքբերում

«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային կրթական ծրագրի տարածում

Գրքերի նվիրատվություն

2.     Ուսումնական նյութերի ստեղծում

Լրագրողական ուսումնասիրություն` արտասանում ենք արդյոք Հ. Սահյան (Երևանում, Սիսիանում, ճանապարհի կանգառներում)

Ուս. ֆիլմեր, ռադիոթատրոն.  արտասանում ենք Հ. Սահյան

Հարցազրույցներ, ռադիոլուրեր, ֆիլմեր

Գործիքներ` ձայնագրիչ, ֆոտոապարատ, նոթբուք` համացանցով

Արդյունքում կլուծվեն ուսումնական խնդիրներ`

Հարգանքի տուրք մեր երախտավորներին

Հայրենիքը ճանաչել-արժևորելու

ՏՀՏ-ներին ավելի լավ տիրապետելու

Մտածող, ինքնուրույն, հարց տվող և իր հարցի պատասխանը իմացող, ավելին իմանալու ձգտումով, հայրենի հողին հաստատուն կանգնած սովորող-մարդու զարգացում

Նախագծի իրականացում, արդյունքների ներկայացում՝ մայիսյան ստեղծագործական 8-րդ հավաքին:

Համո Սահյան

 

Համո Սահյան

Ուսումնական նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրի աշնանային բաց ստեղծագործական հավաքին ներկայացնում եմ նախագիծը` վստահ, որ մայիսյան ստեղծագործական 8-րդ հավաքին արժանի արդյունք է ստացվելու:

Նպատակը`

  • Համո Սահյանը որպես մեծ բանաստեղծ (մշակութ-արժևորում)
  • Մեդիափաթեթի ստեղծում (ուս. ֆիլմեր, ռադիոթատրոն)
  • Հ. Սահյանը հայրենակիցների հուշերում (հարցազրույցներ, ռադիոլուր, ֆիլմեր)
  • Հ. Սահյանի ծննդավայրը (հայրենագիտական` Ճանաչենք մեր հայրենիքը և սիրենք)

Աշխատանքը

1.    Հայրենագիտական ճամփորդություն դեպի Սիսիան, Լոր գյուղ

  • Երևան- Սիսիան ավտոճանապարհային երթուղի (քարտեզագրում` նշելով կանգառները)
  • Գյուղի պատմաճարտարապետական հուշարձանները
  • Գյուղը` իր բնությունով, պատմությամբ, տնտեսությամբ
  • Այսօրվա լորեցին իր ապրելակերպով, բարբառով

«Դասարան անիվների վրա»ծրագրով`

  •  Ծանոթացում դպրոցին, ընկերների ձեռքբերում
  • «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային կրթական ծրագրի տարածում
  • Գրքերի նվիրատվություն

2.     Ուսումնական նյութերի ստեղծում

  • Հ. Սահյանը կերպարվեստում`
    շիրիմը (Կոմիտասի զբոսայգու պանթեոն)
    դիմաքանդակըԿասյան 3` շենքի պատին, որտեղ ապրել է բանաստեղծը
    Սիսիանի հուշարձանը, պատկերասրահում նրա դիմանկարը
  • Լրագրողական ուսումնասիրություն` արտասանում ենք արդյոք Հ. Սահյան (Երևանում, Սիսիանում, ճանապարհի կանգառներում)
  • Ուս. ֆիլմեր, ռադիոթատրոն.  արտասանում ենք Հ. Սահյան
  • Հարցազրույցներ, ռադիոլուրեր, ֆիլմեր

Գործիքներ` ձայնագրիչ, ֆոտոապարատ, նոթբուք` համացանցով

Արդյունքում կլուծվեն ուսումնական խնդիրներ`

  • Հայրենիքը ճանաչել-արժևորելու
  • ՏՀՏ-ներին ավելի լավ տիրապետելու
  • Մտածող, ինքնուրույն, հարց տվող և իր հարցի պատասխանը իմացող, ավելին իմանալու ձգտումով, հայրենի հողին հաստատուն կանգնած սովորող-մարդու զարգացում