Կյանքի դրվագներ

Advertisements

ԽՈՍՔ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Նորության նկար Թանկագին ընկերներ`

Մենք բոլորս վաղուց գիտենք, որ ուսուցչի գործը ամենապատվավոր և հարգելի պաշտոնն է մեր հասարակության մեջ: Ուրեմն ուսուցչի աշխատանքի որակի խնդիրը ամենակարևորներից մեկն է:
Կոչ անելով Ձեզ ավելի համառ աշխատել դպրոցներում որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ուզում եմ մի անգամ ևս պնդել, որ ուսուցչի աշխատանքի որակը բնավ չի չափվում գերազանց և լավ գնահատականների տոկոսով, այլ աշակերտներին հաղորդված գիտելիքների խորությամբ և նրանց կողմից հետաքրքրություն առաջացնելու աստիճանով: Թվանշանները ուսուցչի ձեռքում եղել են և մնում են դաստիարակության միջոց, այլ ոչ թե աշխատանքի արդյունավետության ցուցանիշ: Եղեք միշտ խստապահանջ և օգնեք աշակերտներին ոչ թե հինգերով, այլ խորհուրդներով և բացատրություններով:

Մեծագույն հարգանքով դեպի Ձեր ազնիվ և հաճախ հերոսական աշխատանքը:

Վ.Համբարձումյան
28.09.1976թ.