«Մեծ Երրորդություն»

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԱմեն անգամ Հայաստան այցելելիս Վիլյամ Սարոյանը պարտադիր կարգով տեսակցում էր իր երկու տարեկիցների՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի եւ կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ: Ճշմարիտ բավարարություն էր ստանում, որ նրանց անվանում էր իր «մանչերը»: Բանն այն է, որ երեքն էլ ծնվել են նույն թվականին, ընդամենը 3 շաբաթվա տարբերությամբ. Սարոյանը՝ օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ), Համբարձումյանը՝ սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում, Վազգեն Ա-ն՝ սեպտեմբերի 20-ին Բուխարեստում: Եվ այդ տարբերությունը բավական էր, որպեսզի Վիլյամ Արմենակովիչը (մենք կատակով հաճախ այդպես էինք դիմում նրան, մշտապես առաջացնելով նրա ժպիտը) ձեռք առներ իր պատկառելի տարեկիցներին: Եվ ահա այս տարի լրանում է երեքի 100-ամյակը:

Շարունակել կարդալ

Advertisements

Գուրգեն Մահարի

images

Մահից ես վախ չունեմ

Իմ անունը՝ վկա…

Երևանյան քանդակներ
Որպես նախերգ

Ես ուզում եմ գրել Երևանի մասին:
Վերջերս ես եղա մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում և մի անգամ էլ հիշեցի հին Երևանը: Ես հիշեցի հին Երևանը և հատկապես գավառական այդ մայրաքաղաքի կամ մայրագյուղի այն վայրերը, որտեղ փռված է հիմա` սաղարթախիտ ծառերով և գարնանային թարմությամբ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:
Շարունակել կարդալ

Հայաստանը կհերքի բոլորին, Հայաստանի սպառել հնարավոր չէ…. Գրիգոր Գուրզադյան

200600914

Երբ մի անգամ հեռուստահարցազրույցի խնդրանքով դիմեցի ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանին, նա այսպես պատասխանեց. «Երբ ես տեսնում եմ հեռուստատեսությամբ խոսող որևէ գլուխ, փառք եմ տալիս Աստծուն, որ դա իմ գլուխը չէ և ինչ լավ է,