Դիջիպատում

Աշխատում եմ Նոր դպրոցի բոլոր 5-րդցիների հետ` դասավանդելով մայրենի և հայրենագիտություն: Մինչ անցյալ տարվա գործունեությունս ներկայացնելը` տեղեկացնեմ, որ աշխատել եմ միմիայն տոնացույցով հաստատված նախագծերով, և ամբողջ տարի եթերում է եղել Նոր ռադիոն` իր նոր հաղորդումներով և նոր մասնակիցներով: Հիմնական մասնակիցները 5-րդցիներ են, բայց Նոր ռադիոյի հաղորդումներում ներգրավված են նաև 6-րդցիները և այլոք, ովքեր ասելիք ունեն և ուզում են համագործակցել ռադիոյի աշխատանքներին: Բացի հետևողական լեզվական գործունեություն  լինելուց, Նոր ռադիոն ընդգրկում է շատ բնագավառներ, որն էլ նպաստում է սովորողի, ինչու չէ, նաև իմ  բազմակողմանի զարգացմանը:  Նոր ռադիոն ուսումնական նոր նախագիծ հոդվածը կարող եք կարդալ Դպիրում:  Նոր ռադիոյին զուգահեռ  գործել են մինի ռադիոները: Արձագանքել ենք դպրոցում, համալիրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, լուսաբանել ենք ճամբարային օրերը, տոները, մայիսյան և աշնանային բաց հավաքները:

Յուրաքանչյուր  նախագիծ, որ  ենթադրում է ուսումնական հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ունենում է իր արդյունքը` մեդիափաթեթը` որպես կատարված աշխատանքների ամփոփում, հաշվետվություն: Ստորև ներկայացվում են  իրականացված նախագծերը.

Ճանաչելով Մաթևոսյանի գյուղն իր ամեն ինչով՝ տնտեսությամբ, ապրելակերպով, աշխարհագրությամբ, լեզվով, բնությամբ, ապրելով այն տանը, որտեղ ապրել էր մեծ արձակագիրը, երեխաները սիրեցին թե գրողին, թե գյուղը: Պատրաստված նյութերը տեղադրվեցին  անձնական բլոգներում /1/ և Նոր դպրոցի իրենց էջերում /1/: Առցանց դաս Հացը պատմվածքի շուրջ:

Երևան-Դսեղ-Ահնիձոր- Վանաձոր-Երևան

Տեղեկություններ ենք հավաքել  Կոմիտասի մասին, Ճանաչել Կոմիտաս-բանաստեղծին, բանաստեղծությունների հիման վրա պատրաստել նյութեր /1, 2, 3, 4/, այցելել պանթեոն, քաղաքով շրջել՝ տեսնելու նրա  արձանները, եղել նրա անունը կրող փողոցում: Անց է կացվել առցանց դաս:

  • Մահարիական օրեր

Կարդացել ենք Գուրգեն Մահարու  Մանկությունը, որն էլ օգնել է  սովորողին ավելի լավ ճանաչելու իր տատիկին՝ պատմելով նրա մասին /1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10/: Կարդացել ենք նրա բանաստեղծությունները, և ստեղծել գողտրիկ ուսումնական ֆիլմեր /1, 2, 3, 4, 5, 6, 7, 8/:

  • Դասարան անիվների վրա ծրագրով շատ ենք ճամփորդել, իսկ արդյունքում՝ շատ հետաքրքիր պատումներ /1/:
  • Իմ Երևանը

Ուսումնասիրել ենք, ճամփորդել

  1.   Երևանի թատրոնները
  2. Զբոսայգիները
  3. Գետերը
  4. Հուշարձանները

Շատ եմ կարևորում հայրենագիտական նախագծերը.

Տավուշի մարզ

Արագածոտնի մարզ

Սիրում եմ ճամփորդել, նոր միջավայրեր, նոր ծանոթացումներ, նոր ձեռքբերումներ:

Հ.Գ. Հավեսով եմ աշխատել /աշխատում/ նախագծերով:

Թողնել մեկնաբանություն