Հարսանեկան հիշողություններ

Գրքերի աշխարհում

25 տարի մոբիլ ու ստեղծական

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Փոքրիկների արկածները

 

This slideshow requires JavaScript.

Մանկավարժական օգոստոսյան ստուգատեսային ճամբար

 

Օգոստոսի 24, չորեքշաբթի

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք անհատապես, խմբերով, դպրոցներով
Ջոկատի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան (Ավագ դպրոց, 3-5 լսարան)

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝
Սովորողի բլոգներին ներկայացվող պահանջներ
Տարատարիք ակումբի առաջարկություններ
Տնային աշխատանքի փաթեթներ

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում

12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

Օգոստոսի 23, երեքշաբթի

Առաջին մաս. աշխատանք Մայր դպրոցում

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝ Սեպտեմբերյան ուսումնական օրացույցը ներկայացնում են դասավանդողները
Սովորողների, դասավանդողների բլոգներին երկայացվող պահանջներ

10:40-12:00 Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան, Մարգարիտ Հարությունյան

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում

ընդմիջման պատասխանատու՝ Մարգարիտ Հարությունյան, Գայանե Փարվանյան

13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իրեն (իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը) հատկացված տարածքի՝ կաբինետի (սենյակի, սրահի, արհեստանոցի, արվեստանոցի, միջանցքի, բակային տարածքի), դրա գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը։

Օգոստոսի 22, երկուշաբթի

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝ Սեպտեմբերյան ուսումնական օրացույց

10:40-12:00 աշխատանք խմբերով, օտար լեզու՝  Անի Մրտեյան, Վանուհի Բաղմանյան, Մարգարիտ Հարությունյան

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
ընդմիջման պատասխանատու՝ Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

Օրվա քրոնիկոն

Ամառային նախագծեր

Սեպտեմբեր.

  1. Յուրաքանչյուր տառախմբի հնչյունները վերադասավորիր այնպես, որ բառ ստանաս.

Գրանեձ, նումե, ատնկա, անեծր,

Սե, ահուրտս, մե, նաջ, սե, ահուրտս,

Վոծ, րաբթույնու, նշրհոք ու եսր,

Խոճ ապրևգ մե ռաել երվուտս:

  • Իսկ հիմա… Ուշադիր կարդա ստացված քառատողը: Գիտես՝ ով է գրել և որ բանաստեղծության առաջին քառատողն է: Սովորիր անգիր:
  • Համացանցի օգնությամբ գտիր բանաստեղծությունը, տեղադրիր քո բլոգում և մի քանի անգամ կարդա:
  • Պատմիր բանաստեղծությունը /գրավոր/:
  • Փորձիր վերաբերմունք արտահայտել բանաստեղծության վերաբերյալ /հավանեցիր, հեղինակի ապրելակերպը քեզ դուր եկավ, համոզեց…/

 

Հիշեցում՝ Հայոց լեզուն ունի 36 հնչյուն, 39 տառ:

Է—է /էկրան, էջ/, ե /սեր, դեղ/

Ո—օ /օրինակ, օր/, ո /կով, մորթի/

 

Առաջադրանքներ՝

Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

 

Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է /ե/, ը, ի, ու, օ /ո/:

Ա. Գրիր բառեր, որոնց մեջ լինեն երկու կամ ավելի միայն ա կամ միայն օ /ո/ ձայնավորները.

Օրինակ՝ ավազան, բողբոջ:

Բ. Տեղադրիր համապատասխան ձայնավորներ և յուրաքանչյուր տարբերակումստացիր երեքական բառ.

Ս+ր, թ+փ, ծ+ռ, թ+ք, +ր:

Գ. Գրիր ութական բառ, որոնց մեջ՝

Նույն բաղաձայնը կրկնվի

Լինի երեք տարբեր ձայնավոր

Բառամիջում լինի երկու կից բաղաձայն:

Օրինակ՝ թաթ, իրավունք, խոճկոր:

 

 

 

Հերթապահություն. 2.06

Հուլիսի 2-ն է, օրը՝ շաբաթ, բարի լույս: Բարի լույս, Նոր դպրոց: Նոր դպրոցը շարունակում է իր  աշխատանքային առօրյան: Ջրեցինք դպրոցի շրջակա տարաշքը, դպրոցի ներսում գտնվող ծաղիկները, մաքրվեց և դրվեց 5 տարեկանների համար նոր և հարմարավետ լողավազան՝ իր նոր ծածկոցով: Պատրաստվում ենք երկուշաբթի օրվան: Եղան հեռախոսազանգեր:

 

Ամառային ճամբար.երկրորդ շաբաթ

27.06.2016

Դպրոց-պարտեզում՝

09:00-10:00 Լողի պարապմունք Դպրոց-պարտեզի փակ լողավազանում
10:00-10:30 Ընդհանուր պարապմունք Դպրոց-պարտեզում

Նոր դպրոցում՝

11:00- 13:00 Նյութական միջավայրի բարևալավման աշխատանքներ
Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատի հետ

13.00-13.30 Ընդմիջում

13:30 — 15:00   «Ամառ 2016» տեղեկատվական թերթիկներ բաժանում
մանկապարտեզի 6 տարեկաններին

 

28.06.2016

Դպրոց-պարտեզում՝

09:00-10:00 Լողի պարապմունք Դպրոց-պարտեզի փակ լողավազանում
10:00-10:30 Ընդհանուր պարապմունք Դպրոց-պարտեզում

Նոր դպրոցում՝

11:00- 13:00   Նյութական միջավայրի բարևալավման աշխատանքներ
Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատի հետ

13.00-13.30 Ընդմիջում

13:30 – 15:00   «Ամառ 2016» տեղեկատվական թերթիկներ բաժանում
մանկապարտեզի 6 տարեկաններին
20.00 «Ամառ 2016» պլեներային հավաք Անգլիական այգում

 

Ինչ կարդալ

SAM_1689Ինչ կարդալ ամառային արձակուրդի օրերին

Սիրելի 4-6րդցի,

Սիրով քեզ եմ ներկայացնում գրքերի ցանկ, որի թե’ էլեկտրոնային, թե’ թղթային տարբերակը կարող ես գտնել մեր`Տիգրան Հայրապետյան գրադարանում:

  1. Վ. Անանյան. <<Որսորդական պատմվածքներ>>, <<Հովազաձորի գերիները>>
  2. Մ. Տվեն. <<Թոմ Սոյերի արկածները>>
  3. <<Սասունցի Դավիթը>> էպոսը /համահավաքը/, ինչպես նաև /4-րդցիների համար/ Հ. Թումանյանի <<Սասունցի Դավիթը>>  պոեմը
  4. Ավ. Իսահակյան. Պատմվածքներ
  5. Վ. Սարոյան. <<Մարդկային կատակերգություն>>
  6. Ջ. Ռոուլինգ. <<Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը>>
  7. Վ. Մալո. <<Առանց ընտանիքի>>
  8. Ջ. Ռոդարի. <<Երկնագույն նետը>>, <<Չիպոլինոյի արկածները>>
  9. Ա. Միլն. <<Վինի Փու արջուկը>>
  10. Օսկար Ուայլդ. <<Եսասեր հսկան>>
  11. Ըստ Չ. Դիքենսի վեպի. <<Օլիվեր Թվիստ>>
  12. Ռ. Սթիվենսոն <<Գանձերի կղզին>>

Ընտրիր և անցիր գործի: Բարի ընթերցում: Հիշեցնեմ, որ կարող ես ընտրել, կարդալ նաև քո ցանկությամբ:

Հ. Գ. կարդալուց հետո կատարիր հետևյալ աշխատանքները /աշխատում ենք բլոգում/՝

  • Նշիր գրքի վերնագիրը, հեղինակին:
  • Փորձիր արտահայտել վերաբերմունքդ՝ հետաքրքիր էր գիրքը, ինչ իմացար, ինչով է աչքի ընկնում այն, ովքեր են հերոսները: Գովազդիր գիրքը, գովազդիր այնպես, որ մարդիկ շտապեն գտնել գիրքը և կարդան:
  • Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները, բառակապակցությունները, բնության պատկերները, հերոսներին բնութագրող և նկարագրող տողերը:

Բացի կարդալուց՝ ինչ  անել.

  • Կարող ես պահել օրագիր. պատմիր հետաքրքիր իրադարձությունների, այցելությունների մասին, նկարագրիր օրվա գեղեցիկ որևէ պահը /պահերը/:
  • Շարադրիր՝ որտեղ ես հանգստացել, ինչպես ես անցկացրել օրերը:

Եվ վերջապես, իմ փոքրիկ ընկեր, ցանկանում եմ քեզ ուրախ, անհոգ, խաղաղ, հաճելի  անկնկալներով լի օրեր: Բարի հանգիստ:

Օգնություն՝ թե՛ դասավանդողին, թե՛ սովորողին՝

Ամառային ընթերցումներ

Ամառային ընթերցումներ. աստղագիտություն

Գեղարվեստական գրականություն