Անձրև է, անձրև

  1. Անձրև է—Գևորգ Թորոսյան
  2. Անձրև է —Ալեոսանդր Մեղրյան
  3. Անձրև է—Արտյոմ Յակովլև
  4. Անձրև է—Արթենի Ջանիկյան
  5. Անձրև է—Շուշանիկ Փաշինյան
  6. Անձրև է —Րաֆֆի Մուրադյան
  7. Անձրևը թափվում է—Տիգրան Այվազյան
  8. Անձրև—Ալինա Արզումանյան

Եվ դուք չեք կարող ետ դառնալ

Ասում են՝  մինչև օվկիանոս թափվելը  գետը դողում է վախից: Գետը նայում է իր անցած ճանապարհին, լեռան գագաթին, անտառների երկարապտույտ արահետներին, քայլող մարդկանց ու իր առջև տեսնում մի անեզր օվկիանոս: Նրա մեջ թափվել կնշանակի անհետանալ ընդմիշտ: Բայց ուրիշ ճանապարհ չկա: Գետը չի կարող ետ դառնալ:

Եվ դուք չեք կարող ետ դառնալ: Գոյատևելու դեպքում հետդարձի ճանապարհ չկա, դուք կարող եք միայն առաջ գնալ:

Գետը պետք է համարձակություն ունենա և դեպի օվկիանոս հոսի: Միայն օվկիանոս թափվելուց հետո է վախն անհետանում, որովհետև միայն այդ դեպքում է գետը հասկանում, որ ինքը չի կորչում Օվկիանոսի մեջ, այլ դառնում է Նրանք:

Մի կողմից դա անհետացում է, մյուս կողմից՝  Հարություն:

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Աղբյուր՝   Ошо,  С одной стороны это — исчезновение, а с другой — Воскрешение

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» կայքէջին

Առաջադրանքներ՝

  1. Պատմիր գետի անցած ճանապարհի մասին /գրավոր/:
  2. Ինչո՞ւ էր վախենում գետը:
  3. Որտե՞ղ է խտացված ասելիքը. փորձիր մեկնաբանել:
  4. Ինչպե՞ս ես հասկանում՝

Մի կողմից դա անհետացում է, մյուս կողմից՝  Հարություն:

  1. Ի՞նչ խորհուրդ կտաս գետին. գրի՛ր:
  2. Դուրս գրիր բայերն ու գոյականները:

Հովհաննես Թումանյան

  1. Երկու սև ամպ
  2. Քառյակներ /1, 2, 3
  3. Սասունցի Դավիթ /1, 2
  4. Չաղչաղ թագավորը
  5. Մոծակն ու մրջյունը /1

Համո Սահյան

Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան), ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում, հայ բանաստեղծ։ Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (ՅԱՆ) համատեղումով։

Դասեր

Կարդում է հեղինակը՝ Համո Սահյանը

Տեսանյութեր

Եղևնին

Սուրբ Ծննդյան հեքիաթ

Radio 13

Radio 11

Radio 12

Radio 10