Երևան-Ահնիձոր-Դսեղ-Երևան

Ճամփորդության աշխատանքների ամփոփում

Մասնակիցներ-Նոր դպրոցի 15 սովորող, ղեկավար՝ Մ. Հարությունյան, օգնական՝ Գ. Նիկողոսյան

 

Լուսացավ, արթնացանք ծիտիկների ծլվլոցից, կովերի բառաչից, մեզ՝ մի կարճ, բայց բարեկամություն ենթադրող հայացքից ընկերներ դարձած խոզերի խռխռոցից և շան հաչոցից. այդքա՞ն էլ նման գրողի ներկայացրած շանը: Դեռ երեկ էր, որ դուրս եկանք Նոր դպրոցից, մեկ ժամ հետո կանգնեցինք Ապարանում, շրջեցինք Վանաձորում, մտանք Ղարալիքիսա եկեղեցի, թթու ջուր խմեցինք: Օրը տրամադրում էր մեզ արևոտ եղանակ. այլ կերպ չէր կարող: Սպիտակի ոլորանների մոտ հանգստի գոտի կա. կանգ առանք: Բլրի ողջ  կանաչ լանջը  արևի լույսով էր փայլում՝ եկե՜ք, եկե՜ք, խաղացեք: Հո չխաղացինք…չէինք ուզում շարունակել մեր ճամփեն: Երանի՜ տեսներ մեր տնօրենը, մի լավ կուրախանար: Մտանք Ահնիձոր. վա՜յ քո տունը չքանդվի, որ քանդվում է, Ահնիձոր, ի՜նչ անձրև, ի՜նչ սելավ: Իսկ սելավի տակ մեքենանաերով մեզ էին սպասում իմ ահնիձորցիները՝ պարոն Քառյանը, Անուշավանը, Հրանտը…

 

Իսկ այսօր՝ նախորդ օրվա անձրևա-արևային եղանակին հաջորդել էր պայծառ առավոտը: Պայմանավորվածության համաձայն հավաքվեցինք դպրոցում, եկավ տնօրենը՝ Համլետ Մաթևոսյանը՝ համեստ, մեղմ ժպիտը դեմքին, կիրթ շարժումներով մոտեցավ մեզ և մեղավոր հայացքով նայեց մեզ, որ երեկ չէր դիմավորել: Գալիս էին ուսուցիչներ, հյուրընկալողները մեր և իրենց երեխաների հետ: Հանդիպումը անմիջական էր, ջերմ, իսկ մեր՝ մեծերի միջամտությունը ավելորդ. կանաչ էր դաշտը, Ահնիձորն էր խշշոցով հոսում, օդում բզզոց էր, ամեն ինչ մաթևոսյանական էր:

Միայն խաղալուց հետո քայլեցինք դեպի գյուղի մատուռ՝ Զորավոր սուրբը՝ մոտ 30-35 հոգով:Հաղթահարեցինք Կույր աղբյուր տանող մոտակա սարալանջը: Իդեպ, ասում էին, որ աղբյուրը խոխոջում է ու չի ցամաքում, մինչդեռ մինչ երկրաշարժը այն շարունակ փակվել էր տակից դուրս եկող ավազի պատճառով, իսկ հիմա բաց է, հոսում է, և հորեղբայրը ստիպված չէր լինում ամեն անգամ այն մաքրեր:

ժամը 5-ից հետո ամեն մեկն իր տանն էր՝ իր նոր ընկերների հետ: Հանդիպում էինք գյուղամիջում, արագ-արագ պատմում էին՝ ուր էին գնացել, ինչ էին արել, իսկ երեկոյան՝ հարցազրույցներ..

.

Գիշերը անձրևեց, իսկ առավոտյան էլի մեր արևը, ուղղվեցինք Դսեղ. Հ. Թումանյանի թանգարանի մոտ դիմավորեց տիկին Ռոզան, մտանք թանգարան, ընկեր Անահիտը իր տիկնիկներով ուրախացրեց երեխաներին, իջանք ս. Գրիգոր Բարձրաքաշ վանք, ճանապարհին հանդիպեցինք գյուղի բարձրդասարանցիների, ծանոթացանք, զրուցեցինք. ուշադիր էին՝  բան չպատահի երեխաներին, իրենց օգնությունը հայտնեցին:

 

40 մանկանց եկեղեցին հրաշք էր: Կրկնապատկելով ետդարձի ճանապարհը՝ հոգնած, բայց կարճ հատվածում ուժեր ստացած բռնեցինք ետդարձի ճանապարհը:

  1. Ես այն տեսա առաջին անգամ ու հասկացա, որ դա վերջինը չի լինի—Արամ Պետրոսյան
  2. (1+1+3)+3=1+1 Ինչպե՞ս: Հրաշալի մարդկանց հրաշալի օրենքներով—Արամ Պետրոսյան
  3. Տպավորություններ—Սվետլանա Մելքումյան
  4. Ճամփորդություն—Լևոն Ղալամքարյան
  5. Եռօրյա ճամփորդություն—Արշակ Առուստամյան
  6. Դեպի Ահնիձոր—Ինգա Գևորգյան
  7. Եռօրյա ճամփորդություն—Վիգեն Հովակիմյան
  8. Գյուղը անհանգստանում է—Խոշորացումը գյուղը վերանալու արագացում ա: Մարի Գասպարյան
  9. Ծմակուտը ես եմ—Անի Մամիկոնյան:և Սվետլանա Մելքումյան
  10. Այսօրվա գյուղը և Հրանտ Մաթևոսյանը—Անի Մամիկոնյան և Սվետլանա Մելքումյան
  11. Պատմում է Աբովյան Օնիկը—Սվետլանա Մելքումյան, Անի Մամիկոնյան
  12. Գյուղի 1-ին բնակիչները—Անի Մամիկոնյան
  13. Գյուղի հին ջրաղացն ու Ջրաղացպան Օնիկը
  14. Գյուղի սուրբը
  15. Իսկական պատմությունը—Պատմում էին՝  մեր հերոսի ոտքը Անդրանիկի զինվորներից մեկի շունն է կծել, բայց այդ այդպես չի եղել. լսեք:
  16. Գյուղով մեկ—Յանա Նահապետյան
  17. Գյուղի կենցաղ
  18. Յանա Նահապետյան
  19. Ճանապարհորդություն դեպի հայկական «ջունգլիներ»—Առնո Բարզեգար
  20. Ճամփորդություն—Գագիկ Մարտիրոսյան
  21. Ահնիձորում—Մարի Գասպարյան
  22. Անմոռանալի Ահնիձոր—Անի Մամիկոնյան
  23. Լոռու անտառները—Հրաչ Ղալամքարյան
  24. Հայրենագիտական ճամբար Ահնիձորում—Արսեն Բաբասյան
  25. Ճամփորդություն դեպի Ահնիձոր—Արեգ Նշանյան

Թողնել մեկնաբանություն